livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

smokeԾխելու դեմ պայքարի բազում կոչեր մեր երկրում մի տեսակ անհետեւանք է մնում: Հերթական նման կոչի հեղինակները դպրոցական երեխաներն էին: Միգուցե ծխելու դեմ այս հերթական ահազանգը եւս ծխողների կողմից մնա չլսված: Սակայն եթե անգամ այս հերթական կոչը նպաստի, որ դրանք հնչեցնողներն ապագայում զերծ մնան նման վնասակար սովորույթից, ապա դա էլ արդեն քիչ բան չէ...

Օրերս Երեւանի ՙՈւսում՚ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին բաց դաս` ՙԾխելը վնասակար է առողջությանը՚ թեմայով, որը դիտելու առիթ ունեցանք նաեւ մենք:

Երեխաները կլոր սեղանի շուրջ կազմակերպել էին սեմինար, որտեղ կերտել էին ակադեմիկոսի, հոգեբանի, մանկական եւ թերապիայի բժիշկների, առողջապահության նախարարի, գովազդային գործակալների, ծխախոտի գործակալության մենեջերի կերպարներ, եւ ամեն մի մասնագետ իր ոլորտից բացատրում էր ծխախոտի վնասակարության մասին: Ամեն մի երեխա իր ձեռքով պատրաստել էր պաստառ, որտեղ գրված էին բազում տեղեկություններ ծխախոտի վնասակարության վերաբերյալ, որոնք փակցված էին դպրոցում: Հավելենք, որ էկրանի վրա ցուցադրվում էր նկարներ, որտեղ պատկերված էին ախտահարված թոքեր, սիրտ, ուռուցքային հիվանդություններ, կոկորդի, թոքերի, լեզվի քաղցկեղներ, որոնք առաջացել էին ծխելու հետեւանքով, հղի կին, որը սպասում էր երեխայի եւ օգտագործում ծխախոտ` չկարողանալով ձերբազատվել դրանից, դեռահասների, որոնք տառապում են ծխելու մոլուցքով:

Սեմինարի ընթացքում երեխաները բացատրում էին ծխախոտի մեջ պարունակող խեժի եւ նիկոտինի վտանգի մասին: Նրանք տեղեկացված էին նաեւ, որ ծխախոտը վնասում է արյունատար անոթները եւ սիրտը: Երեխաները բողոքում էին, որ արտասահմանյան երկրներում հասարակական վայրերում արգելվում է ծխախոտի օգտագործումը, իսկ այստեղ թեպետ միայն արգելված է ծխախոտի գովազդը, եւ առողջապահության նախարարության կողմից ծխախոտի տուփի վրա է նշվում, որ ծխելը վնասակար է առողջությանը, սակայն այդքան էլ ուշադրության չի արժանանում: Սեմինարի ընթացքում հնչեցին տվյալներ, թե 1-2 տարի ծխախոտ օգտագործող մարդն իր մեջ կրում է 2 կգ, 10 տարի օգտագործողը` 4 կգ, 20 տարին` 6կգ առողջությանը վնասակար նյութեր, ինչն ազդում է առողջության վրա: Երեխաները բոլոր ծխախոտ օգտագործողներին կոչ էին անում հրաժարվել դրանից եւ ապրել առողջ, չվնասել առաջին հերթին իրենց, շրջապատին, էկոլոգիային, բնությանը եւ կենդանական աշխարհին: Վերջում նշեցին, որ  2030թ.-ին ծխախոտ օգտագործողների 6 մարդուց մեկը կդառնա մահվան զոհ:


ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում