livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

geyՎերջին օրերի մամուլի, ինչպես նաեւ սոցիալական կայքերի քննարկման թեման ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության եթերով ոչ անհայտ անձանցից մեկի հարցազրույցն է:

Մասնավորապես Արգիշտի Կիվիրյանը գրել է. "Սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի շրջանակներում պահանջում ենք քանդել Եղիշե Չարենցի եւ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանները, պայթեցնել նրանց արձանները, հրապարակայնորեն վառել նրանց բոլոր ստեղծագործությունները եւ վերացնել նրանց մասին ցանկացած հիշատակում հայ ազգի հիշողությունից: Գուցե դրանից հետո հայ ազգը վերջապես հանգստանա, փրկվի կործանումից ու ապրի բուռն ծաղկունք: Չէ՞ որ սեռական փոքրամասնություններն են խանգարում դրան՚":

ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆԸ հակադարձել է նրան. "Նշածդ հանճարները կապ չունեն էսօրվա վճարովի գոմիկների հետ: Նրանց համար իրենց հանճարային շեղումը միջոց էր` էլ ավելի կատարելագործելու իրենց ստեղծագործական տեսակը, իսկ սրանք միջոց են դրսի ուժերի ձեռքին` քանդելու էս երկրի ավանդական կարգերից միակը, որ մնացել է` ընտանիքը՚": Դրան պատասխանել է նույն Կիվիրյանը, հեռուստաեթերից գրեթե նման մտքեր է արտահայտում ոչ անհայտ Վիոլետ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Չարենցի անտիպ որոշ բանաստեղծություններից ոմանք սխալ եզրահանգման էին եկել, որը հերքեցին գրականագետները: Պարզապես ոմանք ՙտեսել՚ էին այն, ինչ որ ցանկացել էին տեսնել:

Իսկ ինչ վերաբերում է, այսպես ասած, ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին եւ ատամներով նրանց շահերը պաշտպանողներին, ապա արդեն շատերը համոզվում են, որ նրանք են սկսել ոտնահարել սեռական մեծամասնությունների իրավունքները: Նույնիսկ մարմնավաճառուհիներն այնքան լկտի ու սանձարձակ չեն իրենց պահում, որքան այդ փոքրամասնությունները սրճարաններում, բարերում... Էլ չենք խոսում Կոմայգու մասին: Մի՞թե նրանք չեն ոտնահարում այն քաղաքացիների իրավունքները, ովքեր ընտանիքի անդամների հետ կամ մենակ անցնում են այդ վայրով: Նրանց պաշտպանողներն ասում են, որ պետք չէ խառնվել մարդկանց անձնական կյանքին: Հասկացանք, իսկ ինչո՞ւ են նրանք խառնվում ուրիշների անձնական կյանքին, ինչո՞ւ որոշ լրատվամիջոցներ բացահայտ կամ քողարկված գովազդում են նրանց: Ամենայն հավանականությամբ, նրանց վրդովեցրել է այն հանգամանքը, որ Բաքվում մայիսի 22-26-ին կայանալու է գեյ-շքերթ, եւ իրենք տարածաշրջանում ՙհետամնացի՚ անուն կվաստակեն: Բացի այդ, նման աղմուկով, հարայ-հրոցով իրենց վրա են բեւեռում արեւմտյան (եւ ոչ միայն արեւմտյան) տերերի ուշադրությունը` գուցե գրանտ կամ որեւէ եվրոպական երկրում քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով:

Բոլորովին էլ կողմ չլինելով բռնություններին, արյուն թափելուն` ուզում ենք հիշեցնել տարիներ առաջ մամուլում հայտնված մի տեղեկատվություն: Ազատ բարքերով հայտնի Հոլանդիայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել էին մի հեռուստահաղորդումից հետո, երբ նա հայտարարել էր իր ոչ ավանդական կողմնորոշման մասին: Նրան սպանողն ասել էր, որ չի ցանկանա, որ իր քաղաքապետը նման կողմնորոշում ունենա, ավելին` դա բացահայտ քարոզի:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում