livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

paradԺամը 16:15-ին` «Կասկադ» համալիրից մեկնարկած մշակութային «Բազմազանության» երթը չի կայացել: Tert.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ ազգայնական երիտասարդական խմբեր Աբովյան փողոցում խոչընդոտել են երթի մասնակիցների տեղաշարժը, նրանց հետ ընդհարումների մեջ մտել: Երթի կազմակերպիչներն ու մասնակիցները պատսպարվել են Նկարիչների միության շենքում:

 Իսկ հետապնդողներն այս պահին հավաքված են Նկարիչների միության մոտ ՝ «Սրանք գալուբոյ են», «Ոչ գոմիկներին», «Գոմիկներին՝ Բաքու» և «Զգուշացե՜ք հոգևարակներից» պաստառներով ու վանկարկումներով: Ոմանք երգում են դաշնակցական և ազգային-ազատագրական երգեր, սակայն կուսակցական պատկանելության մասին հարցին պատասխանում են «մենք հայեր ենք» խոսքերով:  

Երբ հայտնի դարձավ, որ երթի մասակիցները միության շենքի հետնամուտքից փախել են սա, առաջացրել է հետապնդող երիտասարդների ոգևորությունը, որոնք այս լուրն ընդունել են «Հաղ-թա-նակ» բացականչություններով, ապա ուրախությունից սկսեցին քոչարի պարել:

 Հիշեցնենք, որ այսօր ողջ օրը սոցիալական ցանցերում հաղորդվում է, որ Մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված «Բազմազանության» երթն, իրականում «գեյ» շքերթ է, քանի որ կազմակերպիչներից PINK մշակութային ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանըը հայտնի է որպես միասեռական:  

Հիշեցնենք, որ ըստ հայտարարվածի՝ «Բազմազանության» շքերթը պետք է անցներ Մաշտոցի պողոտա- Թումանյան փողոց- Հյուսիսային պողոտա- Աբովյան փողոց- Շառլ Ազնավուրի հրապարակ երթուղով:

Նաև խոստացվել էր, որ երթի ընթացքում մասնակիցները տեղեկատվական նյութեր կբաժանեն անցորդներին բազմազանության մասին, ինչպես նաև հրավիրատոմսեր` մասնակցելու Նկարիչների միությունում անցկացվող (ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսին:

Նշենք, որ Աբովյան փողոցում երթի մասնակիցների վրա ազգայնական ներկայացած խմբերը հարձակվել են «այս սուրբ հողի վրա գոմիկների շքերթ չի կարող լինել» խոսքերով:

tert.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում