livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

anjelaՎերջերս մեր կողմից փորձ էր արվում հասկանալ, թե ինչ է կատարվում դատախազական ու ոստիկանական համակարգերում գործով վկաներին բերման ենթարկելու հարցի առնչությամբ: Համատարած եւ բազմաթիվ այն փաստերը, երբ իրավապահ մարմինները համառորեն չեն ցանկանում քրեական գործերի շրջանակներում ՙհանդիպել՚ իրենց իսկ կողմից որպես վկա կարգված անձանց հետ, լրացուցիչ տարակուսանք են առաջացնում հայրենական արդարադատության նկատմամբ:

Մեր այդ հրապարակումներին պատկան մարմինների կողմից արձագանքներ չեղան, փոխարենը…

ՙՊԱՏՄԱԿԱՆ՚ ԷՔՍԿՈՒՐՍ

Եվ այսպես, Երեւանի ՙԿենտրոն եւ Նորք-Մարաշ՚ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում դեռ շարունակվում է Կարեն Արայանի դատավարությունը: ՙՇարունակվում՚ է բառը, հավանաբար, պարզաբանման կարիք ունի, քանի որ դատական նիստերը հիմնականում հետաձգվում են վկայակոչված անձանց չներկայանալու պատճառով: Իսկ թե որքան ժամանակ, դեռ դատարանը պետք է պարզի, թե ինչպես են համացանցում հայտնվել հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնո լուսանկարները եւ որքանով են դրանք համարվում ապօրինի միջամտություն անձնական ու ընտանեկան կյանքին` հարցերի հարցն է:

Փակ դռների հետեւում քրեական այդ գործի վարույթի մասին` սկսած նախնական ս.թ. մարտին մեր լրագրողին տրված հարցազրույցում Կարենի մայրը` Մարինա Արայանը ասել էր բառացիորեն հետեւյալը. ՙԿարենը դեռ կալանքի տակ չէր, երբ Անժելան առաջարկեց իրեն գնալ նկարահանումների տաղավար եւ բոլորի ներկայությամբ հայտարարել, թե Անժելայի բոլոր մեղադրանքները հիմնավորված են, անգամ այն, որ ինքը զենքի սպառնալիքով բռնաբարել է Անժելային: Դրա դիմաց խոստացվել էր փակել գործը: Այդ խոսակցությունը եղել էր Անժելայի ներկայությամբ, սակայն բանակցությունները վարում էր ոչ թե Անժելան, այլ նրա հետ եղած մի տղամարդ: Կարենը համաձայնել էր եւ արել էր պահանջվող ՙխոստովանությունը՚: Արել ու խաբվել էր…

Անժելային եւ, հավանաբար, այլոց խիստ անհրաժեշտ էր բռնաբարված եւ պղծված Անժելայի տիպար ստեղծելը…՚:

Ովքեր կարող են լինել այլոք:

ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ ՙՀԵՏԻՆ ՖՈՆԸ՚` ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔՆ Է՚

Հայկական լրատվամիջոցներում տարածվել են որոշ մանրամասներ, որոնք ՙհայտնի էին դարձել Henaran.am-in՚: Ըստ այդ մանրամասների` պարզված պետք է համարվի, որ.

1. Անժելա Սարգսյանը ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության անդամ է:

2. ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպությունը համացանցային ՙպրովայդեր՚ է:

3. Անժելա Սարգսյանի ՙէրոտիկ՚ լուսանկարներն ավելի շուտ էին հայտնվել համացանցում:

4. Գործով վկա անցնող ՙԱրմենիա՚ հ/ը ՙՈւր է իմ տղամարդը՚ սերիալի օպերատորները, դերասանները, ռեժիսորները չեն ներկայանում դատարան…

Այսքանով եւ առանց մեկնաբանությունների կարելի կլիներ սահմանափակվել, եթե ՙչմանրամասնվեին՚ նշված մանրամասները`

5. Վկաներին ահաբեկում են:

6. ՙԿյանքի խոսքի՚ անդամները իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Վերջին երկու կետերին մենք անպատճառ կանդրադառնանք եւ կներկայացնենք մեր` փաստարկված կարծիքը, իսկ այժմ` ՙընթացող՚ դատաքննության մասին…

ՈՎ Է ՈՒՄԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ

Աղանդների դեմ անողոք պայքար ծավալած ՙհեռուստաակտիվիստ՚ Տեր-Եսայի քահանան, իր կողմից տրված հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե` ՙհասկանալով ՙԿյանքի խոսք՚ աղանդի էությունը, Անժելա Սարգսյանը հիասթափվել էր եւ հեռացել այդ կազմակերպությունից…՚: Մինչեւ քահանայի ենթադրյալ այդ ՙփաստը՚ հրապարակելը, ՙԿյանքի խոսքը՚ հայտարարել էր, թե Անժելա Սարգսյան անդամ իրենք չեն ունեցել…

Տպավորությունն այն է, որ Անժելա Սարգսյանը լիազորել էր առաքելական եկեղեցու քահանային ՙազատել՚ իրեն այն կազմակերպությունից, որի անդամ ինքը չի հանդիսացել: Անշուշտ, դա` դերասանուհու անձնական խնդիրն է, սակայն մինչեւ այն եզրագիծը, որից հետո Անժելա - ՙԿյանքի խոսք՚ հարաբերությունները արդեն իսկ դարձել են դատաքննության առարկա եւ երբ խոսքը բառիս բուն իմաստով գնում է երիտասարդ տղամարդու ներկայիս ու ապագա կյանքի մասին: Իսկ դատարա՞նը…

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՆՉԵՑՎԵԼ Է

Կարեն Արայանի առաջին պաշտպան Արթուր Ղարիբյանը դատական առաջին նիստերից մեկում տեղեկացրել էր դատարանին, որ քրեական այս գործով անհրաժեշտ է հարցաքննել նաեւ ՙԿյանքի խոսքի՚ անդամներից ոմանց: Դատարանի արձագանքը պարզ կդառնա այն բանից հետո, երբ այդ ՙտեղեկատվությունը՚ մեղադրյալի կամ նոր պաշտպանի կողմից ներկայացվի պաշտոնական միջնորդության տեսքով: Սակայն դատարանը, հավանաբար, կրակն է ընկել արդեն իսկ դատակոչված վկաների ձեռքերում: Մինչդեռ այդ իրողությունը, ավելի քան տարօրինակ է ներկայանում Մարինա Արայանի այն համոզմունքի ներքո, որ` ՙԵս չկարողացա չափել քննիչի վախը. ամբողջ քննության ընթացքում նա հավաքագրում էր բացառապես Անժելայի թիմը: Սակայն ես հուսով եմ, որ լինելու եմ վկա այս գործում եւ ասելու եմ այն ամենը, ինչը պետք է իմանա դատարանը, որպեսզի կայացվի արդար դատավճիռ՚:

Արդար դատավճիռ կայացնելու համար, իհարկե, անհրաժեշտ է ՙբազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ՚ քննություն: Սակայն առաջնահերթությունը, ըստ մեզ, պատկանում է դատարանի եւ դատաքննության բնականոն ընթացքը ապահովող դատավարության այլ մասնակիցների ցանկությանը իրականում բացահայտել հանցագործությունը եւ հանցագործներին: Այդպիսի ցանկություն չկա կամ այնքան լավ է քողարկված, որ լրագրողի ՙանփորձ՚ աչքի համար տեսանելի չէ:

ՙԱՐՄԵՆԻԱ՚ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՙԳԼՈԲՈՒՍԻՑ՚ ԴՈՒՐՍ Է

Փոխարենը լրագրողների համար տեսանելի է, որ վկաները փախած ու թաքնված չեն, շարունակում են իրենց` ավելի քան հրապարակային, գործունեությունը: Մեր տեղեկությունների համաձայն, դատարանը որոշումներ էր կայացրել այդ վկաներին դատարան բերման ենթարկելու մասին: Այդ դեպքում ինչո՞ւ վկաները առ այսօր ցուցմունք չեն տվել դատարանում:

Եթե դատական ակտը չի կատարվում, ինչո՞ւ դատարանն իրեն ՙչհարգված՚ չի համարում եւ համապատասխան միջոցներ չի ձեռնարկում պատասխանատվության ենթարկելու` այդ թվում նաեւ դատավարության մասնակից հանդիսացող իրավապահ մարմինների ներկայացուցիչներին…

ՎԿԱՆԵՐԸ ՄԻԳՈՒՑԵԵՎ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ

Մեր աղբյուրները ակնարկել են, որ քննիչի կողմից հարցաքննված ՙԱնժելայի թիմը՚ որոշակիորեն իսկապես կաշկանդված է կամավոր ներկայանալ դատարան, սակայն ցուցմունք տալ ցանկանում են: Եթե այդպես է, ապա վախի մասին խոսք գնալ չի կարող. պարզապես, այդ անձինք պատրաստ են կատարել իրենց քաղաքացիական, միգուցեեւ` քրիստոնեական պարտքը, բայց վատ չէր լինի, եթե իրենց մի քիչ ՙխնդրեն՚ ոստիկանները…

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՙԽՆԴՐԵԼ՚ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ

Որոշ լրագրողների այն համոզմունքը կամ ենթադրությունները, թե ՙամաչկոտ՚ վկաները ահաբեկված են այն հանգամանքով, որ իրավապահ համակարգում ազդեցիկ պաշտոններ են զբաղեցում ՙկյանքիխոսքականները՚` այնքան էլ իրական չեն թվում: Բացառել, որ աղանդավոր կազմակերպության անդամները աշխատում են պետական տարբեր մարմիններում, անշուշտ, չի կարելի. եվրոպական ՙշքամուտքի՚ առջեւ փոխըմբռնում աղերսող երկիրը իրեն չի կարող թույլ տալ իրականացնել կրոնական ՙզտումներ՚: Սակայն կոռուպցիայի մեջ մինչեւ կոկորդը թաթախված դատական եւ իրավապահ մարմիններում պաշտամունքի առարկա է միշտ հանդիսացել ու միշտ կհանդիսանա ՙոսկե հորթը՚, այլ ոչ թե հավատքը: Սա է միակ պատճառը, որ բազմաթիվ այլ ՙմեծ ու փոքր՚ քրեական գործերով վկաները ու նրանց ՙորոնողները՚ երբեք չեն հանդիպում արդարադատության ու օրենքի ճանապարհներին…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում