livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

ardsanՎերջին շրջանում հաճախակի Է դարձել հուշակոթողների, հուշարձանների եւ քանդակների թալանը: Երկու տարի առաջ էլ այս հարցն անհանգստացնում էր քանդակագործ ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, ով նույնիսկ իր կենդանության օրոք չկարողացավ հանցագործներից պաշտպանել Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, 1975 թվականին պատրաստված եւ տեղադրված, ճանապարհաշինարարներին նվիրված, այժմ կողոպտված մոնումենտալ հուշարձանը: Երկու տարի անց  արձանը կրկին կանգնած է վերացման եզրին:

«Արձանի հետեւի մասն ամբողջությամբ թալանված է: Ամոթ է արձանն այս վիճակում թողնել. կա՛մ ընդհանրապես հանենք, կա՛մ էլ խելքի բերենք»,- այսպես վրդովված մեզ հետ զրույցում ասում էր քանդակագործը երկու տարի առաջ: Ապա նա շարունակեց.

- Երբ հեռուստատեսությամբ նայում ենք, թե ինչպես են Ջուղայում գտնվող մեր հուշարձանները ջարդում, բարկանում ենք: Դա թաքուն նկարում ենք սահմանագծից, իսկ մեր երկրում թալանվող հուշարձանները տեսնում ենք ամեն օր: Ես ոչ միայն այս քանդակի, այլեւ ուրիշ թալանված արձանների մասին եմ ասում: Այս արձանի պատվիրատուն ԽՍՀՄ-ի օրոք եղել է ճանապարհաշինարարության նախարարութունը, որն այսօր գոյություն չունի: Երբ դիմում եմ համապատասխան ատյաններ, ասում են` չկան արխիվային փաստաթղթերը, քանի որ այդ նախարարությունը գոյություն չունի: Օպերայի շենքն էլ է կառուցվել ԽՍՀՄ տարիներին, ինչո՞ւ այդ շենքին տիրություն անող կա, բայց չկա մի հիմնարկություն, որը տեր կկանգնի նման արձաններին, կոթողներին: Կարծում եմ` մեխանիկորեն այդ նախարարության գործառույթներն անցել են կապի եւ տրանսպորտի նախարարությանը: Ստիպված դիմում-նամակով դիմեցի ՀՀ նախագահին` կից ներկայացնելով հուշակոթողի վերակառուցման էսքիզը, ու ստացա պատասխան, որ  փաստաթղթերը ուղարկվել են մշակույթի նախարարություն: Հետո տեղեկացա, որ նախարարությունից ուղարկվել են հուշարձանների պահպանության վարչություն, որից հետո` տրանսպորտի եւ կապի նախարարություն: Իսկ երբ մի քանի օր առաջ փորձեցի գնալ նամակի հետքերով, պարզվեց, որ նախարարությունը հրաժարվել է խոսել հարցի շուրջ: Փորձեցի դիմել մարզպետին, իսկ նա ասաց, որ իրեն չի վերաբերում:

- Հուշարձանների պահպանության վարչությունն ի՞նչ պատճառաբանեց:

- Ասաց, որ չունի այդ ֆինանսները, դրա համար ստիպված դիմել է տրանսպորտի նախարարություն: Մոտ ինն ամիս է` իմ նամակ-դիմումը գնում է նախարարությունից նախարարություն, գերատեսչությունից գերատեսչություն: Վերականգնելու համար ներկայացրել եմ իմ կազմած նոր էսքիզը, որն իրականացնելու համար կպահանջվի ընդամենը 60-70 հազար ամերիկյան դոլար: Ընդամենը մեկ Ջիպի գին:

- Որքան գիտեմ, արձանը ժամանակին վերանորոգվել է:

- Վերանորոգվել է չգիտեմ Չարենցավանի քաղաքապետարանի՞, թե՞ մարզպետարանի կողմից: Շնորհակալ եմ, բայց գողացված հատվածը վերանորոգվել է սովորական տանիքի  թիթեղով, շուտով դա կքայքայվի: Ոչ մի երկրում տանիքի թիթեղով արձան գոյություն չունի: Կարծեմ այն հանրապետության` ամենամեծ չափերով արձանն է: Շատ մեծ ջանքերով ենք այդ արձանը կառուցել ու տեղադրել, եւ այդքան հեշտ կորցնելը ցավ է պատճառում: Ես չեմ հիշում մի դեպք, որ բռնված լինի հուշարձան թալանող եւ պատիժ կրի: Վերջերս ընկերներս մի դեպք պատմեցին, որ դատարանը հանցագործին ասել Է` բե՛ր, վերականգնի՛ր արձանը քո միջոցներով եւ բանտ չես նստի: Եթե հանցագործը կարող է դառնալ քանդակագործ, դա շատ գովելի է:

ardsan1- Իսկ ի՞նչ լուծում եք տեսնում:

- Լուծումը գտել եմ այսպես. մետաղական մաս մնա արձանի այն հատվածը, որը խորհրդանշում է ճանապարհներ, կյանք: Իսկ այդ հատվածի տակ դրված հայտնի մաթեմատիկոս Մյուբյուսի պտտվող ժապավենը, որը, ինչպես պտտում ես, էլի վերին հարթությունը մնում է անփոփոխ, որոշել եմ բետոնածածկ անել, որը գեղեցիկ է, եւ հանգիստ կլինենք, որ էլ չեն թալանի:

Երբ հետաքրքրվեցինք թե այսօր ի՞նչ է պատրաստվում անել Բեջանյանների ընտանիքը քանդակը կործանումից փրկելու համար, Դ. Բեջանյանի կինը` երգչուհի ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ասաց, որ պատրաստվում է դիմել մշակույթի նախարարություն, իսկ թալանի համար դեռեւս չեն դիմել ոստիկանություն:

Զանգահարեցինք նաեւ մշակույթի նախարարություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ հուշարձանների պահպանության խնդրով զբաղվող փոխնախարար Արեւ Սամուելյանն այժմ քաղաքում չէ եւ վերադառնալուն պես կպատասխանի մեր բոլոր հարցերին:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում