livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

police1Անչափահասներին առնչվող յուրաքանչյուր խնդիր միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ դա առնչվում է յուրաքանչյուր ընտանիքի: Այս խնդրի շուրջ հանրային հետաքրքրությունն առավել սրվեց վերջին օրերին, երբ համացանցում հայտնվեցին տեսագրություններ, թե ինչպես են դեռահաս աղջիկնեը փողոցում իրար հետ կռվում, փոխոցային հայհոյանքներ տալիս: Ընդ որում, մոտ կանգնած պատանիներն էլ, ոչ միայն չեն միջամտում, այլ նույնիսկ ոգեւորում են կռվողներին: Դա դեռ քիչ է` նման մեկ այլ պատանի էլ բաց չի թողել առիթն ու տեսանկարահանել է այդ ամբողջը: Եվ այստեղ դեռ հարց է, թե ով է ամենամեծ մեղավորը, փողոցային տուրուդմփոցի մեջ մտած աղջիկները, թե այդ ամենից ուրախացող եւ տեսանկարահանող պատանիները...

Ուրեմն այս ո՞ւր ենք հասել: Տասնամյակներ շարունակ մանկավարժները, գիտնականները վիճում են, թե որն է երեխայի դաստիարակության հարցում ամենակարեւոր գործոնը` ընտանի՞քը, դպրո՞ցը, թե՞ շրջապատը: Իսկ երբ այս օղակներից որեւէ մեկում թերացում է նկատվում, անչափահասները հայտնվում են փողոցում, իսկ նրանցից ոմանք էլ` ոստիկանության ուշադրության կենտրոնում` վերջիններիս հսկողության ներքո: 

Այսօրվա մեր զրուցակիցն է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ:

-Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա ընթացքում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների վիճակագրությունը: Աճի՞, թե՞ նվազման միտում է նկատվում:

- Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների` 2012թ. չորս ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 105 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 137 դեպքի դիմաց: Այսինքն` ունենք 32 դեպքի նվազում:

- Ինչպիսի՞ հանցագործություններն են անչափահասների շրջանում ավելի շատ հանդիպում:

- Չորս ամիսների ընթացքում անչափահասների կողմից կատարվող սպանությունների դեպքեր չեն արձանագրվել, ինչպես եւ նախորդ տարիներին, անչափահասների շրջանում որպես գլխավոր հանցատեսակª գերակշռում է գողությունը, այնուհետեւ` մարմնական վնասվածքները: Առհասարակ արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում:

police- Անչափահասներին իրենց շրջանակ են փորձում ներգրավել նաեւ աղանդավորները, էմոները: Ոստիկանությունն այդ ուղղությամբ ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ է կատարում:

- Ոստիկանությունը շատ մեծ աշխատանքներ է իրականացնում անչափահասների շրջանում. ինչպես կանխարգելիչ բնույթի, այնպես էլ բացահայտման աշխատանքներ են տարվում: Ապրիլի 2-ից մայիսի 2-ը մենք միամսյակ ենք անցկացրել ՙՀայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՚ թեմայի շուրջ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, այդ թվումª նաեւ բարձրագույն հաստատություններում: Այդ զրույց-զեկուցումների ընթացքում մենք համագործակցել ենք Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների հետ: Նրանց հետ միասին ենք մտել դպրոց, միասին ենք աշակերտների հարցերին պատասխանել: Ի դեպ, աշակերտների շրջանում քիչ չէին հարցերն աղանդների վերաբերյալ, որոնց սպառիչ պատասխաններ էին տրվում ինչպես ոստիկանների, այնպես էլª հոգեւորականների կողմից:

Վերջում տիկին Դուրյանը նշեց. ՙՄենք դեռ շատ անելիքներ ունենք, եթե մենք այսօր ասում ենք` հանցագործությունների թվաքանակ, ուրմեն մենք դեռ մտածելու տեղ ունենք: Մենք պետք է հասնենք նրան, որ ընդհանրապես անչափահասների կողմից հնարավորինս քիչ հանցագործությունների դեպքեր արձանագրվեն: Իսկ դրա համար կարեւոր է ընտանիքի դերը, մեծահասակների, ուսումնական հաստատությունների դերակատարությունը: Պետք է անտարբերությունը մեր միջից վերացնենք, պետք է կարողանանք հանդուրժողական լինել, լավ օրինակ ծառայել մեր երեխաների համար: Իսկ այն, որ ոստիկանությունն իր ամենօրյա աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձնում անչափահասների հիմնախնդիրներին` փաստ է՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում