livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

gayԵրեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշեց ի կատարումն պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ ՙբազմազանության բոլոր տեսակի դրսեւորումների հանդեպ հանդուրժողականության կոչի՚ եւ Բարաք Օբամայի՝ միասեռական ամուսնությունների վերաբերյալ առավել քան դրական տրամադրվածության, տարածել հայտարարություն ի պաշտպանություն Հայաստանի գոմիկների եւ նրանց խորհրդանիշ դարձած DIY ակումբի մնացորդների:

Հայտարարության մեջ շեշտվում է, թե ՙՀանցագործությունն ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ... Ատելության դրսեւորումները չպետք է երբեւէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել եւս՝ գովաբանվեն... Նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ եւ վճռականորեն դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործություններ եւ Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ՚:

Դե ինչ, Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու դասական օրինակ է: Եվ թերեւս վաղուց ժամանակն է, որպեսզի իշխանությունը որդեգրի զրո հանդուրժողականության քաղաքականություն հենց մեր ներքին գործերին ցանկացած օտարերկրյա միջամտության նկատմամբ, իսկ տվյալ պարագայում պետք է հորդորենք ԱԳՆ-ին, որպես համարժեք պատասխան քայլ դեսպան Ջոն Հեֆֆերնին հայտարարել ՙպերսոնա նոն գրատա՚: Սակայն կարեւոր է նաեւ հասկանալ, թե ինչ իրական դրդապատճառներ ունի ԱՄՆ-ի կողմից միջազգային հարաբերությունների նորմերի այդ կոպտագույն խախտումը:

Եվ ահա, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պաշտոնական կայքէջում հայտնաբերում ենք ապրիլի 5-ով թվագրված մի շատ հետաքրքրական հաղորդագրություն. ՙԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ազգային հետախուզության վարչության աշխատակազմի հետ համատեղ անցկացրեցին լեսբիների, գեյերի, երկսեռականների եւ փոխգենդերների (ԼԳԵՓ) առաջին հետախուզական կոնֆերանսը: Մասնակցում էին 9 հետախուզական գերատեսչությունների սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԿՀՎ-ի եւ ԱՀՎ-ի ղեկավարությունը՚: Հաղորդագրության մեջ ասված է, որ ԿՀՎ փոխտնօրեն Սյու Բրոմլեյը ողջունելով մասնակիցներին առանձնահատուկ կարեւորել է կադրային խնդիրը եւ նշել. ՙՈրպեսզի ստանանք առավելագույն արդյունք մեր աշխատակիցներից, մենք պետք է համոզված լինենք, որ նրանց համար ստեղծված է միջավայր, ուր իրենք իրենց անվտանգ, հարմարավետ եւ վստահ են զգում, որպեսզի կարողանան սեփական եզակի ներդրումն ունենալ ընդհանուր խնդիրների լուծմանը՚: Մասնակիցները նաեւ քննարկել են առկա փորձը, թե ինչպես ապահովել բարյացակամ մթնոլորտ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ, եւ քննարկմանը մասնակցել են Պետդեպարտամենտի, Սպիտակ տան ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱՄՆ արտգործնախարարության եւ հատուկ ծառայությունների ԼԳԵՓ-ների կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Կասկածելի որջերում հավաքվող գույնզգույն թափոնները մեր հանրության համար, բնականաբար, պարզապես կեղտ են, իսկ ամերիկյան հատուկ ծառայությունների համար՝ հույժ արժեքավոր աշխատակիցներ: Այդ ՙերկնագույն՚ եւ ՙվարդագույն՚ ջեյմսբոնդերը որպես գործակալ կարող են շատ արդյունավետ լինել, քանզի եթե տարբեր կառույցներում գտնվող լծակների եւ ֆինանսների տեր ազդեցիկ գոմիկները իրենց խնամքով թաքցնում են հասարակությունից, ապա նրանց հակումները ամենեւին գաղտնիք չեն այդ զազրելի որջերում հավաքվող իրենց ՙսեռակիցների՚ կամ տեսակակիցների համար: Ու հենց այդպիսի կադրերը, որոնցից յուրաքանչյուրը ամոթալի անցյալի եւ ներկայի հսկայական բեռ ունի, շատ հարմար են, որպեսզի հատուկ ծառայությունները նրանց հարկադրեն ցանկացած տեսակի գործողություններ եւ գործունեություն:

Ի դեպ, արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը անդրադառնալով այդ հարցին, նշում է, որ գարշելի գոմիկանոցի հետ եւ հետագա գույնզգույն շքերթի հետ կապված ամբողջ աղմուկը, ամենայն հավանականությամբ, հենց հատուկ ծառայությունների իրականացրած հատուկ օպերացիա է: Եվ քանի որ ալիքը գլորվել է ամբողջ Հարավային Կովկասով, փորձագետը համոզվածություն է հայտնում, որ դա չի կարող լինել մեր ԱԱԾ-ի իրականացրածը, այլ, անկասկած, օտարերկրյա հատուկ ծառայությունների օպերացիան է: Ըստ Հրաչյա Արզումանյանի՝ այդ տեսակի օպերացիաները սովորաբար իրականացվում են, որպեսզի ստուգվի տվյալ ազգի դիմադրողականության աստիճանը անընդունելի չափանիշների պարտադրանքի փորձի նկատմամբ, ինչպես նաեւ միանգամից բացահայտվեն ամենաակտիվ դիմադրողները: Ինչեւէ, մեր հանրությունը գույնզգույն վարակի նկատմամբ դրսեւորեց իմունիտետի արժանի չափանիշ, բայց միաժամանակ նաեւ օտարներին պարզ եղավ, թե ինչ չափի է հայոց դիմադրողականության իրական ներուժը:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում