livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

murackanՈրքան էլ խոսվում է թրաֆիքինգ երեւույթի չարիք լինելու մասին, այնուամենայնիվ, փորձառու կավատները չեն դադարում իրենց հրեշավոր գործունեությունը: Նրանց մտքի ծայրով էլ չի անցնում, որ իրենց անմարդկային բիզնեսը առաջ տանելով` խաթարում են բազմաթիվ ճակատագրեր: Պարզելու համար, թե թրաֆիքինգի ինչ դեպքեր են բացահայտվել վերջին չորս ամիսների ընթացքում, դիմեցինք Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ.

-Վերջին չորս ամսվա ընթացքում Ոստիկանության կազմակերպած օպերատիվ աշխատանքների շնորհիվ  բացահայտվել եւ հարուցվել է թրաֆիքինգի վեց քրեական գործ, որոնցից երկուսը վերաբերում են սեռական արտագնա շահագործմանը, մեկը ներքին թրաֆիքինգ է, այսինքն` տվյալ դեպքում զոհը շահագործվել է Հայաստանում: Բացահայտվել է նաեւ անչափահասին հարկադիր մուրացկանության մեջ ներգրավելու մեկ դեպք, մյուս բացահայտված դեպքը վերաբերում է օրգանների առք ու վաճառքին, մեկը` ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը:

Բացահայտված դեպքերից են. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա.-ի  հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ  գտնվող Մ.-ն 2011թ. գարնանից պարբերաբար նրան ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ, հրաժարվելու դեպքում` ծեծի ենթարկել եւ սպառնացել, որ նրան կզրկի երեխայից: Մարմնավաճառությամբ վաստակած գումարներն էլ Ա.-ն յուրացրել է անձնական կարիքները հոգալու համար: 2011թ. աշնանը Մ.-ն գնացել է իր ծնողների տուն եւ խզել կապերը Ա.-ի հետ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011թ. օգոստոսին Ն.-ն Գյումրի քաղաքում ծանոթացել է ոմն Ս.-ի եւ Կ.-ի հետ, ովքեր իրեն հավաստիացրել են, որ Թուրքիայի Կոնյա քաղաքում իր համար դայակի աշխատանք են գտել` ամսական 700 ԱՄՆ դոլար աշխատավարձով: 2011թ. օգոստոսին Ն.-ին խաբեությամբ տեղափոխել են Տրապիզոն, որտեղ ինքը ծանոթացել է ոմն Գ.-ի հետ, որն էլ օգտվելով Ն.-ի անօգնական, հուսահատ վիճակից` մինչեւ 2011թ. դեկտեմբերի 1-ը նրան հարկադրաբար ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ: Հարուցվել է քրեական գործ,  կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է նաեւ, որ անչափահաս Տ.-ին (14 տարեկան) 2011թ. մայիսին մոր սիրեկան Թ.-ն  պարբերաբար ստիպել է զբաղվել մուրացկանությամբ: Պարզվել է, որ Տ.-ն` մոր եւ վերջինիս սիրեկան Թ.-ի հետ, վարձակալական հիմունքներով բնակվել է Երեւան քաղաքում: 2011թ. գարնանը, համատեղ բնակվելու ընթացքում, Թ.-ն Տ.-ին պարբերաբար ստիպել է զբաղվել մուրացկանությամբ, հավաքված գումարները խլել նրանից` ոգելից խմիչք գնելու նպատակով: Իսկ հրաժարվելու դեպքում երեխային ծեծի է ենթարկել: Հետագայում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, այժմ այն դատաքննության փուլում է:

Հարցազրույցը`
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում