livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

freedomՄայիսի 17-ին ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբում տեղի է ունեցել ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների  կլոր սեղան, որը նվիրված էր լրատվական և հանրային դաշտի, խոսքի, մամուլի և խղճի ազատության պաշտպանությանը տոտալիտար աղանդների և այլ ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանելու խնդիրներին: Վերջում ընդունվեց բանաձև, ուր ասված է.

- Մենք` լրատմաիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներս, արձանագրում ենք, որ ինչպես հանրությունը, այնպես էլ լրատվական դաշտը շարունակաբար թիրախ են հանդիսանում ինչպես տոտոլիտար աղանդների, այնպես էլ` այլ ագրեսիվ փոքրամասնությունների մշտական գրոհների համար:
Տեղի է ունենում ոչ միայն հոգեորսություն եւ ագրեսիվ քարոզչության այլ ձեւերի կիրառում քաղաքացիների նկատմամբ, այլեւ փորձեր են արվում սահմանափակել  խոսքի եւ մամուլի ազատությունը այդ փոքրամասնությունների հանրայնորեն վտանգավոր գործունեությունը լուսաբանելու հարցում:
Այսպես, արդեն ունենք նախադեպեր, որ տոտալիտար աղանդները դատարանների միջոցով փորձում  են լռեցնել այն լրատվամիջոցներին, որոնք ներկայացնում են նրանց  գործունեության ստվերոտ կողմերը: Լինում են դեպքեր, որ կիրառվում են նաեւ արտադատարանական ճնշումներ, այդ թվում եւ` օրենսդրության կոպիտ խախտումներով: Ավելին, նաեւ քիչ չեն դեպքերը, երբ արտերկրյա ֆինանսավորում ունեցող որոշ հաստատություններ փորձում են ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա ամբողջատիրական աղանդների, սեռական փոքրամասնությունների եւ այլ` ագրեսիվ վարք դրսեւորող ծայրահեղական խմբավորումների գործունեությունը լուսաբանելիս եւ համատարած փորձ է կատարվում լրատվամիջոցներին պարտադրել այդ հարցերի լուսաբանման անընդունելի, արհեստական եւ խոսքի ու մամուլի ազատությունը սահմանափակող չափանիշներ: Նույնիսկ նախադեպ է գրանցվել, երբ տոտոլիտար աղանդի հետ դատական գործընթացում գտնվող լրատվամիջոցի դեմ հասարակական որոշ կազմակերպությունների կողմից, որոնք իբր թե կոչված են  նպաստելու մամուլի եւ հանրության միջեւ վիճելի խնդիրների լուծմանը, տոտալիտար աղանդների պատվերով պատրաստվում են փաստաթղթեր, որոնք նախատեսված են դատարան որպես «ապացույց"  ներկայացնելու համար: Իսկ հեռուստաեթերով հնչած սպառնալիքները, որ սոցիալական ցանցերում սեռական փոքրամասնությունների վերաբերյալ բացասական կարծիք արտահայտողները  անխտիր կպատժվեն, արդեն նշանակում են, որ գործ ունենք նույնիսկ ամենազատ տարածքում` համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու ոտնձգության հետ:
Հաշվի առնելով, որ տարբեր ագրեսիվ փորքամասնությունների ոտնձգությունները խոսքի եւ մամուլի ազատության, ինչպես նաեւ` քաղաքացիների մեծամասնության խղճի ազատության դեմ գնալով ավելի ու ավելի հետեւողական բնույթ են ստանում, եւ առկա են աղանդավորական ու նույնիսկ համասեռամոլական գրաքննություն հաստատելու փորձեր`
«Կլոր սեղանի» մասնակիցները նախաձեռնում են խոսքի, մամուլի եւ խղճի ազատությունը  տոտալիտար աղանդների եւ այլ ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանելու խորհրդի ստեղծումը:
Խորհրդի հիմնադիր ժողովը տեղի կունենա մեկ շաբաթ անց` «Ազդակ» ակումբում, ժամը 12-ին, եւ հիմնադրմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները:

«Կլոր սեղանի» մասնակիցներ`
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնման կենտրոն» կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյան,
Slaq.am կայքէջի գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյան,
Emedia.am կայքէջի անունից`Զարուհի Դիլանյան,
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյան


 

# Madonna 2019-01-10 13:11
What's up all, here every one is sharing these kinds of know-how, therefore it's nice
to read this webpage, and I used to pay a visit
this webpage everyday.

my weblog ... Сialis: https://costofcial.com
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# Gudrun 2019-03-20 13:21
Very nice article, totally what I wanted to find.


My web site; cialis: http://costofcial.com
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# Casie 2019-03-23 03:59
What's up it's me, I am also visiting this site daily, this web
site is genuinely pleasant and the people are truly sharing
fastidious thoughts.

Also visit my page: Сialis: http://costofcial.com
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում