livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

karabalaՀՀ ժողովրդական արտիստ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, օրերս կայացած մամլո ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցին, մասնավորապես ցանկություն հայտնեց. ՙԼավ կլիներ, որ նորընտիր խորհրդարանը մտածեր մշակույթի մասին ու ընդուներ կինոյի եւ թատրոնի մասին օրենք... Իմ պատկերացմամբ, ձախողված է մշակութային քաղաքականությունը... Մենք մոռացել ենք գեղեցիկի մասին, ինչքան վատ, այնքան լավ, ինչքան տգեղ, այնքան գեղեցիկ: Այսպես ենք առաջնորդվում: Ոհմակային բան է մտել մեր մեջ՚:

Ասուլիսի մյուս բանախոս, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ավելացրեց. ՙՈւնենալով մշակութային դարավոր անցյալ` ո՞ւր ենք գնում այսօր: Մշակութային անմխիթար վիճակում ենք գտնվում մենք: Ամեն օր աստղիկ է ծնվում՚: Ազատ Գասպարյանն անդրադարձավ նաեւ մեկ այլ չարչրկված խնդրի` մտավորականների միասնական լինելուն եւ նրանց համախմբվածությանը.  ՙՄտավորականները չեն կարող միավորվել, մենք անհատներ ենք՚:

Լեւոն Թոքմաջյանի խոսքով` ուրախալին այն է, որ կա երիտասարդների պայքարող մի մեծ բանակ. ՙԵրիտասարդությունը ստորագրահավաք է կազմակերպել, որ Կարաբալայի արձանը պետք է հետ վերադառնա իր նախկին տեղը` Աբովյան փողոց: Ոչ ոք իրավունք չունի արձանը տեղափոխել որեւէ տեղ: Վաղն էլ կարող է Սասունցի Դավթի արձանը տանեն-դնեն իրենց այգում՚:

Օրերս կայացած Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի օրակարգային երեք հարցերից մեկը վերաբերում էր Կարաբալայի բրոնզե արձանի տեղափոխմանը, որն այսօր հանգրվանել է Տերյան փողոցի ՙՄոսկվիչկա՚ սուպերմարկետի հարեւանությամբ:

Ինչպես նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. ՙԵրեւանի քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջի միջոցով մի խումբ մարդկանցից հարցադրումներ է ստացել, որով նրանք բարձրացնում են Կարաբալայի արձանն իր նախկին տեղը` Աբովյան փողոց, վերադարձնելու հարցը: Այսօր կոնկրետ տվյալ հատվածում` Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման ուղղությամբ, այդ արձանը չենք պատկերացնում, քանի որ Հյուսիսային պողոտայում ավելի ավանգարդիստական եւ կոմպոզիցիոն արձաններ ենք նախատեսում, որոնք համահունչ են նոր Երեւանին: Իսկ Կարաբալայի համար առաջարկում ենք Աբովյան փողոցի մի գողտրիկ անկյուն` մանկական աշխարհի հատվածում՚:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ ընդունեցին արձանն Աբովյան փողոց տեղափոխելու առաջարկը:

Կարծես թե Կրաբալայի հարցը լուծվում է, եւ ՙՄոսկվիչկա՚ սուպերմարկետի մոտից նա շուտով կտեղափոխվի այլ վայր, սակայն պատմամշակութային արժեք ներկայացնող շատ հուշարձաններ օրեցօր քանդվում-քայքայվում են:  

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում