xaghՀարգելի' խմբագրություն, ամուսինս մասնագիտությամբ ծրագրավորող է: Երեք տարի առաջ  ծննդյան օրն ընկերը նվեր արեց` իր հաշվին հրավիրեց խաղատուն:  Ես եւ ընկերոջս կինը եւս գնացինք: Մոտ երկու ժամ խաղացինք, վերջում, հինգ հազար դրամ շահած, դուրս եկանք: Դրանից հետո  ամուսինս  որոշեց, որ ինքը պետք է հաշվարկի եւ հաշվարկով մեծ  գումարներ շահի: Իր այդ հաշվարկի արդյունքում կորցրեց աշխատանքը, մեքենան, ծնողների կողմից նվեր ստացած  ամառանոցը, անգամ` ամուսնական մատանին: Կուտակել է մեծ պարտքեր, ցանկանում է վաճառել  ամուսնության  ժամանակ գնած  բնակարանը: Տարիների  ընթացքում  ստեղծածը ՙնվիրեցինք՚ խաղատանը: Ինչպես կարող եմ այն ետ բերել:

Սուսաննա, ք. Երեւան

Նախեւառաջ, ցանկալի է ետ բերել ձեր ամուսնուն, որ հիվանդացել է մոլախաղերով եւ այս պահին երեւի ավելի  շատ ձեր կարիքն  է զգում:Levon Ինչ վերաբերում է  խաղատանը  տանուլ տվածը ետ բերելուն, ապա  դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ կարողանաք ապացուցել, որ ձեր ամուսինը մոլախաղերին մասնակցել  է խաբեության, բռնության, սպառնալիքի ներքո:

Ավելին, օրենքի ուժով քաղաքացիների պահանջները, կապված ռիսկի վրա հիմնված խաղեր ՙմոլախաղեր՚ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության` բացառությամբ շահած գումարն ստանալու դեպքերի:

Հարկավոր է գիտենալ.

Մոլախաղերի  կազմակերպիչները տանուլ տված  գումարների հաշվին են  գոյատեւում:

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի  գլխավոր տնօրեն
www.levgroup.am