livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

vankՄայիսի 26-ին օծվել եւ շուքով բացվել է Իջեւանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Դրա շինարարությունը նախաձեռնել ու հովանավորել են իջեւանցի, ներկայումս Ուկրաինայում գործարարությամբ զբաղվող Ղազարյան եղբայրները:

Մայիսի 20-ին Բերդ քաղաքում կատարվել էր Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմնարկեքը: Վերջին տարիներին արտերկրի եւ հայաստանաբնակ հարուստների կողմից Տավուշի մարզում կառուցվել եւ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ, մատուռներ: Սակայն պատմամշակութային մեծ արժեք ունեցող հնադարյան վանքերը, որոնք գտնվում են Մայր Աթոռի տնօրինության տակ, քանդվում են:

Ինչպես տեղեկացնում է ՙԱռավոտը՚, քանդման եզրին են ՙԳոշավանք՚ վանական համալիրի մաս կազմող,1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1237-1294 թվականներին կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը: Համալիրի կենտրոնական` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որոշ հատվածներ այցելուների համար փակ են, քանի որ առաստաղից քարեր են թափվում:

Անմխիթար վիճակում է նաեւ Աչաջուր գյուղում գտնվող հռչակավոր Մակարավանքը: 13-րդ դարի եկեղեցին անձրեւներից պաշտպանելու համար տանիքը տեղ-տեղ ծածկվել է ցելոֆանով: Դա արել է Մակարավանքի խաչքավորը` քարի վերամշակմամբ զբաղվող Իջեւանի  ՙՔարարտ՚ ընկերության տնօրեն Կարեն Գիշյանը: Մակարավանքը հիմնանորոգման կարիք ունի, հարկ է տանիքը բացել, խոնավությունից քայքայված սյուները փոխել եւ հոգեւոր կառույցի նորոգ ծածկ սարքել: Նշանավոր կոթողն այժմ աստիճանաբար քանդվում է: Մեզ թվում է, որ Մայր Աթոռն ինքը պետք է շահագրգռված լինի եւ մեծահարուստ բարերարներին առաջարկի վերանորոգել հնադարյան վանքերը: Հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, Հայաստան այցելող զբոսաշրջիկներին կարելի կլինի ցույց տալ, այսպես կոչված, էլիտար շենքերն ու Կարաբալային...                                       

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում