livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

museumՀունիսի 8-ին լրացավ Ժամանակակից արվեստի թանգարանի 40-ամյակը, ինչի առիթով սպասվում է 80-ականների նկարիչների գործերի եւ թանգարանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն:

Ասուլիսի ժամանակ տնօրեն ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նշեց, որ ժամանակին շատերը չէին հավատում թանգարանի բացմանը, սակայն կայանալուց հետո` 20 տարի շարունակ, թանգարանը միակն էր ԽՍՀՄ-ում. ՙՎերջին 20 տարիների ընթացքում էլիտար շենքեր են կառուցվում` մշակութային կենտրոնների եւ թանգարանների փոխարեն: Ունենք 2015 նմուշ, որոնցից ցուցադրվում են ընդամենը 185-ը` փոքր տարածքի պատճառով՚: Նման պայմանների պատճառով Ռուսաստանի մշակույթի փոխնախարարը հրաժարվել է Մոսկվայի Տրետյակովսկու անվան պատկերասրահից նմուշներ տրամադրել:

Իսկ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը հավելեց. ՙԵթե եվրոպական երկրների թանգարանների մեկ սրահում մի նմուշ է ցուցադրվում, ապա Ժամանակակից արվեստի թանգարանում` միանգամից 30-ը, բայց չէ՞ որ թանգարանը մեր հոգեւոր սնունդն է: Եթե ուզում ենք զբոսաշրջիկների հոսքը շատանա, ապա պայմաններ է պետք ստեղծել: Ինչքա՞ն կարելի է էլիտար շենքեր կառուցել՚:

Իսկ մշակութաբան Ռուբեն Անգալադյանը նշեց, որ արվեստը մշտապես շարժման մեջ է գտնվում. ՙՈրքան մեծ ծավալներ է կյանքն ընդգրկում, այդքան էլ արվեստն է զարգանում: Մենք դեռ այն ժամանակ պետք է հասած լինեինք այն բանին, որ թանգարանը մեծ շենք ունենար: Եթե մինչ այժմ չունենք, ուրեմն հիմա է եկել այդ պահը: Չի կարելի բնակելի շենքի առաջին հարկում արվեստի գլուխգործոցներ պահել: Նշանակում է, որ ինքներս մեզ չենք հարգում՚:

Ռ. Թ.

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում