livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

arcanՔանդակագործ Դավիթ Բեջանյանի` Չարենցավանի ճանապարհին գտնվող հուշարձանը դեռեւս շարունակում է մնալ անմխիթար վիճակում:Մենք հաճախակի ենք  անդրադարձել այդ արձանի խնդրին, սակայն հարցը մնում է անպատասխան: Բեջանյանի դուստր, երգչուհի ԷՄՄԻՆ մեզ հետ զրույցում նշեց, որ չգիտի, թե այդ հարցով էլ ում դիմի:

ՙԵթե կարողանայի ինչ-որ բան անել, ինքս չէի դիմի ՙֆեյսբուքյան՚ ընկերներիս, թե ով է պատասխանատու այս արձանի մաս-մաս անհետացման հարցում, ում կարող եմ դիմել... Ի վերջո, դա ժամանակի ընթացքում ապրած արձան է: Այդ արձանի մեջ շունչ կար, նայում ես` անվերջության ժապավեն է, բայց այդ ճանապարհով որքան մեքենաներ են անցել, ինչքան մարդիկ են կանգնել, էմոցիաներ, շփում է եղել արձանի հետ:

Եվ մի՞թե կարելի է թողնել, որպեսզի արձանից անհետանա մեծ մաս... Եթե չնչին մաս անհետանում է, կարելի է մեղադրել գողացողներին, գուցե ճարահատյալ, պատճառներ են ունեցել գողանալու, վաճառելու եւ գումար վաստակելու: Բայց երբ տեսնում ես արձանի մեծ մասն է սկսում անհետանալ` գլուխը, անվերջության ժապավենի մի կողմն ընդհանրապես չկա, նշանակում է, որ սա ոչ թե գողերն են մեղավոր, այլ տվյալ տարածաշրջանի պատասխանատու ներկայացուցիչները՚:

Չնայած երգչուհին սիրում է իրենց տանը գտնվող հայրիկի փայտե աշխատանքները, բայց. ՙԱմենամասշտաբայինը Չարենցավանի ճանապարհի արձանն է, եւ մեծ ցավ է թողնել, որպեսզի այն հենց այնպես անհետանա: Գուցե այսպես եմ ասում, որովհետեւ արձանի ստեղծողի արյունն եմ կրում: Բայց արձանն արժեքավոր է, եթե այսքան տարի կանգուն է եղել, ուրեմն պետք է կանգուն լինի մինչեւ վերջ: Եթե կան մարդիկ, որոնք այդ տարածքի վրա ինչ-որ բան ունեն անելու, եւ, եթե նրանց պետք է, որ արձանը մաս-մաս վերանա, թող մեզ դիմեն, մենք այդ արձանը կտեղափոխենք: Հեղինակային իրավունքները պատկանում են հորս, մենք կարող ենք պատասխանատվություն կրել, որ համաձայն ենք արձանը տեղափոխել մի քանի հարյուր մետր այն կողմ: Բայց չի կարելի այդպես վերաբերվել արվեստի ներկայացուցիչներին: Ի վերջո, ես գրեցի ֆեյսբուքում, գուցե աղմուկն օգնի, եւ արձանի կյանքը փրկենք: Ինքս աղմուկ չբարձրացրեցի, որովհետեւ դեռեւս ոչ մի պատասխան ոչ ոքից չստացա: Երբ ստանամ, եւ դա ինձ չբավարարի, ստիպված կլինեմ մեծ աղմուկ բարձրացնել: Տգեղ իրավիճակ է. արձանին հարող տարածքը լի է պլաստմասայից տարաներով, բաժակներով, ամռանը` ձմերուկի կեղեւներով... Եվ մենք կոչվում ենք մեծն Հայոց աշխարհ: Երբ պետք է, ասում ենք` մենք, հայերս, բայց ընդամենը մեկ երկաթից արձան չենք կարողանում պահպանել, ինչի՞ մասին է խոսքը: Գուցե հիմա վիրավորում եմ, բայց ես շատ բարկացած եմ: Բայց արդյոք իմ բարկանալը կփոխի՞ ինչ-որ բան՚:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում