livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

hay3Ռուսաստանի հայերի ՙՄիացում՚ կայքէջը սոցիալական ցանցերում անցկացրել են մոնիթորինգ, թե ռուսաստանաբնակ հայ երիտասարդները ինչ պատկերացումներ ունեն Հայաստանի եւ հայության վերաբերյալ: Եվ պարզվում է, որ շատերը ոչ միայն հայերեն չգիտեն եւ մոռացել են հայկական ավանդույթները, այլեւ խիստ աղավաղված պատկերացումներ ունեն:

Մեծամասնությունը չգիտի, թե քանի տառ կա հայոց այբուբենում, երբ է հայերի Զատիկը, արդյոք ուղղափա՞ռ է Հայ առաքելական եկեղեցին, ինչքա՞ն է Հայաստանի բնակչությունը եւ այլն: Առավել քան մեկ երրորդը համոզված է, որ Հայաստանում մինչեւ հիմա չկա էլեկտրականություն, խմելու ջուր, անհնար է օգտվել նորմալ կոմունալ ծառայություններից եւ այլն: Իսկ Հայաստանի եւ հայության մասին շատ տարածված են հետեւյալ միֆերը` իբր Հայաստանում գրեթե չի մնացել բնակչություն, բացառությամբ բոմժերի` բոլորը մեկնել են, Ռուսաստանը հայերի փոխարեն պատերազմել է Ղարաբաղում, հայկական բանակը ամբողջովին սոված է եւ այլն: Միակ բանը, ինչով Ռուսաստանի ցանկացած հայ ինքն իրեն հայ է համարում, դա այն է, որ Հայաստանն առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը, եւ որ 1915-ին տեղի է ունեցել ցեղասպանություն:

Փորձագետների կարծիքով` այդ տգիտությունն ու իրականությունից այդքան հեռու միֆերը արգասիք են կատարյալ տեղեկատվական սովի, ինչպես նաեւ տեղեկատվության պակասը լրացնելու ուղղությամբ իրենց լուման են ներդնում թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունները: Բնականաբար, Հայաստանում տիրող ահավոր վիճակի վերաբերյալ պատկերացումները ամրապնդում են նաեւ արտագաղթողները, ովքեր ինքնարդարացման նպատակով նույն Ռուսաստանում բոլորին ահավոր ստեր են պատմում: Ի դեպ, Ռուսաստանի հայ երիտասարդության մեծամասնությունը կամ երբեք չի եղել Հայաստանում կամ ծնողների հետ մեկնել է վաղ մանկության շրջանում:

Ա. Ա.

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում