livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

alt<<Արվեստների Պատկերասրահ>> մշակութային հիմնադրամը հունիսի 16-ից հուլիսի 9 կներկայացնի   Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի երրորդ փառատոնը: Այդ մասին <<Զարուհու>>-ն հաղորդել է հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը: Փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ հունիսի 16-ին, ժ.19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Բացման համերգին հնչեցին Բրոնների, Յ. Յակուլովի,Մ. Կոկժաեւի ստեղծագործությունները:

Մենակատարներ` Արամ  Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր), փառատոնային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար`Արամ Թալալյան), դիրիժորներ` Միխայիլ Բրոններ, Յակով Յակուլով, Միխայիլ Կոկժաեւ:

Ըստ հաղորդագրության, փառատոնը նպատակ ունի զարգացնելու ալտ եւ թավջութակ գործիքների կատարողական արվեստը` հիմնվելով տասնամյակների ընթացում ձեւավորված  կատարողական դպրոցի նվաճումների եւ ձեռքբերումների վրա, ինչպես նաեւ խթանել ալտ եւ թավջութակ գործիքների  հանդեպ հետաքրքրությունը, այդ գործիքների համար նոր երկերի ստեղծումը`  այս գործընթացում ներգրավելով հայ  եւ օտարազգի  կոմպոզիտորներին:

Գ. Նազարյանը նշել է, որ փառատոնը բաղկացած է 8 միջոցառումներից, որին իրենց մասնակցությունը կբերեն մոտ 50 երաժիշտներ. ճանաչված երաժիշտներ, մենակատարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, կոնսերվատորիայի ուսանողներ, մարզերի եւ Երեւանի երաժշտական դպրոցների սաներ: Նախընթաց տարիներին իրականացված մարզային ծրագրերը այս տարի այլ դրսեւորում են ստացել.մարզերի լավագույն թավջութակահարները այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու փառատոնի ծրագրերին:

Նազարյանը նաեւ հավելել է, որ փառատոնի ընթացքում կնշվեն հայ երաժշտարվեստի երախտավորներ Հենրիկ Թալալյանի 90 եւ Վիլլի Մոկացյանի  80-ամյա հոբելյանները:

Փառատոնի ընթացքում Նարեկացի արվեստի միության սրահում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի <<Նոտա>> վավերագրական ֆիլմը` աշխարհահռչակ ալտահար եւ դիրիժոր Ռուդոլֆ Բարշայի մասին (ռեժիսոր Օլեգ Դորման):

Այս տարի փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն կոմպոզիտոր, Մոսկվայի Կոմպոզիտորների միության նախագահ Օլեգ Գալախովը, կոմպոզիտորներ Միխայիլ Բրոնները (Ռուսաստան), Յակով Յակուլովը (ԱՄՆ), ջութակահարներ Բորիս Լիֆշիցը (Շվեյցարիա) եւ Հովհաննես Մոկացյանը (Գերմանիա), Ռուդոլֆ Բարշայի այրին, երգեհոնահարուհի Ելենա Բարշայը (Շվեյցարիա), թավջութակահար  Լեւոն Մուրադյանը (Պորտուգալիա), դաշնակահարուհի Տաթեւիկ Մոկացյանը (Գերմանիա), թավջութակահար Դավիթ Մելքոնյանը (Գերմանիա):

Հետաքրքրվեցինք, թե որքան է կազմում փառատոնի բյուջեն: Հիմնադրամի տնօրենի պատասխանը հետեւյալն է եղել. <<ՀՀ մշակույթի նախարարությունը այս տարի տրամդրել է ընդամենը 2,5 մլն դրամ>>:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում