livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

durՄենք անցյալ տարի անդրադարձել ենք Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, մեղմ ասած, անմխիթար վիճակին: Հիշեցնենք, որ այն 17-րդ դարի կառույց է:

Եկեղեցու գործունեությունը դադարեցվել է խորհրդային կարգերի հաստատումից սկսած եւ չի վերականգնվել մինչեւ այժմ: Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1985թ:

Օրերս ՙԱռավոտի՚ թղթակցին Քանաքեռ համայնքի բնակչուհի ԱՆԻՆ մասնավորապես ասել է. ՙԵս 15 տարի է` այստեղ եմ ապրում, եւ 15 տարիների ընթացքում եկեղեցու բանալին միշտ մեզ մոտ է եղել: Առաջ եկեղեցու տարածքում աղբանոց էր, տարբեր մարդիկ էին գալիս, այս տարածքում թղթախաղ էին խաղում: Հիմա ամուսնուս ջանքերով տարածքը մաքրվել է... Եկեղեցին գտնվում է հին Քանաքեռում` հենց այն վայրում, որը նկարագրված է Խաչատուր Աբովյանի ՙՎերք Հայաստանի՚ վեպում: Այս եկեղեցու բակում է թաղված Աբովյանի հերոս Աղասին: Բայց, ցավոք, նրա գերեզմանը գտնելը շատ դժվար կլինի՚:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու ԷԼԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իր կարծիքն ունի վերոնշյալի վերաբերյալ. ՙՀՀ կառավարության որոշմամբ` Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին անհատույց տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն` մի շարք այլ եկեղեցիների հետ միասին: Եկեղեցին ներկայումս չի գործում, քանի որ արմատական լուրջ վերականգնման եւ ամրացման աշխատանքների կարիք ունի: 2011թ. աշնանը սկսվեց եկեղեցու վերականգնման եւ ամրացման նախագծային գործընթացը, որը կիրականանա ՀՀ հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ... Ինչ վերաբերում է եկեղեցու բակում կասկածելի մարդկանց հավաքվելուն եւ թղթախաղով զբաղվելուն, ապա եկեղեցու ներսում որեւէ մեկը թղթախաղով չի զբաղվել: Հավանական է, չգործող եկեղեցու հարակից տարածքում մարդիկ են հավաքվել` իրենց ազատ ժամանակն անցկացնելու համար: Երբ եկեղեցին բնականոն կգործի, այդպիսի բաներ չեն լինի՚:

Քանաքեռ համայնքի բնակչուհին եւս նշել է, որ եկեղեցին երբեմն այցելուներ է ունենում. ՙԿիրակի օրերին ու տոն օրերին գալիս է Սբ. Հակոբ եկեղեցու քահանան: Գալիս են նաեւ հավատացյալները՚:

Հույս ունենանք, որ եկեղեցին վերջապես կվերանորոգվի, ու կվերանան նաեւ նրա շրջակայքում թղթախաղով զբաղվելու վերաբերյալ խոսակցությունները, որոնք մի քանի տասնամյակի պատմություն ունեն:

 

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում