livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

grantՎերջերս մենք անդրադարձել էինք Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (AICA-Հայաստան)` ՙԱնադոլու քուլթուր՚-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի եւ tranzit.at-ի հետ համատեղ ներկայացվող ՙՔաղցր վարանմունք` քաղցր վաթսունականներ՚ նախագծին: Հիշեցնենք, որ դրա շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպվում է հայկական եւ թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ եւ կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս` Երեւանի ՙՆաիրի՚ կինոթատրոնում:

Նախագծի վերնագիրը եւ դրան հետեւող բացատրությունները ոչինչ չեն ասում, եւ դրանք, ամենայն հավանականությամբ, պարզապես անգլերենից կամ թուրքերենից բառացի թարգմանություններ են: Եվ ընդհանրապես այդ կոնֆերանսի նպատակը ՙթուրքական կինո՚, ՙհարեւան երկիր՚, ՙբարեկամ թուրք՚, ՙժամանակակից թուրք՚ բառակապակցություններին հայ հանրությանը սովորեցնելն է: Եվ դա արվում է թուրքերի կրտսեր եղբայր ազերիների հերթական դիվերսիաներից հետո...

Մենք ցանկացանք վերոնշյալի վերաբերյալ իմանալ ՀՀ մշակույթի նախարարության` որպես երկրի մշակութային քաղաքականությունն իրականացնող մարմնի, կարծիքը եւ այն ստանալուն պես կներկայացնենք ընթերցողներին:

Կներկայացնենք նաեւ այս ամենով մտահոգ մտավորականների կարծիքներ: Մի խոսքով` հանգիստ չենք տալու թուրքամետ ու ադրբեջանամետ գրանտածիծ կազմակերպություններին ու նրանց հովանավորներին: 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում