livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

karabalaԺամանակին անդրադարձել էինք ԿԱՐԱԲԱԼԱՅԻ արձանին` մասնավորապես նշելով, որ մի ուրվական է շրջում Երեւանով, դա Կարաբալայի հուշարձանն է, որը լքել է իր երկարամյա տեղակայման վայրը եւ ի վերջո հայտնվել ՙՄոսկվիչկա՚ հանրախանութի մոտ: Սակայն Կարաբալան ՙչսիրեց՚ այդ վայրը, ՙդիմեց՚ սրան-նրան,ու նրան տեղափոխեցին Աբովյան փողոց` այս անգամ տեղադրելով ՙՀագուստի աշխարհ՚ խանութի մոտ` մանեկենների հարեւանությամբ:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասենք, որ հունիսի 13-ին Կարաբալայի արձանը Հյուսիսային պողոտայում գտնվող ՙՄոսկվիչկա՚ հանրախանութի մոտից բերվել է Աբովյան փողոց, որտեղ եղել է հենց ստեղծման պահից: Բանն այն է, որ մի խումբ մտավորականներ, այդ թվում նաեւ քանդակի կերտողը, երիտասարդներ, դիմել էին քաղաքապետին, որպեսզի հուշարձանը տեղափովի Աբովյան փողոց:

Արձանի հեղինակ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ գոհ է, որ արձանը բերվեց Աբովյան փողոց, որտեղ եղել է տարիներ շարունակ. ՙՈւրախ եմ, որ հատուկ պատվանդանի վրա է տեղադրվել: Շատ ճիշտ քայլ էր՚:

Ոչ բոլորին է դուր եկել արձանի նոր ՙաշխատավայրը՚, մի աղջիկ ասել է. ՙԺպտերես ու բարի հայացքով պապիկը էս անդեմ մանեկենների կողքին սխալ էր կանգնեցնելը: Սա արվեստի գործ է, իսկ այսպես կորցրել է իր արժեքը՚:

Իհարկե, ամեն դեպքում լավ է, որ հուշարձանը չոչնչացվեց, ավելին վերադարձվեց Աբովյան փողոց եւ նույնիսկ գիշերներն էլ մենակ չի մնա. կզրուցի հարեւան մանեկենների հետ, բայց...

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում