livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

ChubaryanԱյս անգամ էլ վտանգված է քանդակագործ ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ բնակելի տան ճակատագիրը: Դրա վերաբերյալ հայտարարություն են տարածել ՙՄեր քաղաքը՚, ՙՄենք ենք այս քաղաքի տերը՚, ՙՓրկենք հուշարձանները՚ քաղաքացիական նախաձեռնությունները, ինչպես նաեւ ՙՊետական կարիքների զոհեր՚ հասարակական կազմակերպությունը. ՙՀունիսի 16-ին քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանը կդառնար 89 տարեկան:

Նա Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ եւ ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանի որդին էր: Նրա հեղինակած բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ նրա կերտած ՙՄեսրոպ Մաշտոցը՚, որը Մատենադարանից նայում է դեպի Մաշտոցի պողոտա, պարզապես ազգային մշակութային խորհրդանիշ է դարձել՚: Հոբելյանական այդ օրը Նալբանդյան 106/1-ի կառուցապատող հանդիսացող ՙԱվագ Շին՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչները ՙներխուժել են Չուբարյանների սեփական բնակելի տան հարակից տարածք, որտեղ գտնվում է Ղուկաս Չուբարյանի արվեստանոցն ու այգին, եւ որոշել երկաթե ցանկապատով առանձնացնել դրա մի հատվածը` բարձրահարկ էլիտար շենքերի շինարարության նպատակով...՚:

Քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանը պատրաստվում է տարածքում հիմնել իր հորը նվիրված մշակութային կենտրոն, ինչի համար, իր պնդմամբ, արդեն դիմել է համապատասխան ատյաններին: Անցյալ տարի նա այստեղ բացել է հանրային ցուցահանդես` ՙՉուբար քանդակների այգի՚ խորագրով:

Հուսանք, որ աղմուկը, հայտարարությունն իրենց գործը կկատարեն, եւ հարցը դրական լուծում կստանա:

 

Ռուսլան Թաթոյան

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում