livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

IjevanԹե' Կարաբալան, թե' քանդակագործ Ղուկաս Չուբարյանի տունը գտնվում են մայրաքաղաքում` ուշադրության կենտրոնում, որը թույլ կտա ինչ-որ դրական լուծումներ տալ այդ խնդիրներին: Իսկ ի՞նչ անեն իշխանությունների ու հանրության աչքից հեռու գտնվող բնակավայրերի բնակիչները, ինչպե՞ս լուծեն, օրինակ, նորմալ պայմաններում գործող թանգարան ունենալու հարցը: Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանը գտնվում է քաղաք մտնելու ճանապարհին ընկած հատվածի աջ կողմում: Սակայն դժվար թե անտեղյակ մարդը, ինչպես նշում է տեղի լրագրողը, հասկանա, որ դա թանգարան է, որը գործում է 1997թ.-ից:

Իսկ 1955թ.-ից Իջեւանում եղել է ՙՍովետական կարգերի հաստատումը Հայաստանում՚ անունով թանգարան: Այն տեղակայված էր մի շենքում, ուր Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի աշխատասենյակն է եղել: Թանգարանը համարվել է Հայաստանի շրջանային թանգարանների մեջ ամենահարուստն ու ամենաշատ այցելուներ ունեցողը: 1987թ. շրջկոմում որոշել են շենքը ապամոնտաժել, եւ 1992թ. թանգարանի ավելի քան 1600 ցուցանմուշներ տեղափոխվել են Սարդարապատի հերոսամարտի թանգարան եւ Երեւանի հեղափոխության թանգարան:

Ցուցանմուշների թիվը 85-ից այսօր հասել է 1000-ի, եւ թանգարանի հիմնական խնդիրը տարածքի փոքր լինելն է: Տնօրեն ՆԱՐԻՄԱՆ ԹԱՆԱՆՅԱՆԻ կարծիքով` հարցը կլուծվի, եթե թանգարանին կից ՙԻջեւանատուն՚ կիսակառույց համալիրը կառուցվի եւ ծառայի որպես թանգարան. ՙԱնհնարին է այս ամենը տեղավորել 75 քմ-ում: Իսկ գյուղերում այնքան նյութեր կան, որոնք կարելի է բերել եւ ցուցադրել՚: ՙԻջեւանատունը՚ կորած է խոտի ու թփերի մեջ, դարձել է սողունների մշտական բնակավայր:

Թանգարանում կա, օրինակ, Մորզեի այբուբենով այն հեռախոսը, որով Կասյանը 1920թ. նոյեմբերի 30-ին Հեղկոմի անունից Հայաստանի սովետականացման մասին հեռագրել է Լենինին: Կա 1918թ. արտադրության դազգահ, որն օգտագործել են Քարվանսարայի եւ Շամշադինի պարտիզանները, ռադիոընդունիչ, որը Ստալինը նվիրել է առաջինը Բեռլին մտած տանկիստին: Բակում տեղ գտած թնդանոթներից մեկը պատրաստվել է 1906թ.` Պետերբուրգում, մասնակցել է 1-ին համաշխարհային պատերազմին եւ հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված 1927թ.` Եկատերինբուրգում, մասնակցել է 2-րդ աշխարհամարտին: Պահպանվում են 3-րդ հազարամյակի սակր եւ 2-րդ հազարամյակի ուրարտական շրջանի նյութեր...  

Ահա այսպիսի նմուշներ եւ այսպիսի, մեղմ ասած, անմխիթար պայմաններ:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում