livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

deathԻնչու են Հայաստանում շատանում ինքնասպանության փորձերի դեպքերը և որոնք են հիմնական դրդապատճառները: Այս և այլ հարցեր այսօր մամուլի ասուլիսին քննարկվեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի և երկրորդ բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:

Ինքնասպանության դեպքերը քիչ են մասնավորապես իսլամական երկրներում, որովհետև մշակույթային և կրոնական գործոններին այդ երկրներում մեծ նշանակություն են տալիս: Միայն նա ունի իրավունք կյանք խլել, ով այն քեզ պարգևել է:

Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ ինքնասպանությունը չի դիտվում որպես հանցագործություն: Օրինակ Ճապոնիան: Եթե անհատը չի կարողանում հանդուրժել, կամ լուծում տալ իր առաջ կանգնած խնդիրներին, ապա  միակ ելքը դա ինքնասպանությունն է:

Հայաստանը գտնվուն է ավելի մոտ իսլամաական երկրներին: “Մեզ մոտ քրիստոնեական արժեքները պահպանվել են,  կյանքը դա գերագույն արժեք է, որ տվել է մեզ Աստված  և միայն նա ունի իրավունք խլելու այն, իսկ մարդը արարածը իրավունք չունի միջամտելու”- նշեց սոցիոլոգը:

Ինքնասպանության հիմնական պատճառները ուսումնասիրված են, դրանք են, խուսափել պատժից, տնտեսական հարցեր, անպատասխան սեր:

Ինքնասպանության դեպքերի աճը ըստ մասնագետների կապված է այն բանի հետ, որ մեզ մոտ բացակայում է արտահայտվելու, կիսվելու, դիմացինի հետ խոսելու, օգնություն խնդրելու գործոնը: “Մենք պետք է հասկանանք, որ եթե մեկը գալիս է մեզ մոտ օգնություն խնդրելու, մենք պետք է ընդունենք և գոնե ուղակի լսենք, եթե  մենք դա անենք հնարավոր է որ ինքնասպանությունների թվաքանակը նվազի”:

ԶԼՄ –ի և արվեստի դերը այս գործում նույնպես շատ մեծ է: “Այն մարդը, ով ունի խնդիրներ,  որոնում է ճանապարներ, բայց երբ տեսնում է, որ իր նման մեկը ֆիլմում, գրքում այդ քայլին է դիմում, դա դրդում է նրան նույպես դիմել այդ քայլին,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Եթե խոսել այն մարդու հետ, ով պատրաստվում է ինքնասպանության դիմել, շատ հնարավոր է, որ նա չդիմի այք քայլին: Բայց ցավոք սրտի մեզ մոտ ծատ քչերն են դիմում այսպես կոչված թեժ գծի ծառայություններին, որովհետև մենք հայերս անծանոթների հետ շատ դժվարությամբ ենք կիսվում:

Ինքնասպանությունների շատացումը ըստ մասնագետների կապված է նաև Հայաստանում լայնորեն տարածված կրոնական աղանդների գործունեության հետ, որտեղ կա սուիցիդալ գաղափարախոսություն: Գործում է նաև ինքնասպենների բլոգ, որտեղ, ինչպես նշեց սոցիոլոգը հավաքվում են ինքնասպանության պատրաստվողները և քննարկում այդ քայլին դիմելու ճանապարները, խորհուրդներ տալիս միմյանց:

Իսկ մեր այն հարցին արդյոք հնարավոր է, որ Հայաստանում ընդունվի էվթոնազիայի օրենքը հոգեբան Միհրդատ Մադաթյանը պատասխանեց.“Դա շատ լուրջ հարց է, չեմ կարծում, որ շատ հեշտ կնդունվի: Կան դեպքեր, երբ դա իմաստալից է, որովհետև իրավաբանորեն մահ ասածը գրանցվում է կոնկրետ պարամետրերի առակայության դեպքում, սակայն հաճախ լինում է, որ այդ պարամետրերը չկան, բայց մարդը արդեն մահացած է: Եթե սրտի կանգն է օրինակ  համարվում մահ,  ուղեղի կաթվածների դեպքում, երբ մարդ անգիտակից է, բայց, եթե նրա սիրտը աշխատում է, ապա նա իրավաբանորեն կենդանի է, այդպես կարելի է հավերժ նրան պահել, բույսի կարքավիճակով: Իսկ ինչ վերաբերվում է օրենքի ընդունման մասին, շատ դժվար է խոսելը”:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում