livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

podrostokՙԿարելի, որ Հայաստանում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նվազում է նկատվում, մասնավորապես նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ այս տարի դրանք նվազել են 41-ով՚: Խրոխտ է հնչում, չէ: Ասենք նաեւ, որ այս ուրախալի այս վիճակագրության մասին հանրությանն էր տեղեկացրել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նա գաղտնի չպահեց նաեւ նման ՙհաջողության՚ պատճառները. ՙՈւնենք վերականգնողական կենտրոններ, որտեղ այդ անչափահասները հաշվառման մեջ են, հանցագործություններ կատարածների հետ աշխատանքներ են իրականացվում: Դա միահամուռ կատարված ամենօրյա, կանխարգելիչ աշխատանքի արդյունք է՚:

Հուսանք, որ օրերս Լեռնանցք գյուղի իր տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 14-ամյա Արտյոմ Վարդանյանը տիկին Դուրյանի այս շքեղ հաշվետվությունը չի փչացրել: Հաշվի առնելով նաեւ արդեն անհերքելի դարձած այն փաստը, որ նա չի կատարել գողություն կամ մեկ այլ նման բան: Արտյոմն իր առաջին ՙմանկական հանցավոր արարքը՚, որը թույլ էր տվել 15-20 օր առաջ, ուղղված էր հենց իր դեմ. ինքնասպանության փորձ: Հավանաբար ՙմեծերիս՚ կողմից այնուամենայնիվ չէին իրականացվել համապատասխան ՙվերականգնողական՚ միջոցառումները, եթե ինքնասպանության ՙռեցիդիվը՚ կրկնվել էր…

Հանցագործությունները կանխարգելու ուղղությամբ տարվող աշխատանքների ՙփայլուն՚ օրինակ կարող է ծառայել նաեւ ՙԶատիկ՚ մանկատան շուրջօրյա խնամքի ծառայության սան 13-ամյա Արմինեի հետ կապված ռեցիդիվը:  Նրա հետ  հյուրանոցում սեռական հարաբերությունների մեջ մտած Արտակի դեմ ՀՀ ոստիկանության կոտայքի բաժնում վերջերս հարուցվել էր  քրեական գործ: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 5-ին: Այդ օրը Արմինեն դուրս էր եկել մանկատնից ու չէր վերադարձել: Մանկատան անձնակազմին, հավանաբար, հաջողվել էր հետագայում ներշնչել ոստիկաններին, թե իրենք խիստ անհանգստացել էին աղջնակի բացակայությամբ: Չենք հերքի նաեւ այդ ՙխոստովանությունը՚, սակայն ստիպված ենք անդրադառնալ եւս մի, այս անգամ` դատական ՙվիճակագրությանը՚: Անչապահաս Արմինեի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեղադրանքով հունիսի 1-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8-ամսյա ազատազրկման էր դատապարտել Կոտայքի մարզի 21-ամյա մի երիտասարդի…

Ինչ վերաբերում է ՙվերկանգնողական՚ հետագա աշխատանքներին« ապա դրանք էլ արդեն ծրագրված են: Ըստ ՙԶատիկ՚ մանկատան տնօրեն  Աշոտ Մնացականյանի`  Արմինեն ՙշարունակում է գտնվել իրենց մանականը: Վերջինս մոտավորապես 2 ամիս է, ինչ տեղափոխվել է իրենց մոտ` ժամանակավորապես այնտեղ մնալու պայմանով: Ներկայումս դեռահասի հետ աշխատում են հոգեբանները, սոցիալական աշխատողները: Փնտրում են հարմար տարբերակ իր համար, թե հետագայում որտեղ է շարունակելու ապրել: Հնարավոր է վերջինս տեղափոխվի այլ հաստատություն կամ ծնողներից մեկի մոտ՚:

Չմոռանալով, որ ՙԶատիկը՚ մանկատան շուրջօրյա խնամքի ծառայություն է, ուր, հավանաբար, տեղավորում են այն երեխաներին, որոնց խնամքը չէր ապահովվում ծնողների կողմից, կարելի է ենթադրել, որ երեխային տեղավորելու ընտրված տարբերակը չի բացառի մանկապղծության հերթական փաստի կրկնությունը…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում