livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

tgaՀունիսի 17-ին Լոռու մարզի Լեռնանցք գյուղում տեղի ունեցավ անչափահասի հերթական ինքնասպանությունը: Հիշեցնենք, որ ինքնասպան էր եղել 14-ամյա Արտյոմ Վարդանյանը, ով դրանից մոտ 15-20 օր առաջ կրկին ինքնասպանության փորձ էր կատարել: Եվ, չնայած դրան, այդ փորձից ընդամենը երկու շաբաթ անց նա իրեն զրկեց կյանքից, իսկ դա նշանակում է, որ ինքնասպանության փորձից հետո պատանուն պարզապես այդ վիճակից հանելու մասին մտածող անգամ չի եղել...

Ինչեւէ, երեկ հայտնի դարձավ, որ դեպքի հետ կապված ոստիկանության Լուռու մարզային վարչության Սպիտակի բաժնում հարուցվել է քրեական գործ քր. օրենսգրքի 116-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել): Ինչ է դա ենթադրում, որ մեկը պատանուն դրդել կամ այլ եղանակներով հասցրել է այդ վիճակին: Ոստիկանությունը այդ հարցի հետ կապված դեռ մեկնաբանություններ չունի: Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին միայն, որ դեռեւս չկան դատաբժշկական փորձաքննության արդյունքները, կատարվում է նախաքննություն:

Թե ո՞վ կարող էր 14-ամյա անչափահասին դրդել ինքնասպանության, փորձեցինք պարզել տեղի գյուղապետ, ինչպես տեղեկացանքª նաեւ Արտյոմի հարեւան Լեւիկ Աբգարյանից.

- Բացառվում է նման վարկածը, որ Արտյոմին որեւէ մեկը կարող էր դրդել: Բայց եթե ոստիկանությունը գործ ա հարուցել, կարող ա մի բան կա: Չեմ կարա ասեմ: Ես էդ իրավաբանական տերմիններից մի քիչ հեռու եմ:

Իսկ Լեռնանցքի ՙՀայփոստի՚ տնօրեն Հակոբյան Ռուզաննան այսպես արտահայտվեց.

- Չեմ կարող ասել: Կարող ա Արտյոմի մայրը վատ մայր էր, բայց որ ինքնասպանության դրդի, մի քիչ անհավատալի է: Բայց, որ այդ ընտանիքը անհաշտ էր, դա հարյուր տոկոս է:

Ի դեպ, հրապարակային լուրեր են շրջանառվում, որ պատանու մայրը նաեւ խմիչքի հետ է սեր ունեցել, ինչպես նաեւ, թե Արտյոմը ծնողներից պահանջում էր իրեն ավտոմեքենա գնել: Բայց նման բաները կարո՞ղ են ինքնասպանության պատճառ լինել...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում