livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

pod-kablukom-3-small- Տղաս քսանութ տարեկան է, մասնագիտությամբ` բժիշկ: Մեկ տարի առաջ սիրահարվեց իրենից հինգ տարի փոքր աղջկա: Այն աստիճանի սիրահարվեց ու նվիրվեց այդ աղջկան, որ դարձավ լրիվ անտարբեր ծնողների, քրոջ, հարազատների, շրջապատի նկատմամբ: Առաջին անգամ, երբ տեսա այդ աղջկան, հիշեցի հնուց եկած հետեւյալ խոսքը, որ սերը աթարին էլ է կպնում: Հայտնեցի բացասական կարծիքս նրա հանդեպ. տղաս խիստ վիրավորվեց: Մի խոսքով, տղայիս չէի ճանաչում:

Մեկ ամիս առաջ տղաս հայտարարեց, որ ինքն այսքան ժամանակ խաբված է եղել, այժմ գիտակցում է, որ այդ ընկերուհի կոչվածը շահից ելնելով է իր հետ հանդիպել, այժմ էլ թողել է իրեն եւ հանդիպում է այլ տղայի հետ: Ավելին, տղաս ոչ ավել, ոչ պակաս, բոլորիցս գաղտնի, իր անունով գրանցված ամառանոցը, որն իր քսանհինգ ամյակին պապիկն էր նվիրել, երկու ամիս առաջ նվիրել է այդ աղջկան: Փորձեցինք խոսել այդ ՙաչքի սուրմա թռցնողի՚ հետ, սպառնաց, որ ահաբեկում ենք, ոստիկանություն կդիմի: Մենք դիմեցինք ոստիկանություն, պատասխանեցին, որ աղջկա արարքում հանցակազմ չկա: Ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ հայ աղջիկն ընդունակ է այդպես ստոր կերպով խաղալ տղայի զգացմունքների հետ, այնուհետեւ տիրանալ ամառանոցին: Տղայիս օրինակը թող դաս լինի բոլոր երիտասարդներին: Խնդրում եմ ասեք` ինչպես վարվեմ:

Սուսաննա, ք. Երեւան

-Բարդ խնդիր է առաջադրվում: Մի կողմից տեղի է ունեցել գործարք, որն ուղղվել է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն: Մասնավորապես, օրենքի ուժով ձեր տղան սիրած աղջկա սեփականությանն անհատույց հանձնել է իր ամառանոցը, որն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան գրանցում: Մյուս կողմից ակնհայտ է, որ տղան սիրած աղջկան այնքան է նվիրվել, որ մոռացել եւ ուրացել է ընտանիքի անդամներին, որի արդյունքում էլ կորցրել է պապիկի կողմից իրեն իսկ նվեր տված գույքը: Կարծում եմ, որ հենց այդտեղից էլ պետք է սկսել: Այսինքն` ձեր տղան պետք է ապացուցի, որ լինելով գործունակ, սակայն տունը նվիրելու ժամանակ այնպիսի վիճակում է գտնվել, որ ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, որից հետո հնարավոր է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311 հոդվածի ուժով դատարանն այդ գործարքն անվավեր ճանաչի:

Հարկավոր է իմանալ, որ սույն գործարքն անվավեր ճանաչելուց հետո կողմը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել նվեր ստացած գույքը, իսկ դրա անհնարինության դեպքում դրամով հատուցել գույքի արժեքը:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական ընկերության հիմնադիր նախագահ,
փաստաբանների պալատի անդամ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում