livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

Ani2Հունիսի 21-ին ՙՉենք լռելու՚ նախաձեռնության YouTube-ի ալիքում տեղի ունեցավ նախաձեռնության կողմից պատրաստված ՙԱնի. նեղացնել ավերակների թագուհուն՚ վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան` հայերեն եւ ռուսերեն: Ֆիլմը նկարահանել են ՙՉենք լռելու՚-ի երիտասարդները` Արեւմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:

Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների քար լռության պայմաններում:

Նախաձեռնության անդամները նկարահանած կադրերը` կից գրության հետ միասին, ուղարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման ուղղությամբ:

ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների  պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ ԺԱՍՄԻՆ ԱՍՐՅԱՆԸ mardik.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ենթահանձնաժողովի բոլոր անդամների կողմից միաձայն որոշված է` ձեռնարկել անշարժ եւ բնության հուշարձանների ցուցակագրումը, անձնագրավորումը, եւ կառավարությանը ներկայացնել, որպեսզի դրանք պետության պահպանության տակ առնվեն: Նա հայտնել է, որ, եթե լինում են հարցեր, իրենց նիստերին անպայման հրավիրում են նաեւ մշակույթի նախարարության ներկայացուցիչներին:

Ըստ Ժասմին Ասրյանի, ոչ միայն Հայաստանի հուշարձաններն են ցուցակագրվելու, այլ նաեւ արտերկում գտնվող հուշարձանները, այդ թվում նաեւ` Արեւմտյան Հայաստանում գտնվողները, սակայն դեռ պետք է որոշ խնդիրներ լուծել:

Լրատվամիջոցի այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէ±ր, որպեսզի մշակույթի նախարարությունն ավելի վաղ զբաղվեր այդ հարցով, Ժ. Ասրյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է տալ մշակույթի նախարարությանը:

Վերոնշյալի  մասին կարծիք իմանալու ակնկալիքով դիմեցինք հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

- Այդ ֆիլմը չեմ տեսել, ուստի, բնական է, չեմ կարող ասել, թե ինչքանով գրագետ աշխատանք է կատարվել:

- Ֆիլմը մի կողմ թողնենք եւ խոսենք ընդհանրապես Թուրքիայում հայկական հուշարձանների ոչնչացման մասին: Ի±նչ պետք է արվի, որը չի արվում, ո±ւմ պետք է դիմենք, ճի±շտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելը: Թե± պետք է պետական մակարդակով հարցը բարձրացվի, չնայած, իհարկե, մեր երկրների միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ:

- Անիի պահպանության, պաշտպանության ջատագովը պետք է ինքը իր նկարագիրն ունենա: Ճիշտն ասած, մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ այդ քայլը չի ընկալվի: Այդ նույն Թուրքիան այստեղ մի քանի բան մատնացույց կանի եւ կասի` այս վիճակում որ դուք ձեր հուշարձանները պահում եք, մեզնից էլ ի±նչ եք պահանջում:

- Այսինքն` մենք մեզ մոտ կարգավորենք, ապա նոր միայն նրանցից պահանջե±նք:

- Ումից ենք պահանջում, Թուրքիայից: Մինչդեռ մեր երկիրը 1920 թվականից օկուպացված է, բայց մենք դա էլ չենք գիտակցում ու երբեք դա չենք բարձրաձայնել: Ինչպես 1974 թվականից Կիպրոսն է օկուպացված, նույն կարգավիճակում ենք մենք: Եվ պահանջում ենք օկուպացնողից, որ պահպանե±ն մեր հուշարձանները: Եվ հենց այս պատճառով լուրջ չեմ ընդունում Անիի վերաբերյալ ֆիլմը, նախաձեռնությունները... Դրանք քամիներ են...


Ռ. ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում