livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

danakԱրարատի մարզի Մասիս քաղաքում երեկ 15:30-ի սահմաններում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը ապշեցրել է բոլորին` 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել էր հարսի`37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին, ինչի արդյունքում 4 երեխաների մայրը մահացել է: Սպանությունը կատարելուց հետո 74-ամյա սկեսրայրը մեկ այլ դանակով էլ իր կոկորդն էր կտրել: Մանրամասներ փորձեցինք իմանալ տեղի բնակիչներից, ովքեր տարբեր վարկածներ առաջ քաշեցին.

-37-ամյա հարսին Վոլոդյան սպանել է խանդի հողի վրա:  Քրիստինեի ամուսինը, այսինքն` Վոլոդյայի որդին, արդեն 6 տարի է, մահացել է: Վերջին շրջանում հարսով լուրջ հետաքրքրվող  տղամարդ է եղել, ով ցանկացել է ամուսնանալ Քրիստինեի հետ եւ հայրություն անել նրա 4 երեխաներին` 18 եւ 15 տարեկան տղաներին, 14 եւ12 տարեկան աղջիկներին: Սկեսրայրը, սակայն, խիստ դեմ է եղել այս հանգամանքին, մի քանի օր շարունակ վիճել են, եւ խնդրի լուծումը, փաստորեն, սկեսրայրը գտել է սպանության մեջ, այնուհետ էլ ինքնասպան է եղել:

- Հարսին սպանելուց առաջ սկեսրայրը դռան մուտքի մոտ տեղադրված թախտին պառկած է եղել, իսկ հարսը` հողամասում լվացք փռելուց: Այդ ժամանակ  հարսին իր դաշույնատիպ  դանակով երկու անգամ հարվածել է: Եվ երբ տանեցիները աղմուկի վրա մոտեցել են նրանց, Վոլոդյան  եկել եւ շատ հանգիստ  նստել է հողամասում տեղադրված բազկաթոռին: Մինչ երեխաները փորձել են օգնություն ցուցաբերել արնաքամ եղող մորը, սկեսրայրը կոշկակարի դանակով կտրել է իր կոկորդը:

- Ընտանիքը ապրում էր ծանր պայմաններում, անապահով էին: Ընտանիքը աղանդավոր էր` հիսունական: Երբ մահացավ ամուսինը` նույն բանը եղավ: Ամուսնու կույրաղիքը պայթել էր, բայց բժշկի չեն դիմել, ասել են` Աստված մեծ ա, մի բան կլինի` կփրկի: Հիմա էլ հարսի հետ էր նման հույսեր փայփայում սկեսրայրը: Կենցաղային վեճ են ունեցել, հարսը շատ է լեզվին տվել, սկեսրայրը չի դիմացել, դանակով խփել ա, բայց մինչեւ վերջ մտածում էր, որ հարսը ձեւեր է թափում: Վերջում, որ տեսել էª էլ չի շնչում` դանակով իրեն է հարվածել:

Ըստ մեկ այլ վարկածի` պապիկին դանակով հարվածել է մեծ թոռը, տեսնելով, որ մայրն արնաքամ է, վերցրել է դանակը եւ մխրճել պապի կոկորդը` ասելով` ՙդե մեռի՚: Դեպքի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ`ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացանք, որ նախաքննություն է ընթանում: Հուսով ենք, որ շատ շուտով կպարզվի` ինչն է հանդիսացել դաժան սպանությունների իրական պատճառը:

Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում