livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

migrants1'Վերջին շրջանում աֆրիկացիների մեծ հոսք է նկատվում դեպի Հայաստան, որոնք մեր երկիրն օգտագործում են որպես տարանցիկ գոտի` Եվրոպա մեկնելու համար՚,- ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի այս հայտարարությունը անմիջապես արձագանք գտավ ՀՀ կառավարությունում:

Երեկ ընդունվեց որոշում, ըստ որի, աֆրիկյան 38 երկրներից Հայաստանի մուտքի վիզա ստանալը բավական կխստացվի: Հետաքրքիր է, նորընտիր կառավարությունը մտավախություն չունի՞, թե գրանտածիծ իրավապաշտպան կառույցները հիմա էլ մեծ աղմուկ կբարձրացնեն ու կասեն, որ սա խտրականության դրսեւորում է: Մինչդեռ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ավելի լավատես գտնվեց եւ ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց. ՙԳտնում եմ, Հայաստանը միայնակ չէ այդ որոշումների մեջ: Համոզված եմ, որ կլինեն մի շարք պետություններ, այդ թվում նաեւ եվրոպական, որոնք այդ նույն հիմքով նույնիսկ արգելք կդնեն աֆրիկյան երկրների մուտք գործելու համար: Եվ չեմ կարծում, որ պետք է առաջնորդվել այն հանգամանքով, թե կարող է դրանից աղմուկ բարձրանալ կամ չբարձրանալ: Եթե կան հիմքեր, ապա որոշակի խնդիրներ լուծելու համար, պետք է գնալ նաեւ այդպիսի քայլի՚:

Մի խոսքով, աֆրիկյան վտարանդիներ, այլեւս Հայաստանը ձեզ համար միջանկյալ կայարան չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում