livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

pianoՕրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել է ԱՄՆ-ից ժամանած ջազային դաշնակահար Ուրի Քեյնը: ՙԳրեմմի՚ մրցանակի հավակնորդ Քեյնը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում եւ լավագույն ջազային փառատոների ամենացանկալի հյուրն է: Վերջինս համերգից առաջ առավոտյան ունեցել է ընդամենը մեկ փորձ, որի ընթացքում խնդրել է տնօրինությանը լարել դաշնամուրը, ինչն էլ արվել է: ՙ

Մեզ հետ զրույցում ՀՀ պետական կամերային նվագախմբի տնօրեն ՆՈՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ  Կամերային երաժշտության տան դաշնամուրը 40 տարուց ավելի է, ինչ ծառայում է ոչ միայն մեր տեղական, այլ նաեւ արտերկրից ժամանած երաժիշտներին: ՙԴաշնամուրն, ինչպես ասում են,  իր ՙկյանքն ապրել՚ է եւ կարիք ունի ամբողջովին վերանորոգվելու: Իսկ դրա համար պետք է դաշնամուրը տեղափոխել Գերմանիա. այնտեղ է նրա հայրենիքը: Իսկ դա մեծ գումարների հետ կապված հարց է: Ինչ վերաբերում է դաշնամուրը լարելուն, ապա այն լարում են գրեթե բոլոր համերգներից առաջ, ինչն այնքան էլ ցանկալի չէ գործիքի համար՚,- ընդգծեց պարոն Նազարյանը:

Վ. Մ.

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում