livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

serialՎերջին օրերի մամուլի քննարկման թեմաներից մեկը մի քանի երիտասարդական կազմակերպությունների, մշակույթի եւ գիտության հայտնի ներկայացուցիչների բաց նամակն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այնտեղ մասնավորապես ասված է. ՙՎերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետեւելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական եւ  պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով եւ, այսպես ասած, ՙհումորային՚ ծրագրերով՚, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում հասարակության վրա՚:

Նրանք առաջարկել էին իրավիճակից դուրս գալու որոշ ելքեր: Օրինակ, օրենքով հստակ չափորոշիչներ սահմանելը, ինչպես նաեւ վարչական օրենսգրքում օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը ավելացնելը: Առաջարկվում է ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՚ (ՀՌԱՀ) շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով եւ կանխատեսումներով: Իսկ աշխատանքային խմբում պետք է ներգրավել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների եւ ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու ՙանվնաս հեռուստաարտադրանք՚ ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն ՀՌԱՀ-ին:

Անհրաժեշտ կլինի ՀՌԱՀ-ին պարտավորեցնել, որպեսզի ամեն ամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում հանդես կգա նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:

Առաջարկվում է նաեւ համապատասխան պայմաններ ստեղծել եւ աջակցել, որ ՀՌԱՀ-ը պատշաճ կերպով կատարի պարտականությունները:

Նշենք, որ նամակը ստորագրողների թվում է նաեւ ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, եւ, բնական է, մենք հետեւողական ենք լինելու այդ հարցում:

Հուսադրող է այն հանգամանքը, որ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության եւ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ:

Արվեստի եւ մշակույթի պատմաբան ԱՐԱ ԱԹԱՅԱՆԸ media.am կայքում նույնպես անդրադարձել է այդ ցավոտ թեմային. ՙՀայաստանյան մեդիաների գլխավոր խնդիրը ծայրահեղ պրովինցիալիզմն է, որը ամեն ալիքով եւ ամեն հաղորդման մեջ շատ վառ արտահայտված է, ճաշակի բացակայությունը, այն, թե ինչ տեսք ունեն սերիալները եւ հաղորդավարները, թե ինչպես են հաղորդավարները, սեփական ոճը փնտրելու փոխարեն, վերցնում ուրիշ երկրների հաղորդումների կլիշեները, այն, որ գրեթե չկան ստեղծագործական հաղորդումներ, շատ քիչ են իսկապես պրոֆեսիոնալ հաղորդավարները, լրագրողները: ... Ես չեմ կարող ասել, որ որեւէ երկրում հեռուստատեսությունը զբաղվում է բարձր ճաշակ զարգացնելով կամ տարածելով, բայց գոնե այս կամ այն երկրում գոյություն ունեն ալիքներ, որոնք ճաշակի առումով որոշակի այլընտրանք են տալիս, այդ թվում` նաեւ սեփական արտադրության: Եվ այդ բարձրորակ գոնե մեկ ալիքի պակասը շատ է զգացվում: ... Մեր սերիալները ողորմելի են. ողորմելի է դերասանական խաղը, ողորմելի են սյուժեները, ողորմելի տպավորություն են թողնում մեր ռեժիսորները, օպերատորական ապշեցուցիչ հայտնագործությունները նույնպես ողորմելի են:

Պատկերացրեք, որ տանը ժամը 5:30-6:30-ը  կախարդական մի պատուհան է բացվում ամեն օր, դուք նստում եք պատուհանի դիմաց եւ նայում, թե ինչ է կատարվում հարեւանի ընտանիքում, մի ժամ անցնում է, այդ պատուհանը փակվում է: Հաջորդ օրը դուք վազում եք նույն տեղը, որ տեսնեք` հարեւանի տանը դեպքերն ինչպես են զարգանում: Այնտեղ ցածր մակարդակի կենցաղային խոսակցություններ, կենցաղային կրքեր են, ոչ մի գեղարվեստական բան չկա, դա է սարսափելի: Այստեղ դու ոչինչ չես գտնում, բայց ինքդ դառնում ես ավելի ողորմելի, քան ֆիլմերն են:

... Շատ կարեւոր է նաեւ, որ հեռուստատեսությունը խնայի երեխաներին: Երբեմն ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր կազմել են հեռուստատեսային ծրագիրը, կա'մ երեխա չունեն, կա'մ իրենք երբեք երեխա չեն եղել, որովհետեւ այն, ինչ իրենք անում են, սարսափելի է երեխաների համար` հատկապես հաշվի առնելով այն, որ մեր ժողովուրդը չունի հեռուստացույց անջատելու կուլտուրա: Եվրոպական որեւէ երկրում դուք չեք տեսնի, որ հեռուստացույցը ընտանիքի անդամի պես անընդհատ միացրած լինի: Հայաստանում որ տունը մտնես, հեռուստացույցը անընդհատ միացրած է: Ինչպես կարելի է ունենալ հեռուստացույց նայելու, այնպես էլ կարելի է ունենալ այն անջատելու կուլտուրա՚:

Մասնագետը հայտնել է իր մասնագիտական կարծիքը, որը, համոզված ենք, դուր չի գա շատ հեռուստաընկերությունների ղեկավարների, այսպես կոչված, հումորային եւ սերիալային ՙաջաբսանդալով՚ իրենց բարեկեցությունը կառուցողներին: Իսկ սերիալային այդ տափակ ու չափազանց կենցաղային, ավելի շատ` ընկճախտային ՙգլուխգործոցները՚ մարդկանց մղում են ինքնասպանության, գազանային սպանությունների: Իհարկե, չպետք է մոռանալ ինքնասպանությունների սոցիալական, ինչպես նաեւ աղանդավորական դրդապատճառները, բայց սերիալն այդտեղ իր ՙպատվավոր՚ տեղն ունի: Մինչդեռ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ, որոնք սնվում են նաեւ գրանտներից, օրինակ, 21-ամյա աղջկա ինքնասպանություն պատճառ համարում են հայ ավանդական ընտանիքը...   

Մի հրապարակման շրջանակներում անհնար է ներկայացնել նման հեռուստատեսության վնասի չափը, ուստի մենք այս թեմայով նաեւ քննարկումներ կսկսենք:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում