livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

knigaԻնչպես տեղեկացնում է ՙԱռավոտը՚, բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ նոր է վերադարձել Ռոտերդամից, որտեղ մասնակցում էր Ռոտերդամի պոեզիայի միջազգային փառատոնին: Հայաստանից միայն ինքն էր, իսկ ընդհանրապես 20 հոգի է հրավիրված եղել: Նրա ՙԿանաչ աստվածների վերադարձը՚ գիրքը 2010 թվականին հոլանդերենով հրատարակվել էր եւ ստացել այդ երկրի ՙՏարվա լավագույն բանաստեղծական ժողովածու՚ մրցանակը: Նա հոլանդերեն թարգմանված առաջին հայ հեղինակն է, վերջերս այդ լեզվով լույս է տեսել նաեւ ՙՍասնա ծռերը՚:

Ըստ բանաստեղծի, պոեզիան Հոլանդիայում մարդկանց համար արժեք ունի եւ ոչ թե ինչ-որ նոստալգիկ երեւույթ է... Դառնալով հայաստանյան իրականությանն ու գրական ՙիրավիճակներին՚` Վահե Արսենն ասում է. ՙՀայաստանում ինձ միայն խանգարում են, հաճախ եմ պատի հանդիպում, ասես գոյություն չունենամ: Կան խմբավորումներ-ոհմակներ, որտեղ մի պատառը բերում, մի քանի հոգով հոշոտում, կամ էլ իրենց մեջ որոշում են, թե ոհմակից որ մեկին այդ տարի մեծ պատառ բաժին հանեն: Դրա համար մեզանում չկա գրական մթնոլորտ, ընդամենը ձեւական շքերթ է, շչակներ, որոնք ազդարարում են Երեւանի` գրքի մայրաքաղաք լինելը, բայց իրականում դա մեծագույն սուտ է: Գրքի մայրաքաղաքում գոնե տրանսպորտում կամ մետրոյում մեկի ձեռքին գիրք պետք է տեսնես: Գրքի մայրաքաղաքի կազմակերպիչները պետք է գրողներին ներգրաված լինեն, իսկ ես ոչ մի իրական գրողի չտեսա էդ գործում: Իհարկե, մի քանի պալատական գրող գովեցին տոնը, չէ± որ պալատականները էդպես են. խլրտում են ժամանակավոր թագավոր-թագուհիների ոտքերի մոտ, ինչը ամենեւին իմ ճանապարհը չէ՚:

Պարզվում է, որ ոչ միայն գրքի մայրաքաղաք չենք դառնում, այլ նաեւ եղած թանկարժեք գրքերն ենք կորցնում, ավելի ճիշտ` գողանում ու վաճառում: Երեւի շատերը գիտեն Հայաստանի ազգային գրադարանից գրքերի գողության մասին, որի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 7 անձանց:

Երգահան, Հայաստանի ազգային գրադարանի նախկին աշխատակից ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 19 տարի աշխատել Է գրադարանի երաժշտական գրականության բաժնում` որպես գրադարանավարուհի, եւ, ըստ իրեն, անհեթեթ, իսկ, ավելի ճիշտ` տնօրինության կողմից թելադրված ՙխաղի՚ կանոններին չենթարկվելու պատճառով 2009թ. մարտին հիշյալ բաժնի 7 աշխատակիցներից 4-ի հետ  ազատվել է աշխատանքից. ՙՄինչ օրս չէի պատկերացնում, թե ինչը կարող էր պատճառ լինել, բայց երբ իմացա գրադարանի գրքերի վերջին կորուստների պատմությունը, իրավիճակն ավելի պարզ դարձավ: Այն ժամանակ մենք կատարում էինք ֆոնդերի հաշվառում, որի արդյունքում հայտնաբերեցինք գրքերի բավական կորուստներ: Իմ կողմից կազմվեցին այդ գրքերի ցուցակները, ապա աշխատանքն ավարտելուց հետո արձագրություններ են կազմվել, որոնց տակ բոլորս պետք է ստորագրեինք: Մենք հրաժարվեցինք ստորագրել, քանի որ այդ արձանագրությունները ներկայացնում էին կեղծ թվեր՚: Կարճ ժամանակ անց կազմվել է հանձնաժողով, եւ գրադարանի նախկին տնօրենը նրան խնդրել է, որպեսզի իր շրջապատի միջոցով օգնի գրքերի կորուստները վերականգնել: Հնարավոր էր վերականգնել միայն վերջին շրջանում հրատարակված գրքերը, բայց` ոչ հնատիպ գրքերը: Այդ ցանկում եղել են եզակի գրքեր, որոնք հնարավոր չէր վերականգնել... ՙԱյս կորուստներից հետո դռան վրա կողպեք, զանգ դրեցին, բայց... Բաժնի 7 աշխատակիցներից 5-ն ազատվեցին աշխատանքից, իսկ մյուս երկուսը, որոնք ստորագրել էին նշյալ արձանագրությունները, շարունակեցին աշխատել՚: Նա այսպես է պատասխանում ՙ168 Ժամ՚-ի թղթակցի այն հարցին, թե գրադարանում կա±ն ՙկասկածյալ՚ աշխատակիցներ, որոնց միջոցով կատարվում է գրքերի ՙանհետացումը՚. ՙԻհարկե կան, եւ հիմա այդ մարդիկ հանգիստ նստել են իրենց տեղերում՚: Նրանք գրադարանի վերադաս օղակներում են եւ հզոր լծակներ ունեն. ՙՈրքան տեղյակ եմ, մինչ 2005թ. գրադարանի անձեռնմխելի գրականության ֆոնդում քրեական գործ էր հարուցվել: Եթե չեմ սխալվում, այն ժամանակ էլ այդ բաժնի վարիչը ազատվեց աշխատանքից. այնտեղ էլ կային գրքի կորուստներ: Այսինքն` եթե մեկը խոսում է գրքի կորուստներից, նրան ազատում էին աշխատանքից՚:

 

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում