livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

arabkir-300x225Վերջերս քաղաքապետ Տարոն Մարգարյանը եղավ Արաբկիրի վարչատարածքում, հանդիպեց բնակիչներին: Երեւի թե մայրաքաղաքային ճեպայցերը բակերի, պուրակների, նորակառույցների վիճակն առավել հանգամանալից ուսումնասիրելու նպատակ ունի:

Չգիտենք` արաբկիրցիների հարցադրումների մեջ եղե՞լ Է  ՙԼամբադա՚ կամուրջին հարակից շինհրապարակում 10 տարի արդեն հիմնված եկեղեցու կիսակառույցի եւ դրա կառուցապատման  աշխատանքների խնդիրը: Իսկ թե ինչու է ձգձգվում հոգեւոր կառույցի շինարարությունը, թե'  մոտակա ապրողները, թե' թաղապետարանը ստույգ պատասխան չունեն...

Մայրաքաղաքի բոլոր համայնքներն ունեն իրենց եկեղեցին, որտեղ հավատացյալները, հոգու խնկարկումից զատ, հանգիստ ՙհարաբերվում են՚ Աստծո  հետ, մոմ են վառում, երեխաների կնունքներ, հարսանիքի եւ այլեւայլ տոնական ու սգո ծիսակարգեր կատարում, ուխտագնացություններ կազմակերպում: Սրանք ազգային արարողակարգեր են, որոնք դարերով մարդիկ կարողացել են մեր կրոնի շնորհիվ պահպանել:

Անկախության տարիների սկզբում` 90-ականներից սկսած,  շատացան աղանդավորական տարատեսակ հոսանքները, որոնք մինչ օրս փորձում են շրջանցել եկեղեցու ազգաշեն գործունեությունը, կրոնական քողի ներքո զարգացնել շատ նեգատիվ բաներ, հիմնականում հանդես են գալիս ապազգային գաղափարներով: Այդ խմբերը, հոսանքները, իրենց ուղղվածությամբ, հակաեկեղեցական դավանանքով, մեր Առաքելական եկեղեցու հանդեպ ընդդիմադիր դիրք են գրավում: Բնակչությանը հուզող խնդրո առարկա երեւույթների թելադրմամբ հանդիպեցինք արաբկիրցի մտավորականների, ովքեր մտահոգված են համայնքում կառուցվող եւ արդեն ձգձգվող եկեղեցու շինարարական աշխատանքով, հարեւան տարածքում սնկի պես օրեցօր  ավելացող բարձրահարկերով:

Հիմնականում հետաքրքրվեցինք բնակելի շենքերում աղանդների (եհովականների, էմոյականների, 50-ականների) մշտական ելումուտով, նկատեցինք եկեղեցու կիսակառույցի պատերի վրա նրանց փորագրած ՙգովազդները՚, սպառնալի անեծքները... Ի դեպ, հավատացյալներին ուրախացնող փաստ է այն, որ հարակից բետոնե պատի կողմից` փողոցի դեմ դիմաց տեղադրված է օծյալ խաչքար, ուր մարդիկ հաճախ մոմ են վառում, իրենց աղոթքը հասցնում երկինք, մխիթարանք գտնում Տիրոջից: Եվ հիմա քրիստոնեական հավատքի հետեւորդների ցանկությունը Արաբկիրի եկեղեցու կառուցման աշխատանքների շուտափույթ ավարտն է...

Արաբկիրի բնակիչ, մշակույթի նվիրյալ, բժշկուհի Նարինե Միքայելյանն ասում է. ՙՈրպես Հայ Առաքելական եկեղեցու հավատավորներ` ես եւ հարեւաններս ցանկանում ենք մեր համայնքում ունենալ եկեղեցի, որը կծառայի որպես սրբավայր Արաբկիրի բնակչությանը: Աղանդավորներն արդեն մեզ խեղդում են իրենց հակաեկեղեցական կույր գաղափարներով: Մենք մեր դարավոր ազգային ավանդույթներն ունենք` հայ ընտանիքների կենցաղի մեջ գործող ու ամրակայված... Ինչո՞ւ մեր շուրջբոլորը այսքան շենքեր են կառուցում, իսկ հավատի կենտրոնը, չգիտես ինչու, դանդաղ ընթացք ունի...՚: Մանկավարժ տիկին Անժելան, ով Բաբայան փողոցի բնակչուհի է` հին արաբկիրցի, դժգոհում է, որ նախկին կույրերի կոմբինատը դարձրել են աղանդավորների ժողովատեղի. ՙԶայրացնող է, երբ հավաքատեղի են դարձնում մշակութային հիմնարկները, կրթական հաստատությունները: Մի՞թե վերադաս օղակները դա չեն տեսնում...՚:

Իսկապես խորհել է պետք. ցավոք, այսօր այլադավ աղանդավորն առավել շատ ՙինչ-ինչ՚ իրավունքների տեր է, քան Հայոց Առաքելական եկեղեցու հավատավոր անձը: Ի վերջո, արաբկիրցին օրեցօր սպասում է, թե՞ երբ մի նոր ցուցանակ կկախվի նորակառույց շենքի կիսաորմից, որտեղ կգրվի կառուցման ավարտի ստույգ ժամկետը: Մինչդեռ, չգիտես ինչու, անընդհատ փոխվում ու փոխում են այդ ցուցանակի թվերը...

ԼՈՒՍԻՆԵ ԹՈՓՈՒԶՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում