livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

XachԱրդեն երրորդ տարին է, ինչ Ղրիմի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում Վարդավառին անցկացվում է հայկական մշակույթի եւ ավանդույթի փառատոն:

ՙՍուրբ Խաչ-2012՚ փառատոնն էլ, որի փակումը տեղի ունեցավ այս կիրակի, աչքի էր ընկել բազմազանությամբ եւ մարդաշատությամբ: Ուկրաինայի հայկական թեմի առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Բունիաթյանի եւ Ղրիմի հայկական համայնքի հովանու ներքո կազմակերպված փառատոնին ներկա էին հազարավոր հայեր եւ ոչ միայն Ղրիմից ու Ուկրիանայից, այլեւ ամենատարբեր երկրներից: Դա միաժամանակ ե°ւ փառատոն էր, ե°ւ ուխտագնացություն, ե°ւ Վարդավառի շքեղ տոնակատարություն: Ելույթ են ունեցել տարբեր երգի, պարի եւ թատերական խմբեր, փառատոնին ներկա էին նաեւ բազում այլազգիներ, այդ թվում` եւ Ղրիմի եւ Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչներ, նաեւ կազմակերպված էր հայկական արհեստների ցուցահանդես: Եվ, ի դեպ, մեր հայրենակիցներից շատերը այնքան են հավանել Սուրբ Խաչում տեղի ունեցող միջոցառումները, երբ հնարավոր է հաղորդակցվել մեր մշակույթին եւ ավանդույթին, որ տարեցտարի են Վարդավառին ժամանում Սուրբ Խաչ:

Փառատոնին նաեւ իր ողջույնի խոսքն է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում ուղերձը հուլիսի 15-ին հրապարակեց փառատոնին ելույթ ունեցած ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Ուղերձում ասված է. ՙՍիրելի հայրենակիցներ, ողջունում եմ հայկական արվեստի ՙՍուրբ խաչ 2012՚ փառատոնը: Շատ կարեւոր է, որ այն անց է կացվում արդեն երրորդ անգամ եւ դարձել է գեղեցիկ ավանդույթ, որը միավորում է, ոչ միայն Ղրիմի այլ ամբողջ Ուկրաինայի հայությանը: Առանձնապես կարեւորում եմ փառատոնի նպատակը` հայ երիտասարդության մեջ հոգեւոր արժեքների վերականգնումը, ինչպես նաեւ մեր ազգային ավանդույթների, ծեսերի քարոզչությունը: Շատ կարեւոր է նաեւ, որ փառատոնի ընթացքում ձեւավորվում են ստեղծագործական, բարեկամական եւ գործարար կապեր ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ փառատոնի այլազգի մասնակիցների միջեւ: Փառատոնը մեծ դեր է խաղում հայոց սփյուռքի այնպիսի հինավուրց գաղթօջախի պահպանման եւ նրա հայրենիքի հետ կապերի զարգացման մեջ, ինչպիսինն է Ղրիմի հայկական համայնքը:

Մաղթում եմ հաջողություն փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին, ստեղծագործական նվաճումներ եւ փառատոնի նպատակների իրագործում՚:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում