livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

kuklaՆապոլեոն Սարգսյանի տղամարդկային ՙվերելքի՚ ու ՙանկման՚ վերաբերյալ մանրամասները մի պահ հայտնվեցին հանրության առանձնահատուկ հետաքրքրության կիզակետում: Մարդկային տեսակետից դա զարմանալի չէր կարող թվալ, քանի որ քրեական դատարանի առջեւ էր հայտնվել 80-ին մոտ մի ծերունի, ով` ըստ պաշտոնական վարկածներից մեկի, 6 տարի առաջ բռնաբարել էր 14-տարեկան մի աղջնակի եւ դարձել էր նրա երեխայի հայրը…

Միաժամանակ, այդ դեպքը, մեր համոզմամբ պետք է դառնա նաեւ ՙքրեադատավարական՚ մասնագետների` դատախազների, քննչական մարմինների, դատաբժիշկների, դատավորների ուսումնասիրությունների առարկա, քանի որ անգամ դատարանի կողմից առ այսօր չի հստակեցվել, թե ինչ հանցավոր արարք էր կատարել ՙծերունի-դոնժուանը՚…

ՍԱԴՐԻՉ ՓԻՍՈՆ՚

Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն, Ն. Սարգսյանը ՙ2005 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 79 շենքի բակում տեղադրված իր ժամանակավոր կացարանում, բռնություն գործադրելով, անառակաբարո գործողություններ է կատարել կատվին փնտրելու համար հիշյալ կացարան եկած նույն թաղամասի ակնհայտ տասնվեց տարին չլրացած անչափահաս բնակչուհի Ա-ի նկատմամբ՚: Վերջնական եզրակացության գալուց առաջ, Ն. Սարգսյանին առաջադրվել էր շատ ավելի ծանր մեղադրանք` անչափահասի բռնաբարություն: Ըստ դրա` հանցագործ ծերուկը բռնություն էր գործադրել չարաճճի կատվին փնտրող Ա.-ի նկատմամբ, օգտագործել էր աղջկա անօգնական վիճակն ու նրա կամքին հակառակ մտել սեռական հարաբերության մեջ: Աղջիկը վախեցել էր ծնողներին պատմել գլխին եկածի մասին: Սակայն, ինչպես ասում են` ՙԿատվին պարկում չես թաքցնի՚. 2006-ի հուլիսի 27-ին ծնվել էր աղջիկ երեխա…

Շուրջ 4 տարի ծերուկը գտնվում էր փախուստի մեջ: 2011-ին ոստիկանները հայտնաբերել էին նրան:

ԴԱՏԱՐԱՆԸ ՉՊԱՏՃԱՌԱԲԱՆԵՑ

Ըստ քրեադատավարական օրենքի` մեղադրական դատվճռում նշվում են այն ապացույցները, որոնք միանշանակ հաստատում են հանցավոր արարքը: Մինչդեռ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը իր ակտում թիվ 1 ապացույց էր ներկայացրել մեղադրյալի ցուցմունքը, որով Ն. Սարգսյանը հերքում էր իրեն մեղսագրվող արարքը: Մեղադրյալի հիմնական թեզն այն էր, որ իրական ՙբռնաբարվածն՚ ինքն է, քանի որ չէր կարողացել դիմադրել Ա.-ի գայթակղիչ գործողություններին, սակայն սեռական հարաբերություններ տեղի չէին ունեցել. ամեն ինչ սահմանափակվել էր ՙգուրգուրանքով՚, ինչը եւ բացառում է բռնություն գործադրելու վարկածը:

Քրեական գործի թիվ 2` Ա.-ի ցուցմունքը, հասկանալի է, տարբերվում էր Ն. Սարգսյանի ՙխոստովանություններից՚. ՙ…Նապոլեոն Սարգսյանը թույլ չի տվել ինձ դուրս գալ կացարանից եւ ներսից փակելով դուռը, ինձ հրել էր մահճակալի վրա, իջեցրել էր իմ ու իր տաբատները, շուրջ հինգ րոպե շարժվել վրաս եւ թուլացել…՚: Ոչ դեպքի ժամանակ, ոչ էլ հետագայում աղջիկը չի կարողացել ասել` տեղի է ունեցել սեռական ՙդասական՚ հարաբերություն, թե` ոչ: Զարմանալի ոչինչ չկա. այդ հարցին անզոր էին եղել պատասխանել անգամ դատաբժշկական փորձագետները: Բայց այն, որ Ն. Սարգսյանը ՙիրեն չի հարվածել, չի սպառնացել, հագուստները չի պատռել՚, Ա.-ն փաստել էր հստակ:

Եվ այսպես, բռնություն տեղի չէր ունեցել, բռնաբարություն` նույնպես, միաժամանակ, ԴՆԹ փորձագիտության եզրակացությամբ` ծնված երեխայի հայրը Ն. Սարգսյանն էր: Իսկ թե որ ապացույցն էր դատարանի համար դարձել որոշիչ` մեղադրանքը հաստատված համարելու համար` դատավճռում մատնանշված չէր…

ՄԵՌՆԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ԹԵ ՕՐԵՆՔԻՆ

ԴՆԹ կամ դատագենետիկական փորձաքննության թիվ 50 եզրակացության համաձայն` ՙՆապոլեոն Սարգսյանի հայրությունը նորածնի նկատմամբ չի բացառվում: Ն. Սարգսյանի հայրության ցուցիչը կազմում է 9.343.9, հայրության հավանականությունը` 99.99%, որը համապատասխանում է բանավոր ձեւակերպմանը` հայրությունը գործնականորեն ապացուցված է՚:

Հասարակության գիտակցության մեջ անդրդվելի է դարձել այն համոզմունքը, որ ԴՆԹ հետազոտումների արդյունքները վերջնական են եւ բեկման ենթակա չեն: Նկատի ունենալով, որ հազարամյակների ճշմարտությունները նույնպես ժխտվում են, կարծում ենք, որ խոհեմությունը պետք է թելադրի անվերապահորեն չընդունել ոչ մի ՙճշմարտություն՚. չէ՞ որ դրանց բոլորում խառնված է մարդ-արարածի մատը…

Նապոլեոն Սարգսյանի քրեական գործում կան  դատաբժշկական մի քանի եզրակացություններ: Դրանցից մեկը ներկայացնում ենք անփոփոխ եւ առանց մեկնումների. ՙԴատաբժշկական փորձագետ Վարուժան Սաքանյանի ցուցմունքն այն մասին, որ հղիացնելու ունակությունը կարող է տեղի ունենալ մի քանի ճանապարհով, որն առհասարակ սկսվում է ձվաբջջի ու սերմնաէակի հանդիպման ժամանակ, երբ տղամարդու շարժուն սերմնաէակը մտնում է կանացի օրգանիզմում գտնվող բեղմնավորման պատրաստ ձվաբջջի մեջ եւ տեղի է ունենում նրանց միաձուլում, որից սկսվում է ապագա պտղի զարգացումը: Սեռական ուղիների եւ սեռական օրգանների շրջաններում սերմնաժայթքման կամ սերմնահյութը կողմնակի այլ ճանապարհով սեռական ուղիների մեջ լցվելու հետեւանքով` ինչպիսին կարող է լինել իր կամ զուգընկերոջ ձեռքի միջոցով, նույնպես կարող է առաջանալ հղիություն՚:

Իսկ թե ինչպիսի պարագաներում ՙկհղիանա՚ վերադաս դատարանի ներքին համոզմունքը` կտեղեկանանք մոտ օրերս:


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ


ԵՎ ԿՐԿԻՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

Անշուշտ, ուրախալի է փաստը, որ անչափահասների կողմից եւ մասնակցությամբ հանցագործությունների թվաքանակը 2012թ. առաջին կիսամյակում նվազել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ոչ պակաս ուրախալի կլինի տեղեկանալ, որ շեշտակի նվազել են անչափահասների դեմ ուղղված հանցագործությունները: Ներկայիս իրողությունը փաստում է, որ այդ ՙցուցանիշների՚ բարելավմանն ուղղված աշխատանքները դյուրին լինել չեն կարող, քանի որ շատ դեպքերում երեխաները անպաշտպան են լինում իրենց ընտանիքներում…

15 տարեկան երեխան երեխա է ունենալու խորթ հորից: Լույս աշխարհ է գալու ոչ թե սիրո, այլ տականքի պտուղը:

ՙԻնձ ձեռ-մեռ էր քցում, ասում էր, որ սիրում ա ու մամայիս հետ ամուսնացել ա ինձ հասնելու համար… Հետո սկսել է վախեցնել, նույնիսկ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել վրաս ու պարտադրել…՚:

Հուսով ենք, որ Հայաստանից փախած սրիկան կհայտնաբերվի, կվերադարձվի ու դժբախտացած աղջնակի ասածը կլսի քրեական դատարանում: Այդ դեպքում իր վերջին խոսքն այդ ճիճուն ստիպված կլինի ասել կալանավայրում:

Ավելորդ չէ նշել, որ մայրացող երեխայի հարազատ մայրը որոշ ժամանակ լուրջ չէր ընդունել իր դստեր խոսքերը ամուսնու ոտնձգությունների վերաբերյալ:  

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում