
Սեզոնային փոփոխությունները կամ, այսպես կոչված, եղանակային փոփոխություններն ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ, INTRA հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: