livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

Մենք ապ­րում ենք սո­վո­րույթ­նե­րով, որոնք կազ­մում են մեր կյան­քի մեծ մա­սը: Ի՞նչ է սո­վո­րույ­թը: Սո­վո­րույ­թը սո­վո­րա­կան, ծա­նոթ և անվ­տանգ գոր­ծո­ղու­թյուն է: «Ավ­տո­մա­տաց­ված» վարք, որը չի պա­հան­ջում խորհր­դա­ծու­թյուն­ներ կամ գի­տակ­ցա­կան ջան­քեր: Մար­դիկ սկսում են այն կու­տա­կել ման­կուց, և ար­դեն գի­տա­կից տա­րի­քում մարդ ձեռք է բե­րում մի ամ­բողջ կույտ սո­վո­րույթ­ներ:

Աշ­խա­տան­քից հե­տո փռվե­լ բազ­մո­ցին
(հե­ռուս­տա­ցույց դի­տել, շա­տա­խո­սել ըն­կե­րու­հու հետ)...

Գեր­հա­գե­նալ(ու­տել շատ քաղցր, յու­ղոտ)...

Հե­տաձ­գել իր կյան­քը մին­չև եր­կու­շաբ­թի...

Գրգռվել և կոպ­տել ի պա­տաս­խան կոպ­տու­թյան...

Սե­փա­կան խնդիր­նե­րում մե­ղադ­րել մտե­րիմ­նե­րին...

Չգի­տակ­ցել ինքն իրեն և սե­փա­կան արարք­նե­րը...

Չմտա­ծել, չվեր­լու­ծել, եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի չհան­գել...

Շա­տա­խո­սել և ոչինչ չա­նել...

Փախ­չել խնդրից...

Տնքտնքալ, նվնվալ, դժգո­հել, չգոր­ծել...

Պատ­կե­րաց­նել ամե­նա­վա­տը...


Կարծում եմ` բոլորին ծանոթ է: «Իսկ լավ սովորույթնե՞րը,- կհարցնեք դուք,- օրինակ, մաքրել ատամները կամ հաճախել մարզադահլիճ»: Բանն այն է, որ լավ հմտությունները դադարում են լինել օգտակար, հենց որ վերածվում են սովորական, ավտոմատացված վարքի...

Ասացեք, օրինակ, ինչ լավ բան կա նրանում, որ առավոտյան` հազիվ տրորելով աչքերը, դուք խցկվում եք լողասենյակ, որպեսզի երկու-երեք անգամ շփեք ատամները... Որտե՞ղ է դրա օգուտը:

Կամ, ասենք, մարզումները մարզադահլիճում: Եթե գնաս մարզադահլիճ և անես միանման և ավտոմատացված միևնույն շարժումները, մկաններն աստիճանաբար կսովորեն ծանրաբեռնվածությանը և կդադարեն զարգանալ:

Միտք առաջին.

Հենց որ գործողությունը դառնում է ավտոմատացված, չգիտակցված վարք, այդ գործողությունը դադարում է լինել օգտակար: Ձևավորվում է սովորույթը:

Միտք երկրորդ.

Սովորույթները որոշում են քո (և իմը նույնպես) այսօրվա իրականությունը: Այն, ինչ ունես այսօր, քո սովորույթների արդյունքն է:

Օրինակ, կինը, որը երազում է լինել սլացիկ, շքեղ լեդի, աշխատանքից տուն վերադառնալուց հետո սովորության համաձայն խրվում է բազմոցի մեջ, միացնում է սիրելի սերիալը` թեյի հետ կուլ տալով կոնֆետներ...

...առողջ լինելու մասին երազողը դեղահաբերի կույտեր է ընդունում և բողոքում անշնորհք բժիշկներից...

...սիրելի լինել երազողը «ռազբորկա» է անում, վերահսկում, լարում սիրելիին և սովորույթի համաձայն փնթփնթում է նրա վրա...

...տղամարդու կողմից հարգված, գնահատված լինել երազողը շարունակում է վազել նրա ետևից, կատարել նրա ցանկությունները` սարսափելով նրան կորցնել, զայրացնել...

Միտք երրորդ.

Եթե քեզ չի բավարարում այսօրվա քո իրականությունը` արտաքինը, առողջությունը, հարաբերությունները, ուշադիր նայիր քո սովորույթներին, նրան, թե ինչ ես անում ավտոմատաբար ամեն օր, որը քեզ բացարձակապես օգուտ չի բերում:

Հնարավոր է` արժե հրաժեշտ տալ քո որոշ սովորույթներին:

Առջևում երևում է երազանքը` սլացիկ, գայթակղիչ ֆիգուրան, որը ձգում է տղամարդկանց հայացքները. երիտասարդությունն ու առողջությունը, որոնք օգնում են հեշտ և աշխույժ ապրել ու ստանալ նրա ամենաարժեքավոր պտուղները` ամենաանհրաժեշտ մարդու` քո սիրելիի սերն ու քնքշանքը:

Կողքին քո սովորույթներն են` սիրելի կոնֆետները և բլիթները, սիրելի հեռուստացույցն ու բազմոցը, սիրելի ծխախոտը, հարաբերություններ պարզելու սիրելի ձևը, ցավալի լինելու աստիճանի սիրելի նեգատիվ մտքերը...

Նրանք քեզ ետ են քաշում. «Մնա մեզ հետ... Մնա մեզ հետ... Ինչո՞ւ ես շարժվում, մտածում ինչ-որ բան անելու մասին... Մեզ հետ լավ է, հարմարավետ է, անվտանգ...»:

Ինչ-որ մեկին սովորույթներն են իշխում...

Ինչ-որ մեկը ինքն է որոշում սովորույթները և անվախ քայլ է անում երազանքին ընդառաջ, ապա էլի քայլ, էլի... և երազանքն իրականություն է դարձնում...

ՅՈՒԼՅԱ ԻԳԻԹՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում