livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

colorԿարմիր  - պատկանում է տաք գույների շարքին, այն ասոցացվում է սիրո եւ զայրույթի հետ, կարմիր գույնը նաեւ մեծ դեր է խաղում ուշադրության կենտրոնացման մեջ, դրա համար օրացույցում  կարեւորագույն իրադարձությունները նշված են կարմիր գույնով, այն համարձակ գույն է, օգնում է ակտիվացնել մարմինը: Կարմիրի շատությունը բարձրացնում է էներգիայի մակարդակը: Սա ոգեշնչող գույն է, որը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում շնչառությունը, սրտի զարկերն ու հաճախականությունը: Թույլ է տալիս զգալ ավելի ինքնավստահ եւ պաշտպանում է վախերից: Համարվում է կրքոտ գույն, թույլ է տալիս զգալ տաքություն, հարմարավետություն, բայց երբեմն էլ առաջացնում է տագնապ եւ ագրեսիա:

Կապույտ  -  մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնն առաջ է բերում մտքի եւ զգացմունքների հանգստություն եւ պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաեւ տխրություն եւ անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում, սակայն կապույտի էլեկտրիկ երանգը գրգռող եւ էներգետիկ գույն է համարվում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն , ինքնաիրականացում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է  ներքին մտքեր, մտորումներ եւ նաեւ մտքի փայլատակումներ:

Սեւ - խորհրդանշում է հեղինակություն  եւ ուժ, սեւը կլանում է գունային սպեկտրի բոլոր լույսերը, այն առաջացնում է բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության  եւ վտանգի հետ,  բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Առաջացնում է դեպրեսիա, ճնշվածություն, դատարկություն: Դրական բնութագրերից է համարվում ուժերի կամային կենտրոնացումը, կանխատեսման հնարավորությունը: Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միեւնույն ժամանակ նաեւ վախեցնում:

Կանաչ – այն խորհրդանշում է բնությունը եւ բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգներն ի հայտ են բերում կայունություն, հավերժություն եւ ամրություն, իսկ  բաց երանգները`  բարօրություն, լավատեսություն եւ գարնանային տրամադրություն: Կանաչն առաջացնում է  հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի եւ սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական հույզեր եւ ասոցացվում է  նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր եւ ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նեւրոզներն ու զայրույթը: Վերականգնում է ուժերը եւ առաջ բերում ինքնակառավարման ու ներքին ներդաշնակության զգացում:

Դեղին - գրգռում է նյարդերը, այն համարվում է տաք եւ ուրախություն պարգեւող գույն , որը բոլոր գույների մեջ ամենահոգնացնողն է աչքերի համար: Դրա համար վառ դեղինին երկար նայելը կարող է գրգռել նյարդերն ու աչքերը, իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաեւ կուրացնել:  Առաջացնում է լավատեսություն եւ էներգիա, ակտիվացնում է ստեղծագործական միտքը: Դեղինը կարգավորում է մտքի աշխատանքը, ակտիվացնում է հիշողությունը եւ մղում է շփման: Այն հաճախ ընկալվում է որպես հյուրընկալության եւ առատաձեռնության գույն, այն ասոցացվում է նաեւ նորության հետ: Իսկ նրա ավելի մուգ երանգը` ոսկեգույնը, փայլուն ապագայի խորհրդանիշն է, բնութագրում է լավատեսություն:

color1Վարդագույն – վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո եւ ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Սպորտային խմբերը երբեմն հակառակորդ խմբի դուռը վարդագույն են ներկում, որպեսզի նրանց պահեն պասիվ եւ ճնշեն նրանց ակտիվությունն ու էներգիան: Մուգ վարդագույնն ունի  նույն կարմիրի ազդեցությունը եւ թողնում է գրգռող ազդեցություն, արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը, խրախուսում ինքնավստահություն եւ ակտիվություն: Վարդագույնը նաեւ բնորոշում է թեթեւամտություն եւ ցուցամոլություն:

Մանուշակագույն - այն թագավորության  եւ հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգեւոր արժեքներ:  Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական եւ յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է ե՛ւ ձգել դեպի իրեն, ե՛ւ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն եւ տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական եւ խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող եւ ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը եւ միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը եւ առաջ բերում հոգեւոր զգացողություններ:

Սպիտակ - սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն եւ չեզոքություն: Այն նաեւ խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն եւ վստահություն: Սպիտակն օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի եւ գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության  եւ թարմության զգացում:

Շագանակագույն – բնական գույն է, հողի գույնը, որը առաջացնում է վստահություն, ուժ, կայուն միտք, սակայն երբեմն էլ` տխրություն, մեկուսացում, հիասթափություն եւ դեպրեսիա: Այն զուգակցվում է տաքության, հարմարավետության, պաշտպանվածության հետ: Ունի կայունացնող եւ կարգավորող ազդեցություն: Այն մարդիկ, ովքեր ընտրում են այս գույնը, ֆիզիկական հանգստի կարիք ունեն: Խորհրդանշում է հավատարմություն: Օգնում է հաղթահարել եւ թուլացնել տագնապներն ու անհանգստությունը: Ովքեր մերժում են այս գույնը, չեն մտահոգվում իրենց առողջությամբ,  ուզում են ստեղծել իրենց անհատականությունը: Նրանց անհրաժեշտ է ծայրահեղություն եւ ուշադրություն:

Նարնջագույն - սա դեղինի եւ կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը եւ թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում  սոցիալականցման, նաեւ կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը  բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ եւ ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի եւ միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքների կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը  ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը եւ նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը եւ ի հայտ բերում էյֆորիայի զգացում:

Ներկայացրեց`

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում