livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

hogebwww.zaruhi.com կայքում մեր ընթերցողների կողմից ուղարկված հարցին պատասխանում են փորձագետները:

Եւ իրոք, երբեմն մեր ծանոթների, բարեկամուհիների, ընկերուհիների կողմից լսում ենք այն արտահայտությունը, երբ ասում են, թե ինձանից տղամարդիկ խուսափում են: Առաջին հայացքից դա կարող է զարմանալի թվալ, քանի որ կնոջ կամ աղջկա ներկայությունն արդեն իսկ հաճելի է կամ գեղեցիկ: Բայց պարզվում է, որ այսպես կարող է լինել ցանկացած կնոջ հետ: Կարծես թե բոլոր տղամարդիկ չեն նկատում ձեզ կամ լուրջ հարաբերություններ չեն հաստատում:

Կնոջ արտաքինի հետ ամեն ինչ գերազանց է` դիմահարդարումը, սանրվածքը,  ոճը: Ուրեմն ո՞րն է խնդիրը:

Կանանց մի քանի տեսակ կա, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել:

Ինքնասիրահարված կանայք. անկասկած, նրանք խնամված են եւ գեղեցիկ, սակայն ամեն ինչի (այդ թվում եւ բացասական արարքներ) պատրաստ են, որպեսզի իրենց հավանած տղամարդու կողքին հայտնվեն, արժանանան նրա ուշադրությանը եւ համակրանքին: Այսպիսի կանանց ոչինչ չի կանգնեցնի. ոչ այն, որ տղամարդն ամուսնացած է, ոչ այն, որ իր ընկերուհու ընկերն է, ոչ էլ այն, որ սիրում է մեկ այլ կնոջ:Այսպիսի կանայք սովորաբար եսասեր են եւ նրանց չի հետաքրքրում դիմացինի էմոցիաները:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում ինքնասիրահարված կանանցից: Տղամարդիկ իրենք մեծ էգոիստներ են: Նրանք ենթագիտակցորեն զգում են, որ այսպիսի կանայք իրենց չեն սիրում, այլ սիրում են այն, թե ինչ կարող եք տալ կամ նվիրել նրան: Այսօր նա կարող է սեր խոստովանել, իսկ վաղը դուք նրան կհոգնեցնեք: Ոչ ոք չի ցանկանում ապրել անվերջ կասկածների մեջ:

Իհարկե, տղամարդկանց մեջ կան ալտրուիստներ եւ էքստրեմալներ, բայց տղամարդկանց մեծ մասը կարիք ունի մեծ եւ անկեղծ կանացի սիրո եւ միայն այս դեպքում տղամարդը կպատասխանի փոխադարձաբար:      

Անբարո կանայք, կանայք, որոնք անկողին են մտնում բոլորի հետ: Ոչ մի տղամարդ դա չի ողջունի, նույնիսկ եթե կինը լինի ամենագայթակղիչն ու ամենահմայիչը:

Դրա համար էլ տղամարդիկ սեքսին առաջին հանդիպման ժամանակ քննադատաբար են մոտենում: Դժվար թե գտնվի մի տղամարդ, որ հրաժարվի սեքսից առաջին հանդիպման ժամանակ, սակայն դրանից հետո շատ դժվար է հաստատել լուրջ հարաբերություններ, քանի որ ապացուցել նրան, որ դու բոլորի հետ չէ, որ սեքսով ես զբաղվում առաջին հանդիպման ժամանակ, դա փորձնականում անհնար է:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում անբարո կանանցից: Այսպիսի կանայք տղամարդկանց մոտ, որպես կանոն, երկրորդական եւ, ինչու չէ, նաեւ երրորդական դեր են ունենում: Բացի այդ չպետք է մոռանալ, որ տղամարդը սեփականատեր է եւ կնոջ մեջ բարձր է գնահատում հավատարմությունն ու նվիրվածությունը:

Շահամոլ կանայք, որոնք փող, կապեր, փառք շատ են սիրում: Նրանք հազվադեպ են ծանոթանում տղամարդու հետ հենց այնպես, նրանց անհրաժեշտ է հարուստ տղամարդ, որն իր վրա կծախսի իր բոլոր փողերը: Սովորաբար այսպիսի կանայք չեն աշխատում եւ ապրում են հարուստ տղամարդկանց հաշվին: Ինչքան էլ տարօրինակ է, բայց տղամարդիկ այսպիսի կանանց հետ կշփվեն, սակայն հարաբերությունները շարունակական չի լինի:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում շահամոլ կանանցից: Որովհետեւ ոչ ոք չի հաշտվի այն մտքի հետ, որ իրեն սիրում են իր փողերի համար:

Կանայք, որոնց տղամարդիկ հաճելի չեն: Այսպիսի կանայք անտարբեր են իրենցով հետաքրքրվող տղամարդկանց նկատմամբ, սիրո մասին խոսակցությունների նկատմամբ եւ տղամարդկային ֆլիրտի նկատմամբ, ինչպես նաեւ կյանքի նկատմամբ: Նրանց հազվադեպ է սեքսը գրավում, եւ նրանք ակնհայտ դա ցուցադրում են տղամարդկանց: Եվ չնայած դրան, այս տեսակի կանայք սովորաբար տառապում են, որ նրանք ոչ մեկի հետ լուրջ հարաբերություններ չեն կարողանում հաստատել:

Ինչո՞ւ են բնույթով սառը կանայք վանում տղամարդկանց: Քանի որ տղամարդկանց մեծ մասը նախընտրում է շփվող, համակրելի, կենսուրախ, ջերմ կանայք, երբ կնոջ աչքերում խաղում է առողջ փայլ:

«Մայրերի» դուստրեր

Կանանց այս տեսակը շատ է վախեցնում տղամարդկանց: Կին, որը ամեն հարցում լսում է իր մորը, ինչն ավելի վատ է, կատարում է իր մայրիկի կարգադրությունները` կապված իր անձնական եւ ընտանեկան կյանքի հետ: Սա մեծ սխալ է կնոջ կողմից: Այսպիսի կինն անկասկած վստահ չէ ինքն իր վրա, հնաոճ է եւ ավելորդության հասնող ռոմանտիկ է:

Ինչո՞ւ են «Մայրերի» դուստրերը վանում տղամարդկանց:

Առաջին հերթին այսպիսի կանայք ունակ չեն մեկ քայլ անգամ անել առանց մայրիկի խորհրդի, սա տղամարդկանց հիասթափեցնում է, չէ որ նրանք ինքնավստահ եւ խելացի կանանց են սիրում: Բացի այդ հարաբերությունների կողմերը երկուսն են` կինն ու տղամարդը, մայրն այստեղ դեր չունի, քանի որ նա տեղեկացված է ամեն ինչով եւ մտնում է իրեն քիչ ծանոթ երիտասարդ տղամարդու հարաբերությունների մեջ. արդյունքում մեծ է սխալ խորհուրդ տալու հավանականությունը: Ոչ մի տղամարդ սա չի հանդուրժի: Կոչ ենք անում հայ կանանց լինել առավել վստահ եւ ունակ որոշումներ կայացնելու մեջ, քանզի դա հմայում է տղամարդկանց:

Կանայք, որոնք մայրեր են:

Մայրերը սովորաբար իշխող են: Նրանք նույնիսկ իրենցից մեծ տղամարդկանց փորձում են հրամաններ տալ, ինչը, բնականաբար, վանում է տղամարդկանց:

Ինչո՞ւ են նման տիպի կանայք վանում տղամարդկանց: Որովհետեւ տղամարդը մեխանիկորեն հայտնվում է երեխայի դերում:

Շատ հաճախ տղամարդիկ չեն կարողանում ազատվել մայր-կնոջ աջակցությունից եւ ամուսնանում են իշխող կանանց հետ, քանի որ անհոգ երեխայի դերում շատ հարմար է, խնդիրները լուծվում են իրենց փոխարեն: Ամեն դեպքում տղամարդը այսպիսի հարաբերություններում դադարում է ուժեղ լինելուց, իրեն տղամարդ զգալուց, նույնիսկ զրկվում է ձայնի իրավունքից: Ինչպես նաեւ հայտնի է, որ այսպիսի զույգի մոտ գրեթե միշտ խնդիրներ են լինում անկողնում:

Եվ իրոք, հարկավոր չէ մեղադրել տղամարդկանց ձեր չստացված հարաբերությունների արդյունքում (տղամարդիկ առանց խնդիրների էլ թերություններ ունեն), այլ ավելի լավ է բացահայտեք ձեզ, ձեր թերությունները եւ փորձեք հասկանալ, թե ինչը կարող էր ձեր մեջ վանել ձեր սիրելիին: Նստել, սպասել, թե մի օր ամեն ինչ ինքնստինքյան կհարթվի, դրա փոխարեն, սիրելի կանայք, եկեք փոխենք մեզ եւ մեր շուրջ տղամարդիկ էլ ավելի լավը կդառնան:

Արմինե Հակոբյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում