livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

pregnantՄեր նամակագիրներից մեկը հարց էր ուղղել, թե ի՞նչ հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում, երբ կինը հղիանում է:

Նշենք, որ հղիության ժամանակաշրջանում` անկախ հղիության լավ կամ վատ ընթացքից ու երեխայի ցանկությունից, հղի կնոջ հոգեկանում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որոնց մասին տեղեկանալը նպաստում է դրանց դրական արձագանքին: Այդ փոփոխություններն անխուսափելի են, ինչպես հղիության ֆիզիկական փոփոխությունները: Այդ առումով հղիությունը կարելի է պայմանականորեն տարանջատել 3 փուլերի:

Առաջին շրջանում կինը հարմարվում է իր նոր վիճակին: Սկսում է հետեւել իր հետ կատարվող փոփոխություններին, հիմնականում կենտրոնանում է իր, իր զգացմունքների եւ զգացողությունների վրա: Այս փուլում հղի կնոջ հոգեկան վիճակը փորձում է ամեն կերպ պահպանել իր սովորական վիճակը: Ակտիվորեն աշխատում են պաշտպանական մեխանիզմները` փորձելով պահպանել «ես»-ի ամբողջականությունը: Դրա համար այս փուլում երեխայի եւ մոր «ես»-ը դեռ կնոջ գիտակցության մեջ տարանջատված չեն, կինը կարծես միաձուլվում է սաղմի հետ: Դա կարող է արտահայտվել հետեւյալ արտահայտությունների ձեւով, օրինակ` «մենք հոգնել ենք», «մեզ դա դուր չի գալիս» եւ այլն: Հղի կինն անգիտակցորեն դիմադրում է իր նոր վիճակի դեմ: Այս շրջանում շատերը տանջվում են թունավոր հղիությունից, ի հայտ են գալիս սուր զգացմունքներ, վախեր: Սակայն հղի կինը չի կարող դիմադրել բոլոր հոգեկան փոփոխություններին, որոնք տեղի են ունենում, դրա համար ռեգրես է կատարվում, դառնում են մի փոքր նյարդային, կենդանական, ավելի սրվում է անգիտակցականի դերը:

Երկրորդ փուլը սկսում է երեխայի առաջին շարժումից: Մայրն սկսում է զգալ երեխային իր ներսում: Շատերն, արդեն իմանալով երեխայի սեռը, փորձում են գուշակել նրա նախասիրությունները, տրամադրության մասին, խոսում են նրա հետ: Արդեն կինն սկսում է իրեն մայր զգալ: Այս փուլի էությունը մոր դերը ստուգելն է: Կինն այս փուլում սկսում է հիշել իր մանկությունը` փորձելով արդեն պլանավորել իր երեխայի դաստիարակությունը, նա սկսում է վերհիշել իր ընտանիքում ծնող-երեխա հարաբերությունները: Այս փուլում արդեն հստակ տարանջատվում են երեխայի եւ մոր «ես»- երը: Հոգեկանն արդեն սկսում է սովորել նոր «ես»-ի առկայությանը, որի հետեւանքով տեղի են ունենում ուժերի վերականգնում: Հոգեկանը գտնվում է ավելի հանգիստ վիճակում, վախերը վերանում են, եւ կինը դառնում է ավելի ակտիվ:

Վերջին փուլն արդեն կապված է երեխայի եւ մոր անմիջական անջատման հետ: Այս փուլում տեղի է ունենում հոգեկան հյուծում, հոգեկան լարվածության մակարդակը չափազանց բարձր է լիում, երբ մայրն արդեն երեխային անջատում է իրենից: Այս փուլում համարյա բոլոր կանայք խոսում են հոգնածությունից, ինչքան հնարավոր է շուտ ծննդաբերելու ցանկությունից, քանի որ նրանք երկար ժամանակ է արդեն գտվում են սպասումների մեջ: Այս փուլը կարեւոր է, քանի որ կինն սկսում է հաշտվել ծննդաբերման անխուսափելիության հետ, որը նրան թույլ է տալիս հաղթահարել վախերն ու անտեղյակությունը: Իսկ վերջում ավելացնենք, որ կնոջ հանդարտ եւ նորմալ հղիության անցկացման հոգեբանական փուլերին մեծ ազդեցություն ունի նաեւ այն ընտանիքը, հատկապես ամուսինը, որտեղ գտնվում է հղի կինը:

Նյութը պատրաստեց`

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում