livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

Արդի զարգացած տեխնոլոգիաները` հեռախոսը, հեռուստացույցը, համակարգիչը մուտք գործեցին մեր կյանք եւ ամբողջովին հեղաշրջեցին այն: Դժվար թե մեզանից որեւէ մեկը իր կյանքը պատկերացնի առանց այս վնասակար անհրաժեշտությունների:

ՀԵՌԱԽՈՍՈՎ խոսել անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու, բայց, իհարկե, պետք չէ այն ժամանցի վերածել: Երիտասարդները խոսում են հեռախոսով ժամեր շարունակ` չհասկանալով, ցավոք, դրա հասցրած վնասները: Գիտնականները պարզել են, որ մեկ ժամ հեռախոսով  խոսելուց հետո վեց ժամ  խախտվում են օրգանիզմի ֆունկցիաները եւ առաջացնում կենսակերպի հետ կապված լուրջ խնդիրներ: Խոսենք հեռախոսով միայն անհրաժեշտության դեպքում:

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ եկավ փոխարինելու գրքերին եւ լցնելու մեր կյանքը զանազան նորություններով: Իհարկե, այս ամենը հրաշալի է, մենք տանն ունենք համաշխարհային գրադարան, բազմաթիվ սոցիալական կայքերիցօգտվելու անձեռնմխելի հնարավորություն` դիտելու վերջին նորությունները, եւ շատ այլ հետաքրքիր ֆունկցիաներ, որոնք մեզ է ընձեռում «մեր բարեկամ» համակարգիչը: 30 րոպեից ավելի օգտվելը խստիվ արգելվում է, վնասում է տեսողությանը, խթանում մտավոր աշխատանքի զարգացմանը, եւ պատահական չէ, որ հենց համակարգիչ ստեղծողները` չինացիները, համակարգչից օգտվում են շաբաթվա մեջ ընդամենը 15-20 րոպե:

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ մեր լավագույն «ընկերն» է, որը մեզ հետ է միշտ եւ լցնում է մեր կյանքը հետաքրքիր հաղորդումներով ու ֆիլմերով: Մենք կլանված դիտում ենք այն` չնկատելով, թե ինչքան զուր ժամանակ վատնեցինք: Այդպես կորցնում ենք մեր «ես»-ը ակամա եւ փորձում մտածել դերասանի կամ հաղորդավարի մտածելակերպով: Անհրաժեշտ է դիտել հեռուստացույց, ծանոթանալ լուրերին, ինչու չէ` հետաքրքիր հաղորդումներին հետեւել, բայց այդ ամենը, ինչպես ժողովուրդն է ասում, «չափի մեջ»:

Թույլ մի տվեք, որ զարգացած տեխնոլոգիաները ձեր կյանքը վերածեն անիմաստ ժամանակահատվածի:

ՄԱՐԻԱՄ ՔԱՐԱՄՅԱՆ

 

Կարևորը Մոդայիկ է

 

Երեւանյան փողոցներում հաճախ ենք նկատում ականջակալներով երիտասարդների: Կարծես դա նորաձեւ է դարձել: Ականջակալները նույնքան վատ են ազդում մարդու լսողության ու առողջության վրա, որքան ուղղաթիռի արձակած ձայնը: Բացի դրանից, ականջակալներով երիտասարդի հետ զբոսնողներն առնվազն 1-2 անգամ պետք է կրկնեն իրենց ասածը: Այս երեւույթն անտարբերության եւ հարգանքի դրսեւորման պակաս է դիմացինի հանդեպ: Իսկ երբ, բացի երգ լսելուց, սկսում են նաեւ երգել եւ բավականին էլ բարձր, դա ավելի տգեղ է: Քայլում ես փողոցով, մեկ էլ տեսնում` կողքիդ անծանոթն ինքն իրեն խոսում է. առաջին հայացքից խելագարի տպավորություն է թողնում, մինչեւ չտեսնես, որ նա ականջակալներով է: Բայց որքանո՞վ է հաճելի գժի տպավորություն թողնելը: Շատ հաճախ, որպես պատասխան, կլսես. «Ի՞նչ կապ ունի, կարեւորը մոդայիկ է»: Լավ, փորձենք մոռանալ վերջին «միտքը»:

Քաղաքով զբոսնելիս նկատեցի մի երիտասարդ զույգի, իմիջիայլոց` ե՛ւ աղջիկը, ե՛ւ տղան ականջակալներով էին: Ոչ մի խոսակցություն նրանց միջեւ տեղի չունեցավ: Բայց հաստատ ոչ այն պատճառով, որ նրանք վիճել էին, քանի որ գոնե մեկը մյուսի ձեռքը բռնել էր: Այս լռությունը շարունակվեց նաեւ երթուղային տաքսում: Հանկարծ վարորդը միացրեց 6/8 երաժշտություն, եւ աղջիկն այնպես զարմացավ, կարծես հրաշալիք էր տեսել: Մտածեցի` իրեն դա դուր չի գալիս, բայց քանի որ, դժբախտաբար, նրանց բավականին մոտ էի նստած, հանկարծակի լսեցի. «Գիտե՞ս, նոր հենց էս երգն էի լսում»:

Փաստորեն, ավելի լավ է, որպեսզի փողոցում այդպիսի երգերը լսեն ականջակալներով, քան բարձր` հասարակությանն էլ, կարծես, պարտադրելով լսել դրանք:

ՏԱԹԵՎԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ

{smooth-scroll-top}

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում