livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

Sexolog-Երբեւէ չեմ համարձակվել ասել նրան, որ սիրում եմ: Զգացմունքս ավելի խորն է, քան կարծում էի: Սիրելիս, գուցե, միտումնավոր խուսափում է ինձ հետ երկարատեւ շփումներից` սահմանափակելով ժամանակը: Որոշել եմ անհետ կորչել նրա կյանքից, քանի որ անիմաստ եմ համարում նմանատիպ անհեռանկարային եւ "անպտուղ" հարաբերությունների շարունակությունը:

Վրեժ Շահրամանյան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ սեքսապաթոլոգ.

-Դա յուրովի ազդանշան է Ձեզ համար, որպեսզի Դուք վերանայեք Ձեր մոտեցումներն ու դիրքորոշումները տվյալ անձի նկատմամբ: Միշտ չէ, որ սիրելի թվացող անձնավորությունը լիարժեքորեն արտացոլում է Ձեր սպասումները:

Նման պարագայում ինքնամեկուսացումը միմիայն կխորացնի Ձեր զգացմունքները եւ կգցի անելանելի վիճակի մեջ: Հետեւաբար, իր կյանքից ի սպառ անհետանալու փորձերը կլինեն ապարդյուն եւ անարդյունավետ: Պետք է հակառակը ամբողջապես վերախմբագրել եւ բովանդակային առումով փոխել Ձեր մոտեցումներն ու պատկերացումները տվյալ մարդու մասին` սիրելիի "կերպարի" տիրույթից ժամանակի ընթացքում նրան տեղափոխել մտերիմ, լավ ընկերոջ, գուցեեւ հարազատ մարդու տիրույթ: seqsolog1Այլ խոսքերով ասած, զգացմունքների էրոտիկ կամ սիրային հագեցվածությունը պետք է փոխարինել մտերմիկ-ընկերական հայացքների: Եվ ամենակարեւորը` զինվել համբերատարությամբ եւ լինել իմաստուն: Դրանով իսկ զերծ մնալ էմոցիոնալ արարքներից: Ինչ վերաբերվում է Ձեր սիրո օբյեկտի ժամանակի մեջ սահմանափակելուն` ապա սահմանափակման պատճառը կարող է լինել այն, որ թվացյալ "սիրո օբյեկտը" պարզապես զգալով Ձեր խիստ ոչ անտարբեր լինելու հանգամանքը, միտումնավոր խուսափում է Ձեզ հետ հանդիպելուց կամ առանձին հանդիպումներից հետագա բարդություններից խուսափելու նպատակով: Սա հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է, որին այս դեպքում պետք է մոտենալ ըմբռնումով եւ անել համապատասխան եզրակացություններ: Ըստ երեւույթին, Ձեր թվացյալ "սիրո օբյեկտը" ծանոթության սկզբնական շրջանում մակերեսային մոտեցում է ցուցաբերել` թույլ տալով շփման ժամանակ ռոմանտիկ տարրեր, որը այս դեպքում թվացյալ կամ անիրական խայծի առիթ է դարձել: Ժամանակի ընթացքում զգալով Ձեր օրըստօրե աճող ուշադրությունն իր հանդեպ "սիրո օբյեկտը" կտրուկ սառեցրել է հարաբերությունների բնույթը:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում