livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

Mihrdat- Բարեւ Ձեզ, ես 19 տարեկան եմ: Իմ խնդիրն այն է, որ ես սիրահարվել եմ իմ դասախոսին: Ես խոստովանեցի նրան եւ մենք սկսեցինք շատ ջերմ շփվել համացանցում: Գրում ենք իրար, միայն թե նա միշտ ինձ հեռու է պահում իրենից ասելով, որ ես շատ լավ, գեղեցիկ, բարի աղջիկ եմ եւ ավելի լավին եմ արժանի: Ես տեսնում եմ, որ դուր եմ գալիս նրան, բայց նա ինչ-որ բանից վախենում է: Նա ամուսնացած չի եղել եւ ընկերուհի էլ չունի: Ես դադարել եմ ուտել, քնել, միշտ մտածում եմ նրա մասին: Խնդրում եմ հուշեք թե ինչ անեմ: Ինչպե՞ս ապացուցեմ նրան, որ սիրում եմ:

Միհրդատ Մադաթյան, կլինիկական հոգեբան.

-Հարգելի նամակագիր, հարցն այն չէ, թե ինչպես ապացուցել, որ սիրում եք, այլ այն, թե ինչպես Ձեզ պահեք, որ փոխադարձություն ստանաք:

Փորձեք մի պահ անհայտանալ նրա կյանքից նույնիսկ համացանցում: Թողեք առանց Ձեզ նրան, ի սկզբանե ասելով, որ շատ եք սիրում եւ բաժանվելը Ձեր համար շատ դժվար է: Բացատրեք նրան, որ սիրո համար կարեւոր չեն կարծիքները եւ չկան որոշակի նորմատիվներ: Սպասեք մի կարճ ժամանակ, մինչեւ նա ինքը, իր կամքով կփորձի Ձեր հետ կապ հաստատել, որին Դուք կպատասխանեք միայն մի պայմանով. հանդիպում եւ անկեղծություն: Այդ կարճ ժամանակահատվածում Դուք եւս կհասկանաք` դա սե՞ր է, թե՞ ուղղակի ինչ-որ մոլուցքի նման մի բան: Փորձեք ավելի հավասարակշռված նայել հարցին, որպեսզի ավելի սթափ գնահատականներ ունենաք: Զգացմունքները շատ գեղեցիկ են, սակայն գործողությունները միտք են պահանջում: Առ այսօր, այդ առումով Դուք լցրել եք նրա կյանքը եւ նա կարիք չի ունեցել որեւէ լուրջ որոշում ընդունելու: Թույլ տվեք, որ նա զգա կորցնելու վտանգը եւ ստիպված լինի քայլ անել: Մի վերցրեք Ձեր հարաբերությունների նախաձեռնությունը Ձեր վրա: Ես համոզված եմ, որ Ձեր մոտ ամեն ինչ կստացվի եւ Դուք մոտ ապագայում կունենաք Ձեր սիրած մարդուն Ձեր կողքին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում