livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

kiss«Համբուրել» բառը բաղկացած է «համ» եւ «բույր» արմատներից, նշանակում է` տարբեր բուրմունքները համախմբել մեկ ամբողջության մեջ: Ուրեմն, բնականաբար, երբ սիրահարները համբուրվում են, վատ արարք չեն գործում` այնպես, ինչպես տարբեր ծաղիկներից ծաղկեփունջ կազմելը վատ արարք չէ:

Մինչդեռ խորհրդային պետության «լճացման» տարիներին օրինապահ մարմինները, չգիտես` ի՞նչ վատ բան տեսնելով համբույրի մեջ, որոշեցին այգիներում եւ հասարակական վայրերում պատժել նրանց, ովքեր կբռնվեին համբուրվելու պահին: Սահմանված էր համբույրի վարձ (տուգանք): Տեղում վճարելու դեպքում` 5-10 ռուբլի, որն այսօր համարժեք է 5-10 դոլարի: Իսկ ոստիկանական բաժանմունք տանելու դեպքում` մինչեւ 50 ռուբլի:

Համբուրվող սիրահարների որսը դուր եկավ Ոստիկանության աշխատակիցներին` շահութաբեր էր: Նրանք այգիներում եւ այլուր, զույգեր նկատելիս, թաքնվում էին թփերի հետեւում եւ «բաղձալի» պահին հայտնվում նրանց գլխավերեւում` հանկարծակիի բերելով համբուրվողներին, մեղադրում էին այլասերվածության մեջ:

Խայտառակությունից փրկվելու միակ միջոցը, չգիտես ինչու, դրամն էր: Որոշակի գումար գրպանելուց հետո, ոստիկանը հեռանում էր ժպիտը դեմքին` ասելով. «Ներող եղեք, ինձ կարգադրել են, պլանս պիտի կատարեմ»:

ՍԵՐԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Սիրեցյալի հետ խրճիթն էլ, թերեւս, դրախտ է թվում: Սակայն, ամեն սիրահար էլ փափագում է իր սիրելիին հաճույք պատճառել: Կանայք առավել համեստ միջոցներ են տրամադրում իրենց ասպետին հաճոյանալու համար: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կնոջը.

1. Ծաղիկներ են նվիրում,

2. Քաղցրավենիք, հիմնականում` շոկոլադ,

3. Հրավիրում են ռոմանտիկ ընթրիքի,

4. Թանկարժեք զարդեր են նվիրում:

Իսկ ահա գեղեցիկ սեռը, առաջին հերթին, սիրեցյալին նվիրում է օծանելիք, ապա` հագուստ, ներքնազգեստ, հրավիրում է ռեմանտիկ ընթրիքի, վերջում` նվիրում է թանկարժեք իրեր եւ քաղցրավենիք: Սա` աշխարհում…

Իսկ Հայաստանում իրենց սիրելիներին հաճոյանալու համար հայ երիտասարդները շատ մեծ գումար չեն ծախսում: Սակայն ե՛ւ հայ կանայք, ե՛ւ հայ տղամարդիկ ավելի շռայլ են եղել, քան անգլիացիները: Հայերը ծախսում են իրենց վաստակի 30 տոկոսը, մինչդեռ անգլիացիները ընդամենը 8 տոկոսը: Հայ երիտասարդները կանանց նվիրում են`

1. Թանկարժեք զարդեր, հուշանվերներ,

2. Ծաղիկներ,

3. Հրուշակեղեն, շոկոլադ,

4. Հրավիրում են ռոմանտիկ ընթրիքի:

Կանայք նվիրում են` հագուստ, հուշանվերներ, հրավիրում են ռոմանտիկ ընթրիքի` հյուրասիրելով հիմնականում սեփական ձեռքով պատրաստված ուտեստներ:

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՒՅՐ

Անհնար է նկարագրել այն զգացումները, որ համակում են սիրահարներին առաջին համբույրի ժամանակ: Սակայն, պարզվում է, որ աշխարհում մարդկանց մեծամասնությունը սիրեցյալի շուրթերին առաջին անգամ հպվել է 13-15 տարեկանում: 13 տոկոսը` 16-21 տարեկանում: 14-ը` 12 տարեկանում կամ ավելի վաղ: Իսկ 3 տոկոսը հետաձգել է իրենց առաջին համբույրը` մինչեւ 21 տարեկան դառնալը: Իսկ մնացածը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են պատասխանել կամ պարզապես չեն կարողացել մտաբերել:

Աշխարհի բնակչության մեծ մասը համբուրվում է փակ աչքերով, 8%-ը այդ ժամանակ չի կարողանում հայացքը կտրել սիրեցյալից, 20-ը աչքի տակով պարբերաբար նայում է սիրեցյալին: Առաջին համբույրը «տեղի է ունենում» առավելապես տանը, հաջորդաբար գալիս են ավտոմեքենաները, դպրոցը, պարահրապարակը, կինոթատրոնը, եւ այլն:

Հայաստանցիների 50 տոկոսը առաջին համբույրը ճաշակել է 17-22 kiss1տարեկանում: 26-ը` ավելի վաղ,10 տոկոսը` 22 տարեկանից հետո, մնացած 9-ը տոկոսը չեն կարեւորել եւ չեն հիշում:

Հայ կանանց 70 տոկոսը համբուրվում է աչքերը փակ, 13 տոկոսը` կիսափակ աչքերով, 10-ը` պարբերաբար նայելով սիրեցյալին, մյուսները պատասխանել են` ուշադրություն չեն դարձրել:

Հայ տղամարդկանց 60%-ը համբուրվում է աչքերը բաց, 10 տոկոսը` փակ, մյուսները պատասխանել են` ինչպես ցանկացել են:

Հայերը առաջին համբույրը վայելել են առավելապես կանանց տան մոտակայքում` հրաժեշտի պահին: Այնուհետեւ, զվարճալի միջոցառումների ժամանակ, զբոսանքի ընթացքում, ճամփորդելիս, հանգստավայրում:

Իսկ ահա անգլիացիները, հոլանդացիները եւ գերմանացիները առաջին անգամ համբուրվում են դռան շեմին: Գերմանիայի բնակիչները նախընտրում են համբուրվել լողափին, մայրամուտի ժամանակ: Մեծ Բրիտանիայում համբուրվում են բուխարիի վառ կրակի մոտ: Սկանդինավցիների համար ամենառոմանտիկ համբույրը անձրեւի կաթիլների տակ է: Հայերը համբույրի բոցը հասցնում են կիզակետին ամուսնության առաջին գիշերը: Աշխարհի 11 երկրներում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ այս խնդրում «Ամենադժբախտը» ավստրալացիներն են, անգլիացիները, հույները, գերմանացիները եւ ֆրանսիացիները, որոնց համոզմունքով` իրենք այնքան էլ հաճախ չեն համբուրվում: Միանգամայն բավարարված են ամերիկացիները, հոլանդացիները, իսպանացիները, ճապոնացիները:

Պարզվում է, որ սեր խոստովանելիս յուրաքանչյուր 100 տղամարդուց 36-ը գրկում է սիրելիին, մոտ 67-ը` համբուրում սիրելիի շուրթերը, 4-ը` այտը, 2-ից ոչ ավելին` ձեռքը:

Առաջին սիրո խոստովանության ժամանակ 14-ի մոտ բռնվում է կոկորդը, 9-ի մոտ հուզմունքի ճիչ է արթնանում` փառք քեզ Աստված: 5-ը սկզբում չեն կարողանում ոչ մի խոսք ասել: 3-ը ծնկի են գալիս մի ոտքի վրա, 2-ը` զույգ ոտքի, 10-ը` մի որոշ ժամանակ բաց ու խուփ են անում բերանը, նախքան բացատրությունների անցնելը:

Սեր խոստովանելիս 100 կանանցից.

83-ը մեծ հաճույքով եւ իրենց իսկ կամքով նետվում են տղամարդկանց գիրկը, 68-ը շրջում են կարմրատակած դեմքը, մեկը, միայն մեկը թույլ է տալիս իրեն` կիսաուշաթափ ընկնել փափուկ բազկաթոռին, եթե այն մոտ է գտնվում, իսկ դրա հեռու գտնվելու դեպքում` խոստովանություն անող տղամարդու գիրկը:

Սիրահարված կանանցից 50-ից ավելին ձեռքերով գրկում են սիրած տղամարդու պարանոցը, նրանցից 6-ը երջանկությունից լալիս են, 44-ը բարձրաձայն հեկեկում են` իրենք էլ չհասկանալով, թե ինչու:

Պատրաստեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում