livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

Natali- 27-ամյա աղջիկ եմ, ամուսնացած չեմ, չեմ էլ պատրաստվում որեւէ հայաստանաբնակ տղայի հետ ամուսնանալ: Սովորել եմ արտասահմանում եւ չնայած այնտեղ մնալուառաջարկներին` վերադարձել եմ Հայաստան: Ցավոք, խոր հիասթափություն եմ ապրել հայ տղամարդկանցից` կոպիտ են, անտաշ եւ գռեհիկ կատակող: Գուցե ես սխա՞լ եմհասկանում նրանց...

ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆ,հոգեբան

-Հիշո՞ւմ եք «Ալ ծաղիկը» մուլտֆիլմը. գեղեցկուհին իր բարեկեցիկ աշխարհից հայտնվում է օտար աշխարհում, որտեղ ամեն ինչ նրան անսովոր է, անծանոթ եւ տարօրինակ:

Նույնիսկ ապշեցնում է հատկապես այնտեղ ապրող հրեշը, որն իր տեսքով առաջին հայացքից գեղեցկուհուն սարսափի է բերում: Սակայն շուտով գեղեցկուհու համար պարզ է դառնում, որ կոպիտ արտաքինի տակ թաքնված է նուրբ, սիրով լի մի էակ: Գեղեցկուհին սկսում է համակրանք տածել հրեշի հանդեպ, իսկ վերջինս լավ վերաբերմունքից  հանկարծ եւ ընդմիշտ դառնում է գեղեցիկ արքայազն: Նույնն էլ Ձեզ հետ. Դուք ապրել եք Եվրոպայում, ուր իրոք մարդիկ ավելի բարեհամբույր, սիրալիր եւ կոռեկտ են, մի խոսքով` «քաղաքակիրթ» են: Իսկ հիմա հեքիաթի հերոսուհու նման վերադարձել եք տուն, որտեղ ամեն բան Ձեզ թվում է օտար: Տեղացի տղաների համար Դուք թեեւ հրաշալի եք, բայց անծանոթուհի եք:  Տղաներից ոմանք չիմանալով ինչպես վարվել Ձեզ հետ, իրենց կաշկանդվածությունը թաքցնում են հրեշի դիմակի տակ: Եղեք մեծահոգի եւ ժպտացեք նրանց փորձերին` Ձեր ուշադրությունը գրավելու: Չէ՞ որ նրանց բախտ չի վիճակվել ապրել եւ սովորել կրթյալ Եվրոպայում... Ձեր ձեռքերում է հրեշին արքայազն դարձնելը: Համենայնդեպս, կարելի է փորձել, եթե ցանկություն լինի (կամ անհրաժեշտություն): Եվ իհարկե,  հիշեք, որ Հայաստանում տղամարդիկ չեն սահմանափակվում նմանօրինակ կոպիտ բռիներով: Այստեղ էլ շատ կան լավ տղամարդիկ` կիրթ, զարգացած եւ հաճելի` բոլոր առումներով, ոչնչով չզիջող արեւմտյան «ստանդարտներին»: Բարի աչքով նայեք նրանց, ու գուցե հայրենիքից հեռանալու եւ արտասահմանում անձնական կյանք կառուցելու ձգտումը մեկընդմիշտ վերանա: Ամեն դեպքում, եւ այստեղ, եւ ամենուր կարեւորը Ձեր ընտրյալի կողքին ոչ թե Մոխրոտի, այլ արքայադստեր զգացողություն ունենալն է, ինչը սրտանց Ձեզ ցանկանում եմ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում