livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

shushan-1Տոների ժամանակ միմյանց ծաղիկներ նվիրելը, կամ ծաղիկների միջոցով ուղղակի ուշադրություն ցուցաբերելը ավանդույթ է դեռեւս հնագույն ժամանակներից: Գեղեցիկ ավանդույթ, որն ի զորու է  հիացնել, արթնացնել մարդկանց մոտ ջերմ զգացողություններ:

Իսկ, թե ինչ նշանակություն ունի նվիրվող ծաղկի գույնը եւ, որ ծաղիկը  ինչ է խորհրդանշում կներկայացնենք ձեր ուշադրությանը.

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ - սեր, կիրք, կարծես ակամա շշնջում Է` «Ես սիրում եմ քեզ, դու պետք ես ինձ»:

ԿՈԿՈՆ ՎԱՐԴ - արտահայտում է ամենավեհ զգացմունքները եւ ասում՝ «թվում է` սիրահարվել եմ քեզ, ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ»:

ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴ - համեստություն, նրբություն, գաղտնիություն: «Ես կարժանանամ քեզ, դու հրեշտակ ես»:

ԴԵՂԻՆ ՎԱՐԴ - երջանկություն, ուրախություն: «Դու իմ արեւն ես»: Այս ծաղիկն արտահայտում է ամենալավատեսական էմոցիաները: Համաձայն ծաղիկների լեզվի` դեղին վարդերը ոչ մի առնչություն չունեն դավաճանության կամ խանդի հետ, չնայած որ այդ վարկածը շատ տարածված է:

ԱԿԱՑԻԱ- գաղտնի սեր, միայնություն: Ակացիան զղջանքի եւ սխալների ընդունման նշան է: Ակացիա նվիրողն ասում է` «Դու իմ կյանքում եղած ամենամեծ բանն ես, ինչո՞ւ հիմա մենք միասին չենք կամ արի սկսենք ամեն ինչ նորից»:

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՇՈՒՇԱՆ - հետաքրքրություն, կոկետություն: Ծաղիկների լեզվով նշանակում է`«Դու ինձ համար հանելուկ ես, քո սիրտն ազա՞տ է»:

ՍՊԻՏԱԿ ՇՈՒՇԱՆ - մաքրություն, վեհություն, ազնվություն: Ասում է`«Աստվածային է լինել քո կողքին»:akacia

ՎԱԳՐԱԳՈՒՅՆ ՇՈՒՇԱՆ - հպարտություն, առատություն, բարեկեցություն:

ԱՐԵՎԱԾԱՂԻԿ - հպարտություն, սակայն նաեւ հեզություն: Արեւածաղիկ նվիրողը կարծես թե ասում է` «Դու հրաշք ես, ես երբեք չեմ հանդիպել ոչ մեկին, ինչպիսին դու ես, ես հպարտանում եմ, որ դու ինձ հետ ես»:

ՁՆԾԱՂԻԿ - հույս, նրբություն, երիտասարդություն:  Ձնծաղիկ նվիրողը ցանկանում է ընդգծել Ձեր փխրունությունն ու կանացիությունը: Ասում է` «Դու վեհություն ես»:

ԱՆՄՈՌՈՒԿ - հիշողություններ, իրական սեր, անկեղծություն, հաստատունություն, հավատարմություն:

ՄԻՄՈԶԱ - զգայնություն, ամոթի զգացողության ունակություն, ամաչկոտություն, սակայն միեւնույն ժամանակ խելամտություն: Մեղմ շշնջում է` «Ես թաքցնում եմ իմ զգացմունքները»,

ԿԱԼԱ - հնազանդություն,եթե տղամարդը Ձեզ նվիրում է կալլա, համոզված եղեք, որ Ձեր առջեւ իսկական ջենտլմեն է  եւ արտակարգ մարդ: Կալան ձեզ ասում է` «Դուք հիասքանչ եք»:

ԿԱԿՏՈՒՍ - հաստատակամություն, նպատակասլացություն, ինքնաբավարարվածություն: Կակտուսը ձեզ նախատում է ասելով`«Քեզ չի՞ ձանձրացրել միայնությունը»:

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ - համակերպվածություն, հնազանդություն, հաստատունություն: «Ես միշտ կլինեմ քեզ հետ, ինչո՞ւ ես դու ինձ տանջում քո քմահաճույքներով»:

kalaՏԵՐԵՓՈՒԿ - քնքշություն, պարզություն, միեւնույն ժամանակ` կենսուրախություն եւ հավատարմություն: Երիտասարդ աղջիկներին տերեփուկ նվիրելը համակրանքի նշան է:

Այսպիսի նվերը կարող է նշանակել ընկերության կամ կիսատ թողած ծանոթություն վերսկսելու առաջարկ: Տերեփուկ նվիրելով խոստովանում են, որ դուք շատ կարեւոր եք իր կյանքում`«Չեմ համարձակվում արտահայտել իմ զգացմունքները»:

ՀՈՐՏԵՆԶԻԱ - համեստություն, անկեղծություն, հույս: Շատ ազգեր հավատում են, որ հորտենզիան ի վիճակի է քշել հիվանդություններն ու դժբախտությունը: Վերջինս ասում է `«Հիշիր իմ մասին»:

ԻՐԻՍ - վստահություն, իմաստնություն, հավատ, հույս, անվախություն: «Ես թանկ եմ գնահատում քո ընկերությունը»: Այն Ֆրանսիայի խորհրդանիշն է:

Դե ինչ, եթե չեք համարձակվում ասել ձեր սրտի խոսքը ձեզ հարազատ, մտերիմ մարդկանց, արեք դա ծաղիկների միջոցով:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում