livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

hghiԱստծո տված ամենամեծ պարգեւը թերեւս ծնող դառնալն է, իսկ կնոջ համար ամենակարեւոր էտապը կյանքում` մայրանալը: Չնայած շատ կանայք են դժկամությամբ ընդունում մայրանալու փաստը, քանի որ վախենում են կորցնել իրենց կանացի թարմությունն ու գեղեցկությունը: Սակայն մեր ժամանակներում արտաքին տեսք փոխելը թերեւս ամենահեշտ բանն է դարձել, իսկ մայրանալը` ամենադժվար: Որքան զույգեր են տարիներով բժշկվում եւ մեծ գումարներ ծախսում, որ կարողանան իրենց ընտանիք «երեխա» անունով երջանկություն մտցնել:

Երեխայի ի հայտ գալով՝ կինն ունենում է ֆիզիոլոգիական փոփոխություն: Հատկապես կանանց մոտ ծանր շրջան է առաջին 3  ամիսը: Օրգանիզմը պատրաստվում է պտղից երեխա զարգացումը ապահովող գործընթացին: Ֆիզիկական ցանկացած գործընթաց ազդեցություն է ունենում մարդու ինքնազգացողության, տրամադրության, վարքագծի վրա, իսկ մայրության պատրաստվող կինը առավել մեծ սթրեսի է ենթարկվում, քանի որ օրգանիզմի մեջ նոր օրգանիզմի ձեւավորման պրոցեսը անսովոր է եւ նոր: Չնայած բոլոր կանայք ունեն գենետիկ նախապայմաններ, բայցեւայնպես, բեղմնավորումից սկսած օրգանիզմը անընդհատ սթրեսի մեջ է լինում՝ այնտեղ արագ փոփոխություններ կատարվելու պատճառով: Ցանկացած ֆիզիոլոգիական սթրես բերում է հոգեբանական վիճակի փոփոխություն: Հղիներին հատուկ է լարված նյարդային վիճակը, դա բացատրվում է հորմոնային փոփոխությամբ: Այդ ժամանակահատվածում կինը դառնում է անհասկանալի կամակոր, շուտ վիրավորվող, տագնապային, շուտ հուզվող եւ հավասարակշռություն պահպանելը շատ դժվար է լինում:

Եվ հակառակը՝ հոգեբանական սթրեսների պատճառով հղի կինն ունենում է ֆիզիոլոգիական փոփոխություններ, երբեմն էլ բացասական հետեւանքներով: Որպեսզի հղիությունը լավ ընթացք ունենա, հարկավոր է հոգեբանական սթրեսների քանակը հասցնել նվազագույնի: Օրը լցնել հաճելի զբաղմունքներով, զբոսնելով, ընկերների հետ հանդիպումներով, մշակութային օջախներ այցելելով:

Կինը բացի ֆիզիկական վիճակի փոփոխությունից իր կյանքն էլ է սկսում փոխել՝ հարմարվել նոր կարգավիճակին:  

Երեխայի գոյության մասին լուրն իմանալու պահից, կինն իրեն տալիս է մի շարք հարցեր.

Ինչպիսի՞ն կդառնա իմ կառուցվածքը:

Ինչպիսի՞ մայր կդառնամ ես:

Կկարողանա՞մ աշխատել:

Կշարունակե՞մ ամուսնուս դուր գալ:

Ինչպե՞ս կընթանա իմ հղիությունը եւ այլն:

Շատ անգամ այդ անպատասխան հարցերը կնոջ համար դառնում են նոր սթրեսների եւ հոգեկան տառապանքի նախապայման:

Կարեւոր է, որ կինն այդ ժամանակ դրական սպասումներով լի լինի, դա ընդունի որպես մի նոր փոփոխություն, պատրաստ լինի ժամանակավորապես հրաժարվել հին ապրելաձեւից, ինչպես հին հագուստից եւ կառուցի նորը, որը չնայած դժվարություններին կբերի անփոխարինելի դրական հույզեր եւ ապրումներ:  

Երբ երեխան ցանկալի է, կինն ավելի հեշտ է տանում հղիությունը, ավելի առողջ ու առույգ է զգում իրեն: Սակայն անցանկալի երեխան կնոջ համար իսկական տառապանք է: Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները, որոնք սիրված են, ավելի առողջ են ծնվում եւ ավելի հեշտ են ծնվում, ի տարբերություն անցանկալի հղիությունից ծնվածները:

Ամենակարեւորն է ընդունել երեխայի գոյության փաստը: Եթե ցանկալի չէ երեխան, ապա նա մեղավոր չէ ոչ մի բանում: Նա էլ ցանկալի երեխայի պես լույս աշխարհ է գալիս մայրիկ ունենալու եւ սիրվելու համար: Հարկավոր է երեխային սիրել այնպես, ինչպես կուզենային սիրված լինել: Այդ ժամանակ հղի կինը հարկավոր է իրեն տա հետեւյալ հարցը. կուզենա՞ր արդյոք իրենից իր ծնողները ազատվեին կամ բացասաբար տրամադրվեին:

Մենք շատ անգամ մտածում ենք, թե ինչ է հասկանում այդ դեռ չձեւավորված արարածը, սակայն գիտնականների պնդմամբ՝ մեկ շաբաթական պտուղը զգում է, որ մայրը ուզում է ազատվել իրենից եւ աբորտի ժամանակ մի կողմ է կուչ գալիս ու անգամ հատուկ սարքերի օգնությամբ պարզվել է, որ յուրահատուկ ձայն է հանում կարծես օգնության ճիչ արձակում:

Թերեւս կանանց մեծամասնության համար ամենասարսափելին ծննդաբերությունն է: Շատերն այդ վախից դրդված վիրահատական միջամտության են դիմում կամ իրենց երեխային 9 ամիս իրենց սրտի տակ կրելու փոխարեն հանձնում են այդ պատասխանատու գործը մեկ ուրիշին: Շատ բժիշկների պնդմամբ երեխայի ծնվելուց հետո կինն անմիջապես մոռանում է այդ ցավերի մասին: Իսկ ներկա բժշկությունն ունի բազմաթիվ միջոցներ՝ այդ ցավը մեղմելու եւ ծննդաբերությունը անցավ անցկացնելու համար: Այժմ կան հատուկ հաստատություններ, որտեղ կինը կիրառում է ֆիզիկական եւ շնչառական վարժություններ, որոնք օգնում են կնոջը թեթեւ տանել ծննդաբերությունը:

Ոչ միայն հղիության եւ ծննդաբերության պրոցեսն է տագնապ պատճառում կնոջը, նաեւ այն միտքը, թե ինչպիսի մայր կդառնա: Հատկապես այդ հարցը անհանգստացնում է այն կանանց, որոնք ծանր մանկություն են ունեցել կամ ընդհանրապես մայրեր չեն ունեցել: Շատ կանայք հղիության ընթացքում շատ են կարդում եւ պատրաստվում մայրանալուն: Կարելի է ասել, որ հոգեբանների մոտ հաճախող կանանց 20%-ը հղի կանայք են իսկ 20%-ը հետծննդաբերական դեպրեսիայի մեջ գտնվող կանայք:

Շատերի համար միգուցե նորություն է հետծննդաբերական դեպրեսիա տերմինը, սակայն նույն հորմոնալ փոփոխությունները կարող են հանգեցնել նման վիճակի: Կանայք այդ վիճակում, փոխարեն զբաղվեն եւ ուրախանան երեխայով, բազմաթիվ անհիմն պատճառներով իրենց համար տխուր մտքեր են ստեղծում եւ ինքնամեկուսանում: Այս ամենը տարօրինակ չէ, գրեթե բոլոր կանանց մոտ լինում է, սակայն տարբեր ինտենսիվությամբ:

Իհարկե, դրա դեմ պայքարել միայնակ՝ երբեմն դժվար է: Ընտանիքի անդամների հոգատար եւ ուշադիր վերաբերմունքը կարող է օգնել կնոջը զգալ ավելի ուժեղ ու սիրված: Ձեր տխուր պահերին լսեք հաճելի երաժշտություն: Իսկ երբ տխուր եք, հիշեք ձեր կյանքի հաճելի պահերը:

Մայրերին խորհուրդ է տրվում հղիության ընթացքում խոսել երեխայի հետ: Կապը երեխայի հետ սկսվում է հենց այդ ժամանակահատվածից: Կա կարծիք, որ աուտիզմի  (երեխաները կոնտակտի մեջ չեն մտնում շրջապատի հետ) առաջացման պատճառը մայր-երեխա հոգեբանական կապի բացակայությունն է կամ խզումը հղիության ընթացքում:

Պատմեք նրան աշխարհի, իր հարազատ մարդկանց, իր ապագա սենյակի, խաղալիքների մասին: Հեշտ են ադապտացվում այն երեխաները, որոնց հետ մայրերը շատ են խոսում եւ արդեն իսկ ներկայացնում են նրան շրջապատող ամեն ինչ: Երեխաներն արդեն 7-8 ամիսներում կարողանում են տարբերել հարազատների ձայները: Ծանոթացրեք նրանց հարազատների հետ, պատմեք նրանց մասին:

Այն երեխաները, որոնք զրկված են սիրուց, նրանց համար դժվար է մեծ հասակում էլ սիրո բերկրանքը զգալ: Սիրելի ապագա մայրիկ, հիշեք, որ հաջողակ եւ երջանիկ են այն մարդիկ, որոնց փոքր ժամանակից սեր եւ ինքնավստահություն են փոխանցել: Խոսեք երեխայի հետ, ասեք, որ սիրում եք նրան եւ սպասում եք, թե երբ է նա լույս աշխարհ գալու: Ասեք դեռ չծնված երեխային միայն լավ բաներ եւ երազեք լավ ապագայի մասին: Շատ ծնողներ  ասում են, որ ինչ երազել են երեխայի վերաբերյալ, այն էլ կատարվել է: Երազեք Ձեր եւ Ձեր երեխայի երջանիկ ապագա:

Հոգեբան՝ ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում