livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

chemodan"Ֆոբիան թուլության վկայություն չէ, ընդհակառակը, մարդը ֆոբիայի միջոցով կարող է դիմակի տակ առնել իր անվստահությունը, կասկածները, անբնական վախերը: Ֆոբիաներ կարող են ի հայտ գալ անգամ ամենաուժեղ եւ քաջարի մարդկանց մոտ",- "Զարուհու"- հետ զրույցում ասաց հոգեբան ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ ԽԱՆՋՅԱՆԸ` հավելելով, որ ֆոբիաները, իռացիոնալ վախերը հետեւանք են լինում գերհոգնածության, հոգեկան անկայունության, սեփական անձի` յուրահատուկ եւ բացառիկ լինելու ցանկության, պարզապես բարձր դյուրազգացության:

Ըստ հոգեբանի, աէրոֆոբիան ամենատարածված եւ ամենաբացատրելի վախերից մեկն է. "Մենք ցամաքային արարածներ ենք, եւ չնայած ժամանակ առ ժամանակ երկրից վեր սավառնելու մեր ցանկությանը` հենց երկրից ենք ստանում մեր ուժն ու ավյունը: Հողին ամուր կանգնելու, ոտքի տակ հողը զգալու, հողի վրա մեր բարեկեցության հիմքն ունենալու ցանկությունը միանգամայն հասկանալի է: Բայց ինչպե՞ս համադրել դա դեպի վեր ձգող երազանքի հետ: Իբրեւ սկիզբ մի քանի խորհրդի հետեւեք. ուղեւորությունից առաջ բացեյբաց զրուցեք Ձեր վախի հետ: Հավանաբար, Դուք վախենում եք ոչ թե թռիչքի ընթացքից, այլ, օրինակ, նոր վայրում հայտնվելուց, սպասումների չարդարացումից, այս կամ այն անհարմար իրավիճակից… Նախօրոք մի հավաքեք Ձեր իրերը, մի՛ "նստեք" ճամպրուկների վրա, մի՛ շտապեք պահանջվածից ժամ առաջ հասնել օդակայան: Դուք գիտեք` նահանջելը կա ու կա, բայց լավ մտածեք, թե ինչ եք կորցնելու չթռչելու դեպքում եւ ինչ եք ձեռք բերելու, եթե գոտեպնդվեք: Հարմար հագուստ եւ կոշիկ հագեք. ինքնաթիռում նեղվածքի պայմաններում շատ կարեւոր է հարմարավետության ապահովումը":

Ն.Գոնչար-Խանջյանը խորհուրդ է տալիս թռիչքից առաջ եւ այդ ընթացքում շատ ջուր խմել, գիրք, ամսագիր ընթերցել, սկանվորդներ լուծել, երաժշտություն լսել ու ի դեպ, հրաժարվել շոկոլադից: Այն պարզվում է, գրգռող հատկություն ունի:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում