livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

fobiaՉնայած, որ վախը բնորոշ է բոլոր մարդկանց, սակայն ընդունված է մտածել,  որ կանայք ավելի վախկոտ են, քան տղամարդիկ: Թերեւս դա գալիս է կանացի զգայուն էությունից:

Կան մի շարք վախեր, որոնք բնորոշ են միայն կանանց: 

Շուտ ծերանալու եւ արտաքին գրավչությունը կորցնելու վախ

Տարբեր կանանց «ծեր զգալու տարիքը» տարբեր է,  դա կախված է կանանց ինքնագնահատականից: Վախը, որ շուտ կծերանան շատ կանանց մոտ սկսվում է 30 տարեկանից: Այդ վախով համակված կինը չափից շատ է շպարվում: Հագնվում է ոչ իր տարիքին համապատասխան կամ ինքնամեկուսանում է: Ափսոսում է, զուր վատնած տարիների համար, շտապում է անել այն, ինչ չի արել: Կինը, որը արդեն իրեն ծեր է համարում եւ ոչ գրավիչ դադարում է գրավիչ տեսք ունենալ եւ արտաքինից էլ ավելի մեծահասկ է երեւում:

- Կնճիռները եւ սպիտակ մազերը  քողարկելուց բացի, հարկավոր է մտածել  ապագայի մասին լավատեսորեն: Երեւի շրջապատում կլինեն հասակակից կանայք, որոնք հեշտ են հաղթահարել այդ վիճակը կամ կան 70-նն անց տատիկներ, որոնք ակտիվ կյանքով են ապրում, իսկ դուք անգամ փոքր ժամանակ չեք եղել այդպիսին: Յուրաքանչյուր տարիք ունի իր հմայիչ կողմերը: Օգուտ քաղեք Ձեր տարիների փորձառությունից: Ապրեք այսօրվա օրով, դարձրեք Ձեր կյանքը հետաքրքիր՝ այսօր: Իրագործեք Ձեր չիրագործված երազանքները:

Միայնակ մնալու վախ

Այդ վախը բնորոշ է ինչպես չամուսնացած, այնպես էլ ամուսնացած կանանց: Կանայք լքված լինելու վախի պատճառով շատ անգամ չեն ամուսնանում կամ ամուսնուն անառողջ խանդում են: Եթե կնոջ կողքը տղամարդ չկա, դա չի նշանակում, որ նա տգեղ է կամ անհրապույր, ուղղակի այդ կինը չի հաղթահարել իր վախերը:  Իսկ ամուսնացած կանայք կորցնում են իրենց ամուսնուն, քանի որ ավելի շատ են դրանից վախենում առանց միջոցներ ձեռք առնելու:

- Եթե չունեք դեռ Ձեր կողքին տղամարդ՝ առանց մանրախնդրանալու ընտրեք ամենահամապատասխանին, իսկ եթե ունեք՝ սկսեք նրա հետ կյանքը նորովի: Սիրեք Ձեզ եւ թույլ տվեք ուրիշներն էլ սիրեն:

Աշխատանքը չկորցնելու վախ

Այս վախը բնորոշ է ավելի շատ չամուսնացած կանանց: Հատկապես այն կանանց, որոնք միայնակ են խնամում երեխաներին կամ իրենց խնամքի տակ ունեն հիվանդ ծնողներ, ընտանիքի անդամներ: Այդ վախը ստիպում է նրանց ժամանակի մեծ մասն անցկացնել աշխատավայրում կամ տունն էլ  վերածել աշխատավայրի:

- Կարող եք այլընտրանքային եկամտի օջախներ փնտրել, որը ցանկացած ժամանակ աշխատանքը կորցնելու դեպքում տա Ձեզ ստաբիլ գումար վաստակելու հնարավորություն:

Գիրանալու վախ

Վերածննդի ժամանակ գեր կինը գեղեցկության նշան էր, իսկ մեր օրերում նիհարությունն ավելի ասոցացվում է երիտասարդության հետ: Շատ երտասարդ աղջիկներ մտածում են, որ անձնական կյանքի անհաջողությունները կապված են ավելորդ քաշի հետ: Շատ անգամ պարզվում է, որ ավելորդ կիլոգրամները չեն խնդիրը, այլ շփման հմտությունների պակասը, իր արտաքինին համապատասխան հագուստ ընտրել չկարողանալը՝ ճիշտ տեսք չունենալը:

- Հարկավոր է ուշադիր լինել, թե արդյոք կա՞ն շրջապատում աղջիկներ, որոնք իրենց ավելորդ կիլոգրամների հետ միասին հաջողություն ունեն տղամարդկանց շրջանում: Փորձել պարզել,- ինչպե՞ս են նրանք դա կարողանում:

Վախ որ իրենք չեն ամուսնանա

Թերեւս յուրաքանչյուր աղջիկ երազում է ընտանիքի մասին: Յուրաքանչյուրը երազում է իր ասպետի մասին, սակայն շատերը այդպես էլ երազանքներով են շարունակում ապրել: Իսկ երիտասարդ աղջիկներից շատերն էլ 18-ը չլրացած արդեն ամուսնության հարց են բարձրացնում իրենց զուգընկերոջ մոտ: Ամուսնալուծությունների մեծ մասը այն ընտանիքներում են, որոնք վաղ տարիքում են ամուսնանում կարճ ժամանակ են ծանոթներ լինում կամ միջնորդավորված են ամուսնանում եւ չեն հասցնում իրար լավ ճանաչել: Շատ անգամ այն ընտանիքներում, որտեղ ծնողները խիստ են աղջիկների հետ, դա դառնում է փախուստ եւ փրկություն սահմանափակումներից:

- Ամուսնությունը միջոց է իրար սիրող մարդկանց հարաբերությունները խորացնելու: Երբեմն աղջիկները, որոնք շատ են անհանգստանում ավելի ուշ են ամուսնանում կամ անհաջող ընտրություն են անում: Մտածեք, թե ինչ կտա Ձեզ ամուսնությունը, կդարձնի՞ այն Ձեզ երջանիկ, իսկ ամուսնանալուց առաջ մտածեք, արդյոք դուք պատրա՞ստ եք այդ մարդու հետ երկար տարիներ դժվար կյանքով ապրել, եթե այդ միտքը չի վախեցնում Ձեզ, ապա կատարեք այդ քայլը վստահորեն:

Վախ սեռական հարաբերություններից

Սա ավելի բնորոշ է երիտասարդ, անփորձ աղջիկներին, որոնք սեռական հարաբերությունների մասին քիչ են ինֆորմացված: Ինչպես նաեւ դա գալիս է դաստիարակությունից, հասարակության վերաբերմունքից, սեփական նախապաշարմունքներից: Իսկ երիտասարդ ամուսնացած կանայք երբեմն վախենում են հիասթափեցնել իրենց ընտրյալին եւ սեքսի ժամանակ մտածում են, թե ինչպես թաքցնեն իրենց ցելյուլիտը, ավելորդ քաշը, թերությունները: Նրանք այդ պահին մոռանում են, որ այդ տղամարդը ընտրել է իրենց հենց այդպիսին, մոռանում են, որ սիրված են:

- Հարկավոր է ուղղակի հիշել, որ Դուք սեռական հարաբերությունների մեջ եք մտնում Ձեր սիրելիի հետ, որին դուք եք ընտրել եւ ով արդեն հավանել է Ձեզ եւ պատրաստ է երջանկացնել:

Հղիության եւ ծննդաբերության հետ կապված վախեր

baccilofobiaՆախ եւ առաջ կանայք վախենում են իրենց արտաքին տեսքի փոփոխությունից: Անորոշի հանդեպ վախը ստիպում է կանանց տագնապել եւ վատ բաներ կանխատեսել:  Հղիությունը շատ անգամ համարում են հիվանդություն, իսկ իրենց՝ հիվանդ:  

- Նախ Ձեր արտաքին տեսքը ժամանակավոր է, իսկ հղիությունը գեղեցկացնում է կնոջը: Երեխաներ առանց հղիության չեն ծնվում, իսկ աշխարհում որքան մարդիկ են ծնվում ամեն րոպե: Եթե, իրոք, ուզում եք երեխա, մտածեք Ձեր հրաշքի մասին, եւ հիշեք, որ դուք հիմա միակ պաշտպանն եք նրա: Բոլոր մայրերը նշում են, որ երեխայի ի հայտ գալուց հետո մոռացվում են բոլոր ցավերն ու անհանգստությունները:  

Երեխա կորցնելու վախ

Երբեմն մայրը վախենում է մեկ րոպե անգամ միայնակ թողնել երեխային ինչ-որ մեկի մոտ: Նրան թվում է, որ նրա բացակայության ժամանակ ինչ-որ բան կարող է պատահել, կամ ուրիշները չեն կարող ճիշտ խնամել երեխային:

- Հարկավոր է հիշել սեփական մանկությունը: Մտածել, որ այսպես երեխային զրկում եք ինքնուրույնությունից, սովորեցնում եք դառնալ վախկոտ, դժվարություններ չհաղթահարող անձնավորություն

Վախ միջատներից կրծողներից եւ այլ կենդանիներից

Անկասկած մկներից կամ խավարասերներից վախեցող քիչ տղամարդիկ կտեսնեք: Ավելի շատ դա բնորոշ է կանանց, հիմնականում՝ գիտնականների կարծիքով, դա բացատրվում է նրանով, որ կնոջ մոտ սերունդը պաշտպանելու բնազդը ավելի ուժեղ է, եւ այդ վախը գենետիկորեն ամրագրված ինքնապաշտպանական բնազդ է:

-Ամենաուժեղ կենդանի արարածը մեր մոլորակի` մարդն է: Նա կարող է մեկ կոճակ սեղմելով ոչնչացնել միլիոնավոր կենդանիներ եւ բույսեր: Ի՞նչ կարող է անել, օրինակ՝ մի փոքրիկ խավարասեր իրենից մի քանի տասնյակ անգամ մեծ արարածին:

Շատ վախեր կարելի է միայն կանանց բնորոշ վախերի շարքին դասել, սակայն մենք կսահմանափակվենք այս ամենատարածվածներով: Յուրաքանչյուրի վախի վերաբերյալ շատ գրքեր են գրված, սական գրելը, խոսելն անօգուտ է, հարկավոր է ազատվելու միջոցներ ձեռք առնել: Իրականում վախի արմատները թաքնված են անգիտակցականում: Երբեմն այնքան ուժեղ են դրանք ազդում կանանց վրա, որ սահմանափակում են կյանքը: Գիտակցել վախը եւ հաղթահարել այն, թերեւս, շատ դժվար է լինում միայնակ: Այս եւ շատ վախեր կարելի է հաղթահարել հոգեբանի օգնությամբ:  Դա կօգնի ազատվել կյանքը կաշկանդող «մոլախոտերից»: Կօգնի կնոջը զգալ կին եւ լինել երջանիկ:

ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոգեբան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում