livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

marat- Ինչպե՞ս կանխել երեխային հնարավոր սեռական չարաշահումներից:

Մարատ Զաքարյան, բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսոպաթոլոգ, հոգեթերապեւտ.

-Մենք պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել մեր երեխաներին: Ծնողները պետք է հետեւեն, թե երեխայի մոտ չկա՞ արդյոք այնպիսի նախանշաններ, որոնք վկայում են այն մասին, որ երեխան կարող է սեռականապես չարաշահվել: Այս նախանշաններից են.

  •  Երեխան սեքսի նկատմամբ ավելի շատ հետաքրքրություն է ցուցաբերում, քան իր շրջապատի մյուս հետաքրքրությունների նկատմամբ: Բացի այդ, իր տարիքին համապատասխան` ավելի շատ գիտի ինտիմ հարցերի մասին, քան իր հասակակիցները, որոնք այդ նույն միջավայրում են ապրում: Ընդհանրապես, երեխայի սեռական հետաքրքրությունների մակարդակը պետք է լինի այնքան, որքան նրա ճանաչողությունը կյանքի մյուս ոլորտներում:

  •  Երեխան ցուցաբերում է ինքնուրույն հետաքրքրություն սեռական ակտիվության վերաբերյալ եւ ավելի շատ է հետաքրքրվում այդ հարցերով, քան ընկերների հետ խաղալու կամ դպրոց հաճախելու:

  •  Երեխայի սեռական վարքը կապված է նրանց հետ, որոնք այդ երեխայից տարիքով բավականին մեծ կամ փոքր են: Դպրոցական տարիքի երեխաների մեծամասնությունը սեռական ակտիվություն է ցուցաբերում նույն տարիքի երեխաների նկատմամբ: Ինչքան մեծ է երեխաների տարիքային տարբերությունը, որոնք զբաղվում են, այսպես կոչված, «սեռական խաղերով», այնքան ծնողները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն նրանց եւ նրանց խաղերի վրա:

  • Երբեմն երեխան խնդրում է, որ իրենց հետ այդպիսի խաղերին մասնակցեն անծանոթ երեխաները: Առողջ ու բնական սեռական խաղերով, սովորաբար, խաղում են ընկերները: Անծանոթների ներգավվելը լավ բան չի խոստանում:

  • Երեխան «կամ երեխաների խումբը», ասյպես կոչված, կաշառում կամ ստիպում է ֆիզիկական ուժով ուրիշ երեխաների (ցանկացած տարիքի), որ հանդես բերեն սեռական ակտիվություն:

  • Երեխան կարող է ոտնահարել ուրիշ երեխաների իրավունքները: Նա կարող է ասել ու հետագայում իրագործել, օրինակ՝ այսպիսի միտք. «Այդ աղջիկը ինձ ուզում էր»:

  • Երեխան կարող է պրովոկացիայի ենթարկել ուրիշ երեխայի կամ մեծերի, որպեսզի նրանք ձեռք տան իր սեռական օրգաններին:

  • Երեխան կարող է ինչ-որ սեռական բնույթի շարժումներ անել մեծահասակների աչքի առաջ` ընդունելով շատ անմեղ հայացք, իբր, չի հասկանում մեծերի հայացքը կամ զգուշացրածը:

  • Երեխան դառնում է մտածկոտ, լարված, գրգռված, մտացրիվ, տագնապած, երբ շփվում է ամենօրյա կյանքի սեռական հարցերին:

  • Երեխան կարող է կատարել տարօրինակ գործողություններ, օրինակ՝ զուգարանում կեղտոտել պատերը կամ  միզել զուգարանակոնքից դուրս:

  • Երեխայի նկարած ցանկացած պատկերի մեջ կարող են նշմարվել սեռական օրգաններ:

  • Երեխան կարող է ձեռքերով գրգռել կենդանիների սեռական օրգանները կամ շփում ունենալ նրանց հետ:

Հ.Գ.- Հարգելի նամակագիր ծնող, եթե Դուք համոզվում եք, որ Ձեր երեխան ցուցաբերում է այս նախանշանները ցանկալի է դիմել մասնագետների օգնությանը: Մի՛ փորձեք այսպիսի խնդիրներն ինքնուրույն լուծել, անգամ մասնագետը կարող է դժվարանալ ու սխալվել` վախեցնելով ե՛ւ Ձեզ, ե՛ւ Ձեր երեխային: Պետք է ցուցաբերել շատ մեծ զգուշություն եւ հետեւողականություն:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում