livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

briՀայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական ստույգ տվյալներ դեռեւս չկան: Վերլուծելով ներկա իրավիճակը՝ կարելի ասել, որ այցելուների ընդհանուր թիվը կրկնակի աճել է: Այդ մասին այօր ասուլիսի ժամանակ ասաց Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպոթոլոգ ՎՐԵժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ`խոսելով կանանց սեռական խանգարումների մասին: 


<<Ըստ մեր կլինիկա դիմողների՝ կարելի է եզրակացնել, որ այցելուների մոտավորապես 25%-ը կանայք են, 25%-ը՝ ամուսնական զույգեր, 50%-ը՝ տղամարդիկ: Կանանց կողմից ամենահաճախ ներկայացվող սեռական գանգատը օրգազմի խանգարումն է: Այնուհետև սեռական բավարարման բացակայութունը, սեռական ցանկության նվազումը, ցավը սեռական հարաբերությունների ժամանակ, սեքսուալ ֆոբիաները և այլն>>:
Մասնագետը նշեց. <<Անօրգազմիայի պատճառներից են սեռական դաստիարակության կոպիտ սխալները, ընտանեկան հակասեքսուալ մթնոլորտը: Կանանց անօրգազմիայի պատճառ կարող է լինել նաև այն, որ շատ տղամարդիկ հոգում են միայն իրենց հաճույքի մասին և նույնիսկ չեն էլ աշխատում բավարարել կանանց: Կնոջ օրգազմին կարող է խանգարել նաև տղամարդու կոպիտ վերաբերմունքը: Կինը մեքենա չէ, նա պիտի հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ լինի սեռական հարաբերությանը, հակառակ դեպքում սեռական ակտը նրա համար կլինի տհաճ և ցավոտ: Տղամարդը պետք է անպայման նախապատրաստի կնոջը, հատկապես եթե դա կնոջ առաջին փորձն է: Ցանկացած կնոջը հաճելի է իմանալ, որ իր տղամարդու համար նա սիրելի ու ցանկալի է, այդ պատճառով տղամարդու կողմից փաղաքշանքներն ու հաճոյախոսությունները երբեք ավելորդ չեն լինի>>:
<<Զարուհու>> հարցին, թե արդյո՞ք մասնագետի ասվածը ենթադրում է, թե հայ տղամարդը, մեղմ ասած, <<բռի>> է սեքսուալ հարցերում, Վ.Շահրամանյանը բացասական պատասխան տվեց. <<Ես չեմ ցանկանում մեղադրել հայ տղամարդկանց, պարզապես մասնագիտական փորձը վկայում է, որ շատ դեպքերում սեքսոպաթոլոգներին դիմում են կանայք, որոնց ամուսինները այնքան էլ շռայլ չեն ուշադրության, ջերմության հարցերում: Քիչ չեն դեպքերը, երբ հայ տղամարդիկ սեռական հարցերում բավական էգոիստ են, հաճախ մտածում են միմիայն իրենց սեռական <<Ես>>-ը բավարարելու մասին, ինչն արդյունքում հանգեցնում է <<անկողնային>> խնդիրների, այսինքն՝ այս դեպքում ցանկալի է, որ մեր հարգարժան տղամարդիկ լինեն ավելի ուշադիր ու ջերմ իրենց կանանց նկատմամբ: Եվ հակառակը՝ հուրախություն մեզ, պատահում են հոգատար ամուսիններ, որոնք պարտադրում են կնոջը այցելել բժշկի, եթե նկատում են խնդիր, ինչը միմիայն ողջունելի է>>:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում